Վլադիմիր Վիզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Վիզե
Визе в экспедиции Г. Я. Седова.jpg
Ծնվել էփետրվարի 21 (մարտի 5), 1886
ԾննդավայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 19, 1954(1954-02-19)[1] (67 տարեկանում)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունTsarskoye Selo Gymnasium?, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և օդերևութաբան
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Vladimir Wiese Վիքիպահեստում

Վլադիմիր Յուլևիչ Վիզե (փետրվարի 21 (մարտի 5), 1886, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1954(1954-02-19)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), սովետական բևեռախույզ, Արկտիկայի հետազոտող, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1933)։ Աշխատել է Արկտիկական ինստիտուտում (1928 թվականից), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1945 թվականից)։ Մասնակցել է Գ․ Յա․ Սեդովի բևեռային (1912-1914) և այլ արշավախմբերի։ Ղեկավարել է «Գեորգի Սեդով» (1930), «Սիբիրյակով» (1932) և «Լիտկե» (1934) նավերի արկտիկական արշավախմբերը։

Հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են մթնոլորտային պրոցեսների և հիդրոլոգիական պայմանների ազդեցությանը արկտիկական ծովերի սառցայնության վրա, արկտիկական ծովերի սառույցների ձևավորման և շարժման օրինաչափություններին։ Ուսումնասիրել է կլիմայի ձևավորման պրոցեսները Կենտրոնական Արկտիկայում և սառցայնության ազդեցությունը մթնոլորտի շրջանառության վրա։ Մշակել է սառցային կանխորոշումների մեթոդները։ Ուսումնասիրելով արկտիկական ծովերի սառույցների շարժման ուղղությունները և օրինաչափությունները՝ Վիզեն 1924 թ. կանխագուշակել է կղզու գոյություն Կարայի ծովի հյուսիսային մասում, որը 1930 թ. հայտնաբերեց «Գեորգի Սեդով»-ի արշավախումբը և անվանեց նրա անունով։ Վիզեի անվամբ են կոչվել նաև սառցադաշտ, հրվանդան և ծովախորշ Նոր երկիր կղզում։ ԽՍՀՄ պետ․ մրցանակ (1946)։ Պարգևատրվել է Լենինի երկու և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Визе Владимир Юльевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png