Կառնուտի միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառնուտի միջնակարգ դպրոց
Տեսակմիջնակարգ
Հիմնադրված է1904 թվական
ՏնօրենՀայկուհի Հովհաննիսյան
Աշակերտներ139
Դասարաններ12
ԵրկիրՀՀ
Հասցեգյուղ Կառնուտ, Կամոյի խճուղի 12
Կայքkarnut.schoolsite.am

Կառնուտի միջնակարգ դպրոց, ուսումնական հաստատություն ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառնուտի միջնակարգ դպրոցը պաշտոնապես հիմնադրվել է 1904 թվականին, Ալեքսանդրապոլի գավառի Դիրաքլար գյուղում, մինչ այդ գյուղում երեխաները գրաճանաչ են դարձել ծխական քահանայի մոտ։ Դպրոցի ֆինանսական ծախսերը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը հոգացել է Մայր Աթոռը։ 1904 թվականին դպրոցն ունեցել է 3 դասարան և եղել է միայն տարրական կրթություն ապահովող կրթական հաստատություն։ 1930 թվականից դպրոցը դարձել է յոթնամյա։ Գյուղի երեխաները իրենց միջնակարգ կրթությունը ստացել են հարևան Դուզքենդ (Ախուրյան) գյուղի միջնակարգ դպրոցում։ 1963 թվականից դպրոցը դարձել է ութնամյա, 1988-1989 ուստարում լրիվ միջնակարգ։ 1990 թվականին դպրոցը տվել է առաջին շրջանավարտը։ Աշակերտների թվաքանակը փոփոխվել է բնակչության թվաքանակի փոփոխությանը զուգընթաց[1]։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառնուտի միջնակարգ դպրոցի համար 1904 թվական հատուկ շենք չի հատկացվել, և այն գործել է գյուղացիներից մեկի տանը, ով հարմար է գտել սենյակ հատկացնել դպրոցի համար։ 2-րդ աշխարհամարտից հետո՝ 1947 թվականին հիմնադրվել է առաջին դպրոցական շենքը, 2-րդ դպրոցական շենքը շահագործման է հանձնվել 1986-1987 թվականին, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ քանդվել է։ 1988 դեկտեմբերից 2002 թվականը դպրոցը գործել է տնակային պայմանններում։ Քարաշեն նոր կառույցը շահագործման է հանձնվել 2002 թվականի սեպտեմբերի մեկին, որտեղ էլ գործում է մինչև օրս։

Իրականացվող կրթական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառնուտի միջնակարգ դպրոցն իրականցնում է 4 կրթական ծրագիր.

  • նախադպրոցական (2007 թվականից գործում է նախակրթարան, համայնքում նախակրթարան չի գործում)
  • տարրական
  • հիմնական
  • միջնակարգ (ավագ)

Իրականացվող բոլոր կրթական ծրագրերով դպրոցը լիցենզավորված է։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի ընթացիկ կառավարումը իրականացվում է ԿԳՆ կողմից սահմանված կարգին[2] համապատասխան ընտրված գործադիր տնօրենի կողմից, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպում է տնօրենի տեղակալը։ Դպրոցի կառավարման խորհրդակցական մարմիններն են՝ Կառավարման կոլեգիալ մարմինը (Խորհուրդ) Մանկավարժական խորհուրդ Ծնողական խորհուրդ Աշակերտական խորհուրդ։ Կառնուտի միջնակարգ դպրոցը անմիջականորեն ենթարկվում է ՀՀ Շիրակի մարզպետարանին[3], իսկ հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։

Դպրոցի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մկրտիչ Հարությունյան
  • Կոլյա Կիրակոսյան
  • Լալա Կարապետյան 1986-1999 թվականներ
  • Ժորա Տաշչյան 1999-2002 թվականներ
  • Նադյա Առաքելյան 2002-2016 թվականներ[4][5]
  • Արմինե Գևորգյան 16.12.2016 թվական - 16.03.2017 թվական[6][7]
  • Հայկուհի Հովհաննիսյան 17.03.2017 թվականից մինչև օրս[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
  2. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2010/03/10_0319.pdf Արխիվացված 2021-02-26 Wayback Machine
  3. Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք http://shirak.mtad.am/educational/
  4. Շիրակի մարզպետի 2011 թ. 509 որոշում http://shirak.mtad.am/files/legislation/3140.pdf
  5. Շիրակի մարզպետի 2016 թ. 508-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/26062.pdf
  6. Շիրակի մարզպետի 2016 թ. 538-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/26158.pdf
  7. Շիրակի մարզպետի 2017 թ. 130-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/27904.pdf
  8. Շիրակի մարզպետի 2017 թ. 128-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/27906.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]