Վիքիպեդիա:Վիքիդասընթաց մարզերի ուսուցիչների համար/6-րդ փուլ/մեկնաբանություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1-ին խումբ[խմբագրել կոդը]

Վիքիօգնական - Համեստ Մելիքյան[խմբագրել կոդը]

Նաիրա Խաչատրյան(ք․Սպիտակ)[խմբագրել կոդը]

Արմինե Հակոբյան (ք.Այրում)[խմբագրել կոդը]

  • Հոդվածի քննարկման էջում նշված չէր, թե որ Վիքիպեդիայից է թարգմանվել այն։
  • Նախադասությունների մեջտեղում կան մեծատառ բառեր։
  • Կետադրական նշաններից հետո անհրաժեշտ է բացատ դնել։
  • Հոդվածում շատ են լատինատառ վերջակետները։
  • եւ-ը գրում ենք մեկ տառով՝ և
  • Վերոնշյալ վրիպակներն ուղղելու դեպքում հրաշալի հոդված կստացվի, շնորհակալություն։

Ալվարդ Բեջանյան (Լոռու մարզ գ.Քարկոփ)[խմբագրել կոդը]

  • Հոդվածի քննարկման էջում չկար նշված, թե որ Վիքիպեդիայից է այն թարգմանվել։
  • Հոդվածը չունի կատեգորիաներ։
  • Հոդվածը չունի աղբյուրներ։ Եթե 7 օրվա ընթացքում աղբյուրներ չավելացվեն, այն կջնջվի Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգի հիման վրա։

Միքայելյան Կարինե(քաղաք Սպիտակ)[խմբագրել կոդը]

  • Հոդվածներում կան վրիպակներ՝ որոշ կետադրական նշաններից հետո չկա բացատ, լատինատառ վերջակետներ, ռուսերեն կաղապարներ, որ հայերենում չեն աշխատում։
  • Հոդվածների քննարկման էջում նշված չէր, թե որտեղից են դրանք թարգմանվել։
  • Այն հոդվածները, որոնք չունեն ծանոթագրություններ, խնդրում ենք չթարգմանել։
  • Նոր պարբերություն գրելու համար անհրաժեշտ է 2 անգամ սեղմել enter կոճակին։
  • Անլար LAN հոդվածում կան չթարգմանված ռուսերեն հատվածներ։
  • Հոդվածի առաջին նախադասության մեջ՝ հոդվածանունից հետո, դնում ենք ստորակետ և ոչ թե գծիկ։
  • Գրիգոր XIII պապ հոդվածի թվականները սխալ են գրված և հղում տված։

Մարիանա Մացոյան (Գյումրի)[խմբագրել կոդը]

  • Հայերեն Վիքիպեդիայում ընդունված չէ {{iw|}} կաղապարը դնել հոդվածներում։
  • Ծանոթագրությունները պետք է կպած լինեն բառին, գրվում են առանց բացատի։
  • Նոր պարբերություն գրելու համար անհրաժեշտ է 2 անգամ սեղմել enter կոճակին։
  • Հոդվածները շատ հետաքրքիր և բովանդակալից էին, շնորհակալություն :)

2-րդ խումբ[խմբագրել կոդը]

Վիքիօգնական - Վոլոդյա Գրիգորյան[խմբագրել կոդը]

Սեդա Գրիգորյան (գ. Արշալույս)[խմբագրել կոդը]

Հոդվածների կառուցվածքը լավ է։ Ներքին հղումները քիչ են, որոշ բաժիններում բացակայում են, միաժամանակ քիչ են նաև կարմիր ներքին հղումները։ Ներքին հղումներ շատ քան թվականների վրա, թվականների ներքին հղումների դրվում են միայն կարևոր դեպքերում։ Ներքին հղումները վիզուալ խմբագրիչով թերի են դրված, այնպես, որ բառի միայն մի մասն է հղում դառնում։ Նկարները կան, բայց առանց նկարագրությունների են, որոնք պետք է լինեն ամեն նկարի համար։ Նոր պարբերություն սկսելու համար ընդամենը մեկ անգամ է enter տրված, երբ անհրաժեշտ է անել երկուսը՝ որպեսի վիքիի էջում իրականում երևա նոր պարբերություն։

