Վորոնեց (վանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վորոնեց
ռումիներեն՝ Mănăstirea Voroneț
Voronet Intrare.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և ուղղափառ տաճար
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ՏեղագրությունGura Humorului?[1]
ԴավանանքՌումինական ուղղափառ եկեղեցի
ԹեմQ12720933?
Մասն էChurches of Moldavia?
Ժառանգության կարգավիճակՌումինիայի ազգային պատմական հուշարձան[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՀիմնադիրՇտեֆան III Մեծ
Մակերես3,27 հեկտար, 37,71 հեկտար

Վորոնեց վանք (ռումիներեն՝ Mănăstirea Voroneț), Ռումինական ուղղափառ եկեղեցու Սուչավայի արքեպիսկոպոսության վանք, որը գտնվում է Գուրա Հումորուլուի քաղաքի մոտ գտնվող Վորոնեց գյուղում։ Վանքը հայտնի է իր կաթողիկոնով՝ Սուրբ Գեորգիի եկեղեցով, որը որմնանկարներով զարդարված է ինչպես ներսից, այնպես էլ դրսից, և 1993 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում (օբյեկտ «Մոլդովայի պատմական շրջանի եկեղեցիներ»)[2]։

Վանքը հիմնադրվել է Մոլդովական իշխանության կառավարիչ Շտեֆան Մեծի կողմից՝ ի պատիվ Վասլուի ճակատամարտում տարած հաղթանակի և կառուցվել է 1488 թվականի մայիսից մինչև նոյեմբեր։ Ըստ լեգենդի՝ Շտեֆանը, Օսմանյան կայսրության հետ պատերազմի անբարենպաստ պահերից մեկում, խորհուրդ հարցնելու համար եկել է Վորոնեցում ապրող վանական Դանիիլ Ճգնավորի մոտ։ Ճակատամարտում տարած հաղթանակից հետո նա կատարել է Դանիիլին տված խոստումը և Վորոնեցում հիմնադրել է վանք՝ գլխավոր եկեղեցին նվիրելով Սուրբ Գևորգին, որը հաղթանակ է պարգևել ճակատամարտում։ Այն մասին, որ եկեղեցին կառուցվել է 1488 թվականին՝ չորս ամսից էլ քիչ ժամանակում, վկայում է նրա մուտքի վերևի արձանագրությունը։

Մոլդովայի ապագա մետրոպոլիտ Գրիգորի Ռոշկան վանական է կարգվել Վորոնեց վանքում (ենթադրաբար Դանիիլ ճգնավորի կողմից)։

Սուրբ Գեորգիի եկեղեցին ներառում է երեք աբսիդ, խորան, կենտրոնական մասը (նավը) աշտարակով և սյունասրահով։ 1547 թվականին Գրիգորի Ռոշկան եկեղեցու արևմտյան կողմում գավիթ է ավելացրել։ Եկեղեցին վանքի միակ պահպանված պատմական շինությունն է։

Վորոնեցի որմնանկարներին բնորոշ է կապույտի գերակշռությունը։ Այս կապույտ տոնի ամենավառ դրսևորումը Վերջին դատաստանի որմնանկարն է, որն արվել է արտաքին պատին 1547 թվականին։

Վանքում թաղված է սուրբ Դանիիլ Ճգնավորը։ Կոմունիստական իշխանության օրոք վանքը փակվել և վերականգնվել է միայն 1991 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]