Տալուկան
Բնակավայր | ||
---|---|---|
Տալուկան | ||
Երկիր | Աֆղանստան | |
Համայնք | Taluqan? | |
ԲԾՄ | 876 մետր | |
Բնակչություն | 258 758 մարդ (սեպտեմբերի 21, 2020)[1] | |
| ||
Տալուկան, նաև՝ Տալոկան (դարի՝ تالقان Tāloqān), քաղաք Աֆղանստանի հյուսիսում, Տախար նահանգի կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկո Պոլոն 1275 թվականին հին Տալուկան նկարագրել է հետևյալ կերպ՝
Բերդը կոչվում է Տայհան, ունի հացահատիկի մեծ շուկա, շուրջն ամեն ինչ գեղեցիկ է ու բերքառատ։ Հարավում գտնվող լեռները մեծ են և բարձր։ Նրանք բոլորը պատրաստված են սպիտակ աղից, չափազանց կոշտ, և մարդիկ, որոնք երկար ճանապարհներ են անցնում երեսուն օր, գալիս են այստեղ՝ իրենց համար վերցնելու այս աղը, քանի որ այն հարգված և ամենամաքուր աղն է ամբողջ աշխարհում։ Այն այնքան կոշտ է, որ այն կարելի է կոտրել միայն մեծ երկաթե մուրճով։ Իսկ քանակը կբավականացներ Երկրի բոլոր երկրներին[2]։
1603 թվականին մեկ այլ եվրոպացի՝ Բենտո դի Գոյշը, այցելել է Տալուկան (կամ «Տայհան»), որը քարավանով Քաբուլից գնում էր Յարկենդ (այդ ժամանակ այն Յարկենդի խանության մայրաքաղաքն է եղել)[3]։
1986 թվականի հունիսին Աֆղանական պատերազմի ժամանակ («Մանևր» գործողության ժամանակ) Տալուկանը մեծ վնաս է կրել։
Տալուկանը եղել է վերջին խոշոր քաղաքը, որը 2001 թվականի հունվարին գրավել էին թալիբները։ Քաղաքի պաշարման ժամանակ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։ Թալիբների կողմից գրավվելուց հետո քաղաքից սկսվել է բնակչության զանգվածային արտահոսք։ Քաղաքացիական բնակչությունը փորձել է փախչել Կունդուզ նահանգի հյուսիս և Փանջշիրի կիրճ, որտեղ Հյուսիսային դաշինքի մարտիկների ջոկատներին հաջողվել է կասեցնել թալիբների առաջխաղացումը դեպի քաղաքից հյուսիս և արևելք։ Սակայն նրանք չեն կարողացել ազատագրել քաղաքը։ 2001 թվականի նոյեմբերին Տալուկանի ազատագրումից հետո Հյուսիսային դաշինքի առաջնորդները քաղաքում հայտնաբերել են 70 կանանց և երեխաների զանգվածային գերեզման՝ այն ընտանիքների անդամներին, որոնք չեն կարողացել փախչել քաղաքից[4]։
2006 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 196400 մարդ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տալուկանին բնորոշ է ցուրտ կիսաչորային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa): Ձմռանը տեղումներն ավելի շատ են, քան ամռանը։ Տարեկան միջին ջերմաստիճանը Տալուկանում 14.6 °C (58.3 °F) է։ Տեղումների քանակը տարեկան մոտավորապես կազմում է 475 mm (18.70 in):
Տալուկանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 7.2 (45) |
9.1 (48.4) |
15.4 (59.7) |
20.5 (68.9) |
26.0 (78.8) |
31.6 (88.9) |
34.1 (93.4) |
32.7 (90.9) |
28.1 (82.6) |
21.4 (70.5) |
13.8 (56.8) |
9.1 (48.4) |
20.75 (69.36) |
Միջին օրական °C (°F) | 1.0 (33.8) |
2.9 (37.2) |
9.1 (48.4) |
14.6 (58.3) |
20.1 (68.2) |
25.4 (77.7) |
28.0 (82.4) |
26.5 (79.7) |
21.8 (71.2) |
15.2 (59.4) |
7.9 (46.2) |
2.6 (36.7) |
14.59 (58.27) |
Միջին ցածր °C (°F) | −4.6 (23.7) |
−3.2 (26.2) |
2.5 (36.5) |
7.6 (45.7) |
12.3 (54.1) |
16.5 (61.7) |
19.5 (67.1) |
18.5 (65.3) |
14.3 (57.7) |
8.6 (47.5) |
2.4 (36.3) |
−2.8 (27) |
7.63 (45.73) |
Տեղումներ մմ (դյույմ) | 53 (2.09) |
68 (2.68) |
90 (3.54) |
96 (3.78) |
60 (2.36) |
7 (0.28) |
1 (0.04) |
0 (0) |
2 (0.08) |
17 (0.67) |
40 (1.57) |
41 (1.61) |
475 (18.7) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.citypopulation.de/en/afghanistan/admin/
- ↑ Dupree, Nancy Hatch An Historical Guide to Afghanistan. — 2nd Edition, Revised and Enlarged. — Afghan Tourist Organization, 1977. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «The Journey of Benedict Goës from Agra to Cathay» — перевод Генри Юла главы О христианской экспедиции в Китай, с примечаниями и введением. In: Sir Henry Yule (перевод и правка) Cathay and the way thither: being a collection of medieval notices of China. Issue 37 of Works issued by the Hakluyt Society. — Printed for the Hakluyt society, 1866. — С. 558—559. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Filipov, David (2002 թ․ հունիսի 10). «Amid the ruins of war, Afghans tread warily». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալուկան» հոդվածին։ |
|