Վլադիմիր Բոգաչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Վլադիմիր Բոգաչև
Ծնվել է 1881
Մահացել է 1965

Վլադիմիր Վլադիմիրովիչ Բոգաչև (18811965 թվականներ), սովետական երկրաբան, երկրաբանա–հանքաբանական գիտության դոկտոր (1937 թվական)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1905 թվական)։ Բոգաչևը ուսումնասիրել է երկրաբանական բոլոր հասակների տարբեր տեսակների բրածո մնացորդները։ Նրա աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության, Պոնտ–Կասպիական մարզի նեոգենի–անթրոպոգենի նստվածքների շերտագրության և հնէաբանության հարցերին։ Մի քանի անգամ (1930–1935 թվականներ) եղել է ՀՍՍՀ–ում, ուսումնասիրել Մերձերևանյան շրջանի պալեոգենի և նեոգենի նստվածքների շերտագրությունը և բրածո մնացորդները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png