Սոնա Վարդանյան (մ․՝ Արմավիր, գ․՝ Հայթաղ)[խմբագրել կոդը]

Ծանոթագրությունները դրված են վերջակետից հետո, պետք է լինեն վերջակետից առաջ։ Հոդվածը պարունակում էր անգլերեն չթարգմանված հատվածներ, որոնք պետք է հեռացվեին։ Նկարները չունեն նկարագրություններ։ Հոդվածներ կան, որտեղ քիչ են կամ բացակայում են ներքին հղումները։ Ցանկալի կլիներ օտար արտահայտությունների համար օգտագործել լեզուների կաղապարը։ Կետադրական նշաններից հետո պետք է բացատ դնել, նաև՝ բացող փակագծից առաջ։ Strangers in the Night (երգ) հոդվածում կա ծանոթագրության սխալ։

Աննա Ալեքսանյան (գ. Լեռնանցք)[խմբագրել կոդը]

Բույսերի տեղեկաքարտը լրացված չէ։ Լատիներեն բառերը պետք է շեղ լինեն։ Ենթադրաբար բույսերին վերաբերող հոդվածներում օգտագորվել է այլ հայերեն աղբյուր, այդ աղբյուրից գրած հատվածների ոճը այդքան էլ հանրագիտարանային չէ, հնարավոր է լինի հեղինակային իրավունքների խախտում։ Ծանոթագրությունը սխալ տեղում է դրված կամ սխալ է թարգմանված համապատասխան տեքստը։ Արտաքին հղումները պետք է թարգմանվեն։ Ներքին հղումները քիչ են։ Գիրք ոչինչ հոդվածում տեղեկաքարտը դատարկ է, լրացված չէ, կան չթարգմանված հատվածներ։

Աստղիկ Սահակյան (Չորաթան)[խմբագրել կոդը]

Տեքստում ռուսականություններն են շատ, տեղ֊տեղ ներքին հղումներն են պակասում, բայց մնացածը շատ լավ է։

3-րդ խումբ[խմբագրել կոդը]

Վիքիօգնական - Հասմիկ Մայիլյան[խմբագրել կոդը]

Մերի Բարեղամյան (Կոտայքի մարզ, գ. Քասախ)[խմբագրել կոդը]

Գլխաշոր հոդվածում չկա ոչ մի ծանոթագրություն և արտաքին հղում՝ ներքին հղումներն էլ մենք ենք ավելացրել: Բութ (՝) կետադրական նշանը դրվում է բառին կպած՝ առանց բացատի: Նաև ստորակետից առաջ եք դնում բացատներ, որը սխալ է: Հոդվածների քննարկման էջերում չեք գրել, թե որ լեզվից է թարգմանված: Կատեգորիաներ չկան դրված: Իրանի բնակչություն հոդվածում կար ռուսերենից չթարգմանված հատված՝ կարող եք դիտել պատմության մեջ:

Առաքելյան Մարիամ (ք.Մասիս)[խմբագրել կոդը]

Մի՛ մոռացեք քննարկման էջերում ավելացնել, թե որ լեզվից է թարգմանված: Չմոռանաք ծանոթագրություններից հետո ավելացնել արտաքին հղումները, ինչես նաև ավելացնել կատեգորիաները:

Լիդիա Հարությունյան (գ.Չորաթան)[խմբագրել կոդը]

  • Էֆֆի Գրեյ հոդվածում կան կետադրական սխալներ, մասնավորապես՝ ով, որ շաղկապներից առաջ դրվում է ստորակետ և ոչ թե բութ։
  • Հնդկաստանի մշակույթ հոդվածի քննարկման էջում նշված չէ, թե որ Վիքիպեդիայից է այն թարգմանվել։
  • Քուինսթաուն (Նոր Զելանդիա) հոդվածում կան մի շարք անուշադրության վրիպակներ, ինչպես նաև սխալ են տառադարձվել որոշ անգլերեն անվանումներ։
  • Հոդվածների առաջին նախադասությունները գրում ենք առանց օժանդակ բայի։

