Jump to content

Վլադիմիր Հարությունյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հարությունյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Հարությունյան
Ծնվել էօգոստոսի 30, 1940(1940-08-30)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 11, 2022(2022-10-11)[3] (82 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտՌադիոֆիզիկա և Էլեկտրոնիկա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[4] և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1964)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1979)
Պարգևներ

Վլադիմիր Միքայելի Հարությունյան (օգոստոսի 30, 1940(1940-08-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 2022(2022-10-11)[3], Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990)[5]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Հարությունյանը ծնվել է Երևանում։ 1964 թվականին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1969 թվականին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Էլեկտրոնիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1965-1974 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ինժեներ, գիտական աշխատող, ինստիտուտի գիտական քարտուղար, ավագ գիտական աշխատող, 1972-1974 թվականներին՝ կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1974 թվականից՝ ԵՊՀ կիսահաղորդիչների և դիէլեկտրոնների ամբիոնի վարիչ և դրան կից հիմնախնդիրների լաբորատորիայի գիտական ղեկավար, 2007 թվականից՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնալոգիաների կենտրոնի գիտական ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդիչների ֆիզիկայի և էլեկտրաքիմիային, կիսահաղորդչային սարքերի, միկրոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, արեգակնային էներգետիկայի բնագավառներին։ Ուսումնասիրել է անհավասարակշիռ երևույթները կիսահաղորդչային սարքերում, կիսահաղորդչային նյութերի ֆիզիկական և էլեկտորաքիմիական հատկությունները[6]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
  • Ֆրանսիական միջազգային ինժեներական և ֆրանսիական «Արարատ» Գիտությունների ակադեմիաների անդամ
  • Journal Alternative Energetics and Ecology ամսագրի գիտական խորհրդի անդամ
  • «Հայկական բանակ» ամսագրի գիտական խորհրդի անդամ
  • Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի գործող անդամ
  • Ֆոտոընդունիչներ. անցյալը, ներկան, ապագան, Երևան, 1986 (համահեղինակ)։
  • Միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ, Վլադիմիր Միքայելի Հարությունյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1995։
  • Կիսահաղորդչային սարքեր։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1996 (համահեղինակ)։
  • Գերբարձր հաճախականային կիսահաղորդչային էլեկտրոնիկայի հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2008 (համահեղինակ)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10611
  2. 2,0 2,1 https://www.sci.am/membersview.php?id=142&langid=2
  3. 3,0 3,1 3,2 https://www.sci.am/newsview.php?id=590&arch=&langid=1
  4. National Academy of Sciences of the Republic of Armenia
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վլադիմիր Հարությունյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հարությունյան (ֆիզիկոս)» հոդվածին։