Տղամարդիկ և կանայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդիկ և կանայք
անգլ.՝ Husbands and Wives
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], հումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվական1992 և փետրվարի 25, 1993[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[1][5][2][…]
ՊրոդյուսերՌոբերտ Գրինհաթ
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներԲլայթ Դաններ[3][6], Ջուդի Դևիս[2][3][7][…], Միա Ֆերրոու[5][2][3][…], Ջուլիետ Լևիս[3][6], Լիամ Նիսոն[3][6], Սիդնի Փոլաք[5][2][3][…], Վուդի Ալլեն[5][2][3][…], Ռոն Ռիֆկին[3][6], Քրիսթի Քոնաուեյ[6], Լիզեթ Էնթոնի[3][6], Jerry Zaks?[8], Քերոլին Աարոն[8], Նորա Էֆրոն[8], Ֆրեդ Մելամեդ[8], Galaxy Craze?[8] և Bruce Jay Friedman?
ՕպերատորԿառլո դի Պալմա
ԵրաժշտությունԳուստավ Մալեր
ՄոնտաժՍյուզան Է․ Մորս
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունTriStar Pictures
Տևողություն108 րոպե

Տղամարդիկ և կանայք, ամերիկյան կատագերգական ֆիլմ՝ նկարահանված 1992 թվականին` Վուդի Ալլենի կողմից[9][10][11]։ Ֆիլմում նկարագրվում են իրենց կյանքը վերանայող զույգերի ճգնաժամային հարաբերությունները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյբ և Ջուդի Ռոթ զույգը (ամուսինը բանաստեղծ, գրականության պրոֆեսոր նյու-յորքյան Կոլումբիա համալսարանում, կինը՝ գեղարվեստական ամսագրերից մեկում խմբագիր), շոկի է ենթարկվում, երբ իրենց լավագույն ընկերներ Սալլին և Ջեքը իրենց հայտնում են իրենց ամուսնալուծվելու մասին։ Քանի որ ամուսնալուծությունը երկկողմանի համաձայնության արդյունք էր, Գեյբը և Ջուդին ավելի մեծ խնդիրների առջև են կանգնում, քան հենց ամուսնալուծվող զույգը։

Ջուդին հենց նույն երեկո սկսում է Գեյբի հետ իր սեփական հարաբերությունները վերանայել և քննարկել, ինչի արդյունքում պարզում է Ջեքի՝ իր ամուսնուն մարմնավաճառ աղջկա հետ հարաբերություններ ունենալու առաջարկով հանդես գալու մասին։ Գեյբը շարունակում է պնդել, որ երբևէ դրա մասին չի մտածել և սիրում է Ջուդիին ինչպես առաջ։

Երեք շաբաթ անց Սալլին փորձում է իր կոլեգաներից մեկի հետ հարաբերություններ հաստատել, սակայն հազիվ է կարողանում զսպել իր խանդը, երբ Ջեքի նոր սիրավեպի մասին է տեղեկնում։ Տղամարդկանց հանդեպ իր հիստերիկ և հորինված զայրույթը նա ուղղում է դեպի իր անօգնական կոլեգան։

Գեյբը իր հերթին աչք է դնում իր ուսանողուհի Ռեյնի վրա։ Չնայած դրան՝ նա սկզբնապես չի փորձում գայթակղել աղջկան, ինչպես իր բազմաթիվ կոլեգաները կանեին:Տարիներ առաջ նա կապ էր ունեցել ավելի երիտասարդ կնոջ հետ, որը արտահայտված սեռական վարք ուներ և արդյունքում հոգեբուժական կլինիկայում հայտնվեց։

Գեյբը, Ջուդին և Սալլին քաղաքում զբոսնելու ժամանակ պատահական հանդիպում են Ջեքին և նրա նոր ընկերուհուն՝ Սեմին՝ հմայիչ բայց, ինտելեկտուալ առումով միջին աերոբիկայի մի մարզիչ։ Սալին հեռանում է, իսկ Գեյբը նախատում է Ջեքին՝ իր երկար տարիների ամուսնությունը նման աղջկա պատճառով թողելու համար։

