Վյաչեսլավ Շչոգոլև
Վյաչեսլավ Շչոգոլև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | մարզիչ և շաշկիստ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1940[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 9, 2022[2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Pushchino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Վյաչեսլավ Իվանովիչ Շչոգոլև (ռուս.՝ Вячеслав Иванович Щёголев, դեկտեմբերի 30, 1940[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 9, 2022[2], Pushchino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային շաշիստ, միջազգային գրոսմայստեր (1960), շաշկիի աշխարհի կրկնակի չեմպիոն (1960, 1964), ԽՍՀՄ քառակի չեմպիոն[3], ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավ Շչոգոլևը ծնվել է բանվորի ընտանիքում։ Մանկուց զբաղվել է շաշկիով, նախ 64 վանդականոց, ապա՝ 100։ 1959 թվականին Շչոգոլևը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1960 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորից 1964 թվականին, Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը՝ 1963, 1964 և 1976 թվականներին։ Աշխարհի առաջնություններում Վյաչեսլավ Շչոգոլևը երեք անգամ արծաթե և երկու անգամ բրոնզե մեդալակիր է դարձել։ Այլ մրցաշարերում եղել է հաղթող ու մրցանակակիր։
2010 թվականին Վյաչեսլավ Շչոգոլևը հաղթող է ճանաչվել Եվրոպայի վետերանների կայծակնային առաջնությունում, իսկ 2011 թվականին «Mo & Z Volendam» ակումբի հետ դարձել է Հոլանդիայի ակումբային առաջնության հաղթող։
2012 թվականին ավտովթարի հետևանքով մահացել է նրա կինը, որից հետո Շչոգոլևը դադարել է մասնակցել մրցաշարերին[4]։
«Սկսնակներից մինչև չեմպիոն» (ռուս.՝ «От новичка до чемпиона») գրքի հեղինակն է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Щёголев Вячеслав Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 https://vk.com/wall-193638250_1758
- ↑ «Щеголев Вячеслав Иванович – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Вячеславу Щёголеву
- ↑ От новичка до чемпиона - Щёголев В.И.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте Всемирная федерация шашек
- Профиль на сайте KNDB
- Щёголев // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Большой энциклопедический словарь. — М., 1999.
- Пыхов А. За шашечную корону // Бюллетень Центрального шахматного клуба СССР. — 1984. — № 21
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Շչոգոլև» հոդվածին։ |