Վլադիմիր Տկաչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Տկաչենկո
ռուս.՝ Владимир Ткаченко
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1957(1957-09-20) (65 տարեկան)
ԾննդավայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Commons-logo.svg Vladimir Tkachenko Վիքիպահեստում

Վլադիմիր Պետրովիչ Տկաչենկո (ռուս.՝ Владимир Петрович Ткаченко, սեպտեմբերի 20, 1957(1957-09-20), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), խորհրդային բասկետբոլիստ։ Սպորտի ԽՍՀՄ վաստակավոր վարպետ (1979), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1976, 1980), աշխարհի չեմպիոն (1982), Եվրոպայի եռակի չեմպիոն (1979,1981,1985), ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1983, 1984, 1988, 1990)։ Ավարտել է Կիևի ֆիզկուլտուրայի համալսարանը (1982)։ Պահեստի գնդապետ։ Եղել է Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ, Եվրոպայի տարվա բասկետբոլիստ և Միստեր Եվրոպա (1979 թվական)։

Հանդես է եկել «Ստրոիտել» (Կիև), ՑՍԿԱ (Մոսկվա) ակումբներում և ԽՍՀՄ հավաքականում` դառնալով աշխարհի լավագույն բասկետբոլիստներից մեկը։ Եզակի ուժ ունի։ 220 սմ հասակի հետ ուներ լավ արագություն, լավ ցատկ, կայուն նետում միջին հեռավորությունից։

Սպորտային կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխա հասակում ամենից շատ նախապատվությունը տալիս էր ֆուտբոլին, վատ դարպասապահ չէր։ Որոշ ժամանակ անց Տկաչենկոյին նկատեց բասկետբոլային մարզիչ Վլադիմիր Ելդինը և ընդունեց մարզադպրոց։

1972 թվականի ամռանը Կրասնոդարի շրջանի դպրոցականների առաջնությունում ճանաչվել է լավագույն կենտրոնական խաղացող և նկատվել է մարզիչների կողմից ու միանգամից առաջարկ է ստացել խաղալու ՑՍԿԱ-ում, լենինգրադյան «Սպարտակ»-ում և կիևյան «Ստրոիտել»-ում։ Ծնողների խորհրդով ընտրվել է «Ստրոիտել»-ը։

Որպես խաղացող ֆիզիկապես ուժեղ էր, լավ կոորդինացիայով։ Լավ արագություն ուներ, տիրապետում էր լավ ցատկի, կայուն նետման միջին հեռավորությունից։ Կենտրոնական Եվրոպայում 70-80-ականներին եղել է լավագույն բասկետբոլիստներից մեկը։ Դրա հետ միասին առանձնանում է չափազանց փափուկ խաղով, երբ խաղում է իր կիսադաշտում[1]։

2004 թվականից աշխատում է «Բարվիխա» քաղաքային կազմակերպությունում (Օդենցովի շրջան, Մոսկովյան շրջան), ղեկավարում է տրանսպորտային ծառայությունը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է մասնագիտական կարիերան 16 տարեկանում «Ստրոիտել»-ում (Կիև) (1974-1982), 1983-1989 խաղացել է ՑՍԿԱ ակումբում։ 1989-1990 թվականներին խաղացել է «Գվադալախար»-ի կազմում (Իսպանիա), առաջին լիգայի խմբում։ Գործունեությունը ավարտել է մեջքի և ծնկի հատվածներում սրված հին վնասվածքների պատճառով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1976, 1980 թթ.
  • Աշխարհի չեմպիոն, 1982 թ.
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1977,1987 թթ.
  • ԽՍՀՄ չեմպիոն, 1983,1984,1988,1990 թթ.
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր. 1977,1979,1980,1981,1982,1987 թթ.
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր. 1974 թ.
  • Ուկրաինայի հավաքականի կազմում ԽՍՀՄ ազգերի Սպարտակիադայի չեմպիոն, 1983 թ.
  • 1979 տարվա Եվրոպայի ամենալավ բասկետբոլիստ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո շքանշան» (1985)
  • 2015 թվականի սեպտեմբերի 19-ին Տկաչենկոն ներառվել է ՖԻԲԱ-յի Փառքի սրահում[3]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը Նելյա Տկաչենկոն է։ Ծանոթացել են, երբ նա աշխատել է ՑՍԿԱ-յի բուժա-մարզական դիսպանսերում (սա Վլադիմիր Տկաչենկոյի երկրորդ ամուսնությունն է)։ Մեծ տղան Օլեգն է։ Փոքր տղան` Իգորը, բասկետբոլիստ է, խաղացել է ԲԿ «Դինամո» բասկետբոլային թիմում (Մոսկվա)[4]։
  • Ոտքի համարը 54-ն է։
  • Տկաչենկոյի և Սբոնիսի ընկերության մասին մի անեկդոտ կա. Տկաչենկոն ու Սաբոնիսը մի անգամ վերադառնում են երեկույթից և ճանապարհին երկու մետաղադրամ են գտնում։ Առավոտյան պարզվում է, որ դրանք կոյուղու կափարիչներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]