Ջուդին, որը տարիներ առաջ ճարտարապետի հետ էր ամուսնացած եղել և վերջինիցս դուստր ուներ, քննադատում է Գեյբին՝ վերջինիս նոր վեպը որպես հեղինակի ապրած սիրո ամենաանհաջող պատճենահանում բնորոշելով։ Գեյբի այն հայտարարությունից հետո, որ իր վեպը շատ վատն է, Ջուդին վիրավորվում ամուսնուց՝ իր որոշումները չհարգելու դրդապառճառով։

Սալլին շարունակում է բաժանման ազդեցության տակ մնալ և Ջուդին նրան ծանոթացնում է իր նոր կոլեգայի՝ Մայքլի հետ՝ փորձելով կապել վերջիններիս։ Դա նրան հաջողվում է, սակայն հաջորդում է հիասթափությունը, քանի որ իրականում Ջուդին ինքն էր Մայքլին սիրահարված։

Գեյբը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ուսանողուհի Ռեյնի հետ, որին համակրում էր։ Դրան հակառակ Ջեքը վերադառնում է իր՝ հոգեպես աղքատ և բավականին դժվար հարաբերություններին՝ Սեմի հետ։ Ջուդին, որը երկրորդ երեխա էր ուզում և ինչին Գեյբը միշտ դեմ էր եղել, կասկածանքով է վերաբերվում Գեյբի՝ երեխայից խոսելու փաստին, կարծելով, որ ամուսինը այդ կերպով իրենց ինտիմ կյանքի խնդիրներից է խուսափում։

Սելլին և Մայքլը միասին երեկո են անցկացնում, որի ժամանակ Մայքլը փորձում է մերձենալ։ Սելին, սակայն, խուսափողական է արձագանքում,պատճառաբանելով, որ մտքերով շատ հեռու է։ Իսկ Մայքլը վերջնականորեն սիրահարվում է։

Ռեյնը Գեյբին ներկայացնում է իր ծնողներին և նրան պատմում իրենից տարիքով բավականին մեծ տղամարդկանց հետ բազմաթիվ հարաբերությունների մասին, պնդելով, որ խոհեմ է դարձել և հանդիպում է իր տարիքակից երիտասարդի հետ։ Ծնողները Գեյբին հրավիրում են աղջկա տարեդարձին։

Երեկոյի ժամանակ Ջեքը տեղեկանում է Սալիի ու Մայքլի հարաբերությունների մասին, ինչը նրան զայրույթ և տառապանք պատճառում։ Երբ հարբած Սեմը իր պահվածքով նրան խայտառակում է իր իսկ սոցիալական միջավայրից հեռու գտնվող հասարակության մոտ, Ջեքը սկսում է ամուսնական կյանքին վերջ դնելու համար ափսոսալ և ամբողջ զայրույթը աղջկա վրա է թափում։ Վերջինս հիստերիկ ու հիասթափված է արձագանքում, քանի որ մնացած հյուրերի կողմից իրեն վիրավորված է զգում։ Վեճը վերջանում է երկուսի կողմից ձեռնամարտով։

Երբ Սալլին ու Մայքլը միասին ժամանակ են անցկացնում, Ջեքը նրանց անակնկալի է բերում իր հայտնվելով և հայտարարելով, որ բաժանվել է Սեմից և ցանկանում է վերադառնալ։ Սեմը, որը մեքենայում էր սպասում, վերադառնում և խանդի տեսարան է սարքում։

