Տաթևիկ Գեյմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Գեյմեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 24, 1989(1989-08-24) (34 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Տաթևիկ Հունանյան (անգլ.` Tatevik Hunanyan, օգոստոսի 24, 1989(1989-08-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի Տաթևիկ Գեյմեր (Tatevik the Gamer) ռինգային անվամբ, ամերիկահայ կասկադյորուհի, պարուհի, մոդել, արևելյան մարտարվեստի մասնագետ և պրոֆեսիոնալ ըմբշուհի (ռեստլեր)։

Վաղ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի օգոստոսի 24-ին` Երևանում` արվեստագետների ընտանիքում։ Մեծացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Հինգ տարեկան հասակում հաճախել է ժամանակակից բալետի դասընթացների։ 15 տարեկանում զբաղվել է պարով և աշակերտել տանգոյի արգենտինահայ պարուսույց Սերժի Թումասին (Թումասյան)։ 2009 թվականին ընդունվել է Լոս Անջելեսի Լի Ստրասբերգի անվան թատրոնի և կինոյի ինստիտուտ։ 2010 թվականին ծանոթանալով հոլիվուդյան ֆիլմերի կասկադյորական հնարքների կորդինատոր Բենի Ուրկիդեսի հետ, Հունանյանը ծավալուն կերպով սկսվում է զբաղվել քիքբռնցքամարտով և կասկադյորական հնարքների ուսուցմամբ։

2012 թվականին նկարահանվել է Դոլֆ Լունդգրենի և Ռենդի Կուտուրի մասնակցությամբ «Շտապում» մարտաֆիլմ[1]

2012 թվականին Հունանյանը որոշում է մուտք գործել պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերություն և պայմանագիր է կնքում «Women of Wrestling» (WOW) կանանց ըմբշամարտի կազմակերպության հետ։ Որպես ռինգային կեղծանուն, Հունանյանն ընտրում է Տաթևիկ Գեյմեր (Tatevik the Gamer) անվանումը՝ մրցակցային համակարգչային խաղերի հանդեպ ունենցած մեծ հետաքրքրության պատճառով։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևիկը մարզվել է ռեստլինգի վետերաններ Մարթի Ջենեթիի և Լեյլանի Կայի մոտ։ Գեյմերի մասնակցությամբ առաջին մենամարտը «WOW» կազմակերպությունում տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 16-ին, որում պարտության է մատնել ոմն ըմբշուհի Մելիսա Քոութսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ֆիլմերի կատալոգ»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]