Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները
ՀեղինակՍամվել Կարապետյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր124
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում»
Հաջորդ«Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1998 թվական
ԳՄՍՀISBN 5-8080-0144-7
ՀՏԴ725.945
ԳՄԴ85.113(2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/23.pdf

«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» (անգլ.՝ The state policy of Georgia and the monuments of Armenian culture, ռուս.՝ Государственная политика Грузии и памятники армянской культуры (1988-1998)), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1998 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 2-րդ գիրքը (Գիրք Բ)։ Այն հեղինակել և կազմել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Ժողովածուն ընդգրկում է հատկապես 1988-1998 թվականների ընթացքում փաստագրական նյութեր ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների ավերումների և յուրացումների վերաբերյալ։ Գրքում ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ և լուսանկարներ[1][2][3][4]։

«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակմանը նպաստել է Շվեյցարիայում բնակվող Գրոնիկ Փափազյանը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]