Վլադիմիր Ալեքսեիչ Շմակով (ռուս.՝ Владимир Алексеевич Шмаков, ծննդյան թվական անհայտ – 1929 թ. հոկտեմբեր, Արգենտինա), XX դարի ռուս արարչակենտրոն էզոթերիկ փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։ Կյանքի և կենսագործունեության մասին շատ քիչ տվյալներ են պահպանվել։ Ծնվել է Մոսկվայում, եղել է իրավաբան, հայտնի հակասեմիտական տրամադրություններով Ալեքսեյ Սեմյոնի Շմակովի տղան։ Մասնագիտությամբ կապուղիների մասնագետ էր, միաժամանակ խորացված ուսումնասիրել է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները, որոնցից ուներ լրջագույն գիտելիքներ։