Jump to content

Վոլֆրամ Զիվերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆրամ Զիվերս
գերմ.՝ Wolfram Sievers
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1905(1905-07-10)[1][2]
ԾննդավայրՀիլդեսհայմ, Հիլդեսհայմ[3][2]
Մահացել էհունիսի 2, 1948(1948-06-02)[1][2] (42 տարեկան)
Մահվան վայրԼանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ կամ Լեխի Լանդսբերգ[2]
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունպաշտոնյա և գործադիր տնօրեն
ԱշխատատուPersonal Staff Reichsführer-SS?[3], Reichsforschungsrat?[3] և Ահնեներբե[4]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[3]
ԱնդամությունՍՍ[3]
 Wolfram Sievers Վիքիպահեստում

Վոլֆրամ Զիվերս (գերմ.՝ Wolfram Sievers, հուլիսի 10, 1905(1905-07-10)[1][2], Հիլդեսհայմ, Հիլդեսհայմ[3][2] - հունիսի 2, 1948(1948-06-02)[1][2], Լանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ և Լեխի Լանդսբերգ[2]), Երրորդ Ռայխի ռասսայական քաղաքականության ղեկավարներից մեկը, 1935 թվականից զբաղեցրել է Ահնեներբեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 1945 թվականի հունվարի 30-ին ՍՍ-ի օբերֆյուրերի կոչում։ Զբաղեցրել է նաև Ռեյխի գիտահետազոտական խորհրդի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է եկեղեցական երաժշտի ընտանիքում։ Տարրական կրթությունը ստացել է ծննդավայրում, սակայն չի ավարտել։ Որոշ տվյալների համաձայն, հեռացվել է դպրոցից՝ Պաշտպանության և հարձակման գերմանական ազգային միությանը անդամ լինելու համար։ Շտուտգարտ տեխնոլոգիական համալսարանում սովորել է պատմություն, կրոնի պատմություն և փիլիսոփայություն։ 1928 թվականից հարում է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը, իսկ 1929 թվականին պաշտոնապես անդամակցել նրան (կուսակցական տոմս № 144983): 1934 թվականի նոյեմբերի 22-ին ամուսնացել է։ Ունեցել է որդի և երկու դուստր։ 1935 թվականին, Ահնեներբե համայնքի ձևավորումից հետո, դարձել է համայնքի գլխավոր քարտուղարը և անդամակցել ՍՍ-ին (անձնական համար № 275325): Զբաղեցնելով այդ պաշտոնը՝ սերտ հարաբերություններ է ունեցել դոկտոր Ավգուստ Հիրթի հետ։ Իրականացրել է տեխնիկական և տնտեսական աշխատանքներ՝ համակենտրոնացման ճամբարների տարածքներում հետազոտական լաբորատորիաներ և ինստիտուտներ ստեղծելու նպատակով։ 1941 թվականի հունիսի 16-ին, շարքային զինվորական կոչումով, անցել է ՍՍ-ի պահեստազոր։ 1942 թվականի նոյեմբերի 9-ից ՍՍ-ի ռեյխսֆյուրերի անձնական շտաբում գլխավորել է Անեներբեի շտաբային կենտրոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձերբակալվել է և 1947 թվականի օգոստոսի 20-ին դատապարտվել մահապատժի՝ Նյուրնբերգում կայացած Բժիշկների նկատմամբ նյունբերգյան դատավարության, չնայած իր ընկեր Ֆրիդրիխ Հիլշերի կողմից ներկայացված միջնորդության և հովանավորչության։ Հաջորդ տարվա հունիսի 2-ին Զիվերսը կախաղան է բարձրացվել, այլ ոչ թե գնդակահարվել, ինչպես շատ հաճախ շփոթմամբ նշում են որոշ աղբյուրներում[5]։

  • «Նյուրնբերգ 1929» հիշատակի նշան
  • Հին մարտիկի տարբերանշան
  • ՍՍ-ի սպորտային բրոնզե նշան
  • Կայսերական սպորտային արծաթե նշան
  • «Մարտական ծառայության խաչ I աստիճանի մեդալ» (1944)
  • «Մեռած գլուխ» օղակ
  • ՍՍ ռեյխսֆյուրերի պատվո սուր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Oorlogsbronnen
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Nuremberg Trials Project — 2016.
  4. Nuremberg Trials Project — 2016.
  5. Васильченко А.В. Оккультный миф III Рейха. — М.: Яуза-пресс, 2008. — С. 339. — 624 с. — ISBN 978-5-903339-72-3

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Michael H. Kater: Das «Ahnenerbe» der SS 1935—1945. Ein Beitrag zur Kulturpolitik des Dritten Reiches. 4. Auflage. Oldenbourg, München 2006.
  • Hans-Joachim Lang: Die Namen der Nummern. Wie es gelang, die 86 Opfer eines NS-Verbrechens zu identifizieren. Überarbeitete Ausgabe. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2007.
  • Залесский К.А. СС. Охранные отряды НСДАП. — М.: Эксмо, 2005. — 672 с. — ISBN 5-699-09780-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վոլֆրամ Զիվերս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆրամ Զիվերս» հոդվածին։