Մինչ Գեյբը իր վեպին վերաբերվող կնոջ կարծիքը չի արժևորում, Ռեյնը նույն վեպը շատ է կարևորում։ Այնուամենայնիվ Գեյբը հիասթափված է, որ չնայած աշխատությունը գովելուն, Ռեյնը քննադատում է իրեն՝ հերոսին բնութագրելու և վերջինիս գործողությունները կարգավորելու տեսանկյունից։ Սակայն այն փաստը, որ Ռեյնը վստահորեն իր կարծիքն է արտահայտում, Գեյբին ստիպում է ձգողություն զգալ դեպի աղջիկը։

Երկու շաբաթ անց Ջեքը և Սալլին կրկին միանում են, և այդ մասին համատեղ ընթրիքի ժամանակ հայտնում ընկերներին։ Կրկին վեճ է բռնկվում Գեյբի և Ջուդիի միջև՝ իրենց ամուսնության վերաբերյալ, որի ժամանակ պարզվում է, որ Ջուդին թաքցրել է իր բանաստեղծությունները Գեյբից՝ դրանք Մայքլին ցույց տալով։ Վերջապես նրանք բաժանվում են, Ջուդին դուրս է գալիս և Մայքլին հանդիպելով՝ վերջինիս հետ զրուցում է Սալլիի հետ բաժանման մասին՝ փորձելով օգնել։ Ջեքը այցելում է իր ուսանողուհու ծննդյան տարեդարձին և հանկարծակի կայծակի հետևանքով հոսանքի ժամանակավոր բացակայության ժամանակ նրանք մերձենում են։ Սակայն Գեյբը իրեն հեռու է պահում սիրավեպից։

Ֆիլմի ավարտին Ջեքը և Սալլին կրկին միասին են, սակայն Գեյբը և Ջուդին ամուսնալուծվում են։ Ջուդին ամուսնացել է Մայքլի հետ, իսկ Գեյբը մնում է մենակ։

Ֆիլմի նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս երկխոսական ֆիլմում Ալլենը առաջին անգամ շռայլորեն օգտագործում է ձեռքի տեսախցիկներ, որոնք կարծես պատահական են նկարահանում, օրինակ՝ որևէ գործող հերոսին առանց կադրում պատկերելու։
  • Բացի դրանից, հատվածները որոշակիորեն մասնատված են, որից հստակ երևում է, որ երկխոսությունները տեղ-տեղ ընդհատված են։ Ալլենը հինավորում է այս փաստը նրանով, որ ցանկանում է նկարահանման ընդունված կանոններից դուրս գալ։
  • Ֆիլմի գործողությունը պարբերաբար ընդհատվում է կարճ հարցազրույցներով, որոնցում հերոսները իրենց զգացումների և դրդապատճառների մասին են խոսում։ Հարցազրուցավարը, միաժամանակ նաև պատմողը, որը տեսանելի չէ և միայն լսողի դերում է հանդես գալիս, Ջեֆֆրի Քուրլանդն է, որը նաև ֆիլմի հագուստի ձևավորողն է։
  • Օգտվելով Վուդի Ալլենի և Միա Ֆարրոյի սկանդալային բաժանումից՝ ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ-ում՝ շուրջ 865 էկրաններին։ Այս ֆիլմը մինչ այսօր Վուդի Ալլենի ֆիլմերից ամենահայտնին է։ Հանդիսատեսը այս ֆիլմին առաջին հանգստյան օրերին ապահովեց շուրջ 3,4 միլիոն եկամուտ, և առհասարակ այս կինոնկարը Ալլենի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է[12]։

Մրցնակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — ԱՄՆ-ի կինոքննադատների Ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն երկրորդական կանացի դերի համար (Ջուդի Դեվիս)
  • 1993 — երկու Օսկարի նոմինացիա՝ լավագույն օրիգինալ սցենար (Վուդի Ալլեն), լավագույն երկրորդական կանացի դեր (Ջուդի Դեվիս)
  • 1993 — BAFTA մրցանակ՝ լավագույն օրիգինալ սցենար (Վուդի Ալլեն), լավագույն կանացի դեր (Ջուդի Դեվիս)
  • 1993 — նոմինացիա «Ոսկե գլոբուս» լավագույն երկրորդական կանացի դեր (Ջուդի Դեվիս)
  • 1993 — նոմինացիա «Սեզար»՝ լավագույն օտարերկրյա ֆիլմի համար «Վուդի Ալեն»
  • 1993 — «Ոսկե բզեզ» մրցանակ՝ լավագույն օտարերկրյա ֆիլմ
  • 1993 — ամերիկացի սցենարիստների Հիլդիի մրցանանակի նոմինացիա՝ որպես լավագույն սցենար (Վուդի Ալլեն)
Մրցանակ Կատեգորիա Ստացող Արդյունք
Օսկար Lավագույն օրիգինալ սցենար Վուդի Ալլեն Առաջադրված
Օսկար լավագույն դերասանուհու համար Ջուդի Դևիս Առաջադրված
BAFTA BAFTA մրացանակ լավագույն օրիգինալ սցենարի համար Վուդի Ալլեն Հաղթանակ
Լավագույն կանացի դեր Ջուդի Դևիս Առաջադրված
Բոստոնի ֆիլմերի քննադատների միության մրցանակ Լավագույն երկրորդային դերասանուհի Ջուդի Դևիս Հաղթանակ
Սեզար (կինոմրցանակ) Լավագույն օտարերկրյա ֆիլմ Վուդի Ալլեն Առաջադրված
Չիկագոյի ֆիլմերի քննադատների ասոցացիա Լավագույն երկրորդային դերասանուհի Ջուդի Դևիս Հաղթանակ
Ոսկե գլոբուս Լավագույն դերասանուհի Ջուդի Դևիս Առաջադրված
Ոսկե բզեզ[13] Լավագույն օտարերկրյա ֆիլմ Անհասցե Հաղթանակ
Կանզաս քաղաքի ֆիլմեր քննադատների միությունը Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Ջուդի Դևիս Հաղթանակ
Լոնդոնյան կինոքննադատների մրցանակ Տարվա դերասանուհի Ջուդի Դևիս Հաղթանակ
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցացիա Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Ջուդի Դևիս Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ Լավագույն երկրորդական պլանի դերասանուհի Ջուդի Դևիս Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միություն Լավագույն երկրոդային պլանի դերասանուհի Ջուդի Դևիս Հաղթանակ
Ամերիկյան գրողների Guild մրցանակ Lավագույն օրիգինալ սցենար Վուդի Ալլեն Առաջադրված

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վուդի Ալլեն — պրոֆ. Գեբրիել Ռոթ
  • Միա Ֆերոու — Ջուդի Ռոթ
  • Ջուդի Դեվիս — Սալլի
  • Սիդնի Պոլլակ — Ջեկ
  • Ջուլիետ Լուիս — Ռեյն
  • Լիամ Նիսոն — Մայքլ Գեյթս
  • Լիզետ Էնտոնի — Սեմ
  • Ջեֆֆրի Քերլանդ — հարցազուցավար / պատմող
  • Քրիստի Կոնաուեյ — Շոն Գրեյնջեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0104466/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.adorocinema.com/filmes/filme-6570/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.filmaffinity.com/es/film910627.html
  4. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/mezowie-i-zony
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.imdb.com/title/tt0104466/fullcredits
  7. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6570.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Canby, Vincent (1992 թ․ սեպտեմբերի 18). «Husbands and Wives (1992) Review/Film -- Husbands and Wives; Fact? Fiction? It Doesn't Matter». The New York Times.
  10. «Love and Fog». Entertainment Weekly. 1992. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. «Scenes from Woody's Marriage». Entertainment Weekly. 1992. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. http://www.imdb.com/title/tt0104466/trivia
  13. «Husbands and Wives (1992)». Swedish Film Institute. 2014 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]