Հրանուշ Գրիգորյան ( գ. Արշալույս)[խմբագրել կոդը]

Արցախի պատմությունը. սկզբից մինչև մեր օրերը (Ստեղծագործություն)

  • Ոչ հանրագիտարանային, ջնջման հոդված։

Ալեքսեյ Անտրոպով

  • Հոդվածում բացակայում են ներքին հղումները։
  • Նոր պարբերության համար վիքիկոդի խմբագրիչում պետք է երկու անգամ սեղմել enter։
  • Ներածության՝ հոդվածը բնութագրող բառից/արտահայտությունից հետո պետք է ստորակետ դնել, ոչ թե գիծ։

Ալլեն Դեյվիդ (նկարիչ)

  • Ներածության՝ հոդվածը բնութագրող բառից/արտահայտությունից հետո պետք է ստորակետ դնել, ոչ թե գիծ։

Սլավա Սահակյան (Ստեփանավան)[խմբագրել կոդը]

  • Հոդվածի առաջին նախադասությունը գրում ենք անորոշ, առանց օժանդակ բայի։
  • Հոդվածների քննարկման էջերում նշված չէին, թե որ Վիքիպեդիաներից են թարգմանվել։
  • Նոր պարբերություն գրելու համար անհրաժեշտ է 2 անգամ սեղմել enter կոճակը։
  • Գոնկուրյան ակադեմիա հոդվածը չունի աղբյուրներ։ Ըստ կանոնակարգի, եթե 7 օրվա ընթացքում աղբյուրներ չավելացվեն հոդվածին, այն կջնջվի։

4-րդ խումբ[խմբագրել կոդը]

Վիքիօգնական - Վարդանուշ Հովհաննիսյան[խմբագրել կոդը]

Սոնա Մելիքսեթան (Շնող)[խմբագրել կոդը]

  • Հոդվածների քննարկման էջերում նշված չէ, թե որ Վիքիպեդիայից է թարգմանվել հոդվածը։
  • Տղամարդիկ և կանայք հոդվածում քիչ են ներքին հղումները։
  • Մնացածը շատ լավ է, ապրես :)

Հայկուհի Հովհաննիսյան (Կառնուտ)[խմբագրել կոդը]

  • 2 հոդվածների քննարկման էջերում նշված չէին, թե որ Վիքիպեդիայից են թարգմանվել։
  • Կառնուտի միջնակարգ դպրոց հոդվածի ծանոթագրությունները պետք է վերնագիր ունենան, ինչպես որ արվել է առաջին ծանոթագրության դեպքում։
  • Մնացածը շատ լավ է, շնորհակալություն :)

Հասմիկ Առաքելյան (Արարատի մարզ, գ. Նորաշեն)[խմբագրել կոդը]

  • Հոդվածների քննարկման էջերում նշված չէր, թե որ Վիքիպեդիայից են թարգմանված։
  • Ֆերոմագնետիկներ հոդվածը չունի կատեգորիաներ։
  • Բառեր (վեպ) հոդվածի ծավալը եթե 7 օրվա ընթացքում չավելացվի և դառնա 3000 բայթ, ինչպես նաև եթե աղբյուրներ չավելացվեն, հոդվածը ենթակա է ջնջման՝ ըստ Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգի։
  • Եթե Ջիովանի Պիզանո հոդվածում 7 օրվա ընթացքում չավելացվեն աղբյուրներ, հոդվածը ենթակա է ջնջման՝ ըստ Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգի։

Վահան Թադևոսյան (Լոռու մարզ գյուղ Շենավան)[խմբագրել կոդը]

  • Հոդվածի քննարկման էջերում նշված չէ, թե որ Վիքիպեդիաներից է թարգմանվել հոդվածը։
  • Հոդվածներն ունեն բազում անուշադրության վրիպակներ։
  • Հոդվածներում ամեն թվականի վրա ներքին հղում դնել պետք չէ, միայն նրանց վրա, որոնք հույժ կարևոր են հոդվածի թեմայի համար։

Մասնակցի անուն ազգանուն (բնակավայր)[խմբագրել կոդը]

