Տադեուշ Կոնդրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տադեուշ Կոնդրատ
Кондрат, Тадеуш.jpeg
Ծնվել էապրիլի 8, 1908(1908-04-08)
ԾննդավայրՊշեմիսլ
Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 19, 1994(1994-06-19) (86 տարեկանում)
Մահվան վայրԿոնստանցին Եզերնա
Լեհաստան
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտությունդերասան
Ժանրերկինեմատոգրաֆիա, թատրոն, հեռուստատեսություն, կաբարե
Երեխա(ներ)Մարեկ Կոնդրատ
Պարգևներ և մրցանակներԺողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ

Տադեուշ Կոնդրատ (լեհ.՝ Tadeusz Kondrat), լեհական թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և կաբարեի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տադեուշ Կոնդրատը ծնվել է 1908 թվականի ապրիլի 8-ին Պշեմիսլում[1]: Նա չի սովորել դերասանական դպրոցում, բայց 1932 թվականին տվել է դերասանական քննություն։ Թատրոնում իր դեբյուտը նշել է 1927 թվականին, խաղալով Պոզնանի, իսկ այնուհետև Կրակովի, Լոձի, Կատովիցեի և Վարշավայի թատրոններում։ 1954 թվականին խաղացել է նաև կաբարեում և 1957-ից 1979 թվականներին հանդես է եկել «հեռուստատեսային թատրոնի» ներկայացումներում։ Տադեուշը մահացել է 1994 թվականի հունիսի 19-ին «Սկոլիմուվում Դերասանների Տան»[2], որը գտնվում է Կոնստանցին Եզերնայի քաղաքում։ Թաղված է «Հին Պովոնզկիում», Վարշավայում:

Նրա եղբայրն է եղել դերասան Ժոզեֆ Կոնդրատը, իսկ որդին՝ դերասան Մարեկ Կոնդրատը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 — Արկածները Մարիենշտատեյում / Przygoda na Mariensztacie
  • 1954 — Ցելյուլոզա / Celuloza
  • 1954 — Ֆրիգինյան ասղերի տակ / Pod gwiazdą frygijską
  • 1955 — Կախարդական հեծանիվ / Zaczarowany rower
  • 1957 — Վրեժ / Zemsta
  • 1961 — Ապրիլ / Kwiecień
  • 1965 — Վալկովեր / Walkower
  • 1967 — Որտեղ է երրորդ թագավորը / Gdzie jest trzeci król
  • 1968 — Տիկնիկ / Lalka
  • 1969 — Մարդը օրդերի հետ, բնակարանում / Człowiek z M-3
  • 1975 — Իմ կռիվը, իմ սերը / Moja wojna, moja miłość
  • 1975 — Վայր են ընկել ծառերի տերևները / Opadły liście z drzew
  • 1976 — Գիշերը մեծ քաղաքում / Noc w wielkim mieście

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 — Արժանավոր արծաթագույն խաչի դափնեկիր։
  • 1954 — Կավալերյան խաչ հանուն Լեհաստանի վերածննդում ունեցած ներդրումների,
  • 1955 — Պետական պարգև՝ Լեհաստանի Ազգային Հանրապետության 2-րդ աստիճանով
  • 1978 — Լեհաստանի վերածննդի սպայական խաչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. այն ժամանակ Գալիցիի և Լոդոմերիայի Թագավորություն, Ավստրո-Հունգարական կայսրություն, իսկ հիմա Լեհաստան
  2. Сколимув — дзельница города Констанцин-Езёрна

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]