5-րդ խումբ[խմբագրել կոդը]

Վիքիօգնական - Սյուզի Ոփյան[խմբագրել կոդը]

Տիգրան Սահակյան (Տավուշի մարզ Գյուղ Դեղձավան)[խմբագրել կոդը]

Լատինաամերիկյան պարեր

  • Հոդվածի ներածությունը ծանրաբեռնված է նկարներով։ Ներածության ձախից նկար չեն դնում։
  • Աղբյուրներ համարյա չկան։
  • Նկարները կային, որ չունեին նկարագրություններ։

Ալբերտի կամուրջ (Լոնդոն)

  • Ներքին հղումներ թվականների վրա շատ կան դրված։
  • Հոդվածը, թեև լավն է, բայց ծանոթագրություններ ու աղբյուրներ չունի։

Տաթևիկ Ղազարյան (Արարատ)[խմբագրել կոդը]

Ջղին

  • Ստորակետից հետո պետք է բացատ դրվի։
  • Բաժինների միջև տարածություն շատ է թողնվել։
  • Պատկերասրահի նկարագրություններից երկուսի դիմացից բացատ է դրվել, որը խախտել է բնականոն տեսքը։
  • Բոլոր թվականների վրա ներքին հղում դնելն ավելորդ է։

Ստենտավորում

  • Հոդվածի ներածությունը ծանրաբեռնված է նկարներով։ Ներածության ձախից նկար չեն դնում։
  • Տեքստում կան թավատառ բառեր։
  • Կարևոր տերմինների վրա ներքին հղումները քիչ են։

Բազկամարտ

  • Հոդվածում բացակայում են աղբյուրները, արտաքին հղումները ավելորդ են, քանի որ վերաբերում են Ռուսաստանին։

Բորիս Միխայլով

  • Աղբյուրները քիչ են։

Սրտի փոխպատվաստում

  • Ներքին հղումները քիչ են։
  • Առաջին նկարը պետք է լինի ներածությունից աջ։

Լիլիթ Գիշյան (Նոյեմբերյան)[խմբագրել կոդը]

Յան Վիլդենս

  • Ներքին հղումները դրված են հիմնականում տարեթվերի վրա։

Հավաստագրման կնիք

  • Հոդվածի ներածությունը ծանրաբեռնված է նկարներով։ Ներածության ձախից նկար չեն դնում։
  • Հոդվածում վրիպակները շատ են։

Ռուս կայսրուհիների ցանկ

  • Բաժինների մեջ ազատ տարածությունները շատ են թողնված։
  • Փակագծից առաջ պետք է բացատ դնել։
  • Հոդվածի տեքստում կան վրիպակներ։

Ռուզաննա Ստեփանյան(Երևան)[խմբագրել կոդը]

Կիբեռանվտանգություն

  • Նկարները չունեն նկարագրություններ։
  • Կիբեռանվտանգություն հոդվածում բացակայում են ներքին հղումները։
  • Կիբեռանվտանգություն հոդվածում կան ոչ հանրագիտարանային հատվածներ, որոնք այլ աղբյուրից են, սակայն չեն ձևափոխվել։
  • Կիբեռանվտանգություն հոդվածում նշված չէ այն հիմնական աղբյուրը որից օգտվել են։

Շրջված դասարան

  • Հոդվածում բացակայում են ներքին հղումները։
  • Նշված չէ այն հիմնական աղբյուրը որից օգտվել են։
  • Կան ոչ հանրագիտարանային հատվածներ, որոնք այլ աղբյուրից են, սակայն չեն ձևափոխվել։
  • Հեղինակային իրավունքների հնարավոր խախտում։
  • Նոր պարբերության համար վիքիկոդի խմբագրիչում պետք է երկու անգամ սեղմել enter։

Microsoft Mathematics

  • Հոդվածում բացակայում են ներքին հղումները։
  • Նշված չէ այն հիմնական աղբյուրը որից օգտվել են։
  • Հոդվածի ոճը ոչ հանրագիտարանային է։
  • Հեղինակային իրավունքների հնարավոր խախտում։
  • Նկարները չունեն նկարագրություններ։