Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Սեպտեմբեր 2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համայնքային խմբագրման երկօրյակ (սեպտեմբեր 2018)

Սիրելի խմբագիրներ,

Վիքիմեդիա Հայաստանը սեպտեմբերի 28-30-ը Աղվերանում կազմակերպում է հերթական «Համայնքային խմբագրման երկօրյակը»։ Երկօրյակին կարող են մասնակցել Վիքիպեդիայում խմբագրման փորձ ունեցող և 18 տարեկանից բարձր խմբագիրները։

Մանրամասնությունները և գրանցումը այստեղ:

Սիրով,

Դավիթ Սարոյան

Վիքիմեդիա Հայաստան--Davit Saroyan (WMAM) (քննարկում) 15:13, 5 Սեպտեմբերի 2018 (UTC)

Wikimedia Armenia logo.svg

Read-only mode for up to an hour on 12 September and 10 October

13:33, 6 Սեպտեմբերի 2018 (UTC)

Ինտերֆեյսի ադմիններ

Հայերեն Վիքիպեդիան 3 ամիս ժամկետով ունի ինտերֆեյսի առաջին երեք ադմիններին՝ ի դեմս Xelgen, Emptyfear և Աշոտ մասնակիցների: Շնորհավորում ենք նրանց:--Սիգմա (քննարկում) 22:41, 6 Սեպտեմբերի 2018 (UTC)

Շնորհավո՜ր ;) -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 09:11, 7 Սեպտեմբերի 2018 (UTC)
Շնորհակալկություն ցավակցությունների համար :) Իսկ եթե ավելի լուրջ, ինչպես երևոիմ է Մետայում, մեզ պետք է հիմա սկսել մշակել այդ դերի համար պահանջներն ու կանոնակարգը, այնպես որ հոկտեմբերին այն հստակեցնենք, նոյեւմբերի մեջ էլ ընտրենք մշտական մասնակիցներին այդ իրավունքներով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:04, 7 Սեպտեմբերի 2018 (UTC)

Նոր կանոնակարգի առաջարկ

Հարգելի՛ վիքիհամայնք, քննարկվում է Հայերեն Վիքիպեդիայի ինտերֆեյսի ադմինիստրատորներին ներկայացվող պահանջների մասին կանոնակարգը: Կարծիքները կարող եք հայտնել այստեղ:--Սիգմա (քննարկում) 16:27, 8 Սեպտեմբերի 2018 (UTC)

Նոր ձևաչափ․Արիստոտելի հրապարակ (Սալոնիկ) → Սալոնիկի Արիստոտելի հրապարակ

Հարգելի՛ համայնք, առաջարկում են փոփոխություններ կատարել այս ձևաչափում։ --Օmıcrօn 14:53, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)

Symbol declined.svg Դեմ, 1. Անվանոփոխման փոփոխություններ առաջարկվում են համապատասխամ էջում, 2. Անհիմն մասսայական անվանափոխիումներ անընդունելի են (նույնիսկ կասեի, անհիմն անվանափոխիումներ անընդունելի են), 3. Արիստոտելի հրապարակ կոչվում է Արիստոտելի հրապարակ, այլ ոչ թե Սալոնիկի Արիստոտելի հրապարակ։ - Kareyac (քննարկում) 15:04, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)

Symbol declined.svg Դեմ, Kareyac-ը ճիշտ մեկնաբանություն է անում։--Armen (քննարկում) 15:59, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)

Գույնզգույն հոդվածներ 2

Հարգելի համայնք, ցանկանում եմ վերաբացել և վերջնական լուծում տալ նախորդ տարվա Գույնզգույն հոդվածներ քննարկմանը։ Կարծում եմ՝ կարևոր թեմա է։ Ինչպես նախորդ քննարկման մասնակիցներն են իրավացիորեն նշել՝ գույների այսքան բազմազան տարբերակների օգտագործումը հատկապես տեղեկաքարտերում, խնդիրներ կարող է առաջացնել գույները տարբերելու խնդիրներ ունեցող ընթերցողների մոտ։ Առաջարկում եմ հրաժարվել նախկինում կիրառած մեր փորձից, այն է՝ արգելել տեղեկաքարտերում և կաղապարներում օգտագործել զըռ գույներ և ընտրել Վիքիմեդիայի Հիմնադրամի որոշած գույներից մի քանիսը։

Մասնավորապես առաջարկում եմ երկրների, քաղաքների և բոլոր բնակավայրերի կաղապարները (այդ թվում՝ տեղեկաքարտերը) դարձնել ստանդարտ մոխրագույն (տե՛ս Base80), իսկ որոշ թեմաների համար, որոնք ունեն մեկ ընդհանուր գիծ, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները, ընտրել տաբերվող գույն բոլոր հոդվածների տեղեկաքարտերի համար (տե՛ս, օրինակ, Kloosters van Haghpat en Sanahin, Petra (historische stad) և այլն)։ Ի՞նչ կարծիքի եք։ Վերջնական որոշենք և կիրառենք։-- ջ̸ե̸օ̸ (քնն․) 11:20, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)

Ես միանշանակ համաձայն եմ։ GeoO֊ի նշած պատճառը բավարար հիմք է նման փոփոխություն անելու համար։ Բացի դա, մի քանի գույն ունենալը ավելի գեղեցիկ և ներկայանալի տեսք է հաղորդում կայքին, օրինակ՝ ֆեյսբուքում գրեթե ամեն ինչ կապույտոտ է, Gmail-ում՝ կարմիրոտ և այլն։ Եթե որոշումն ընդունվի, կարծում եմ՝ կիսաավոտամատ եղանակով կարճ ժամանակում ցանկալի արդյունքի կհասնենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:50, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ արձագանքի համար։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 11:59, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
Symbol support vote.svg Կողմ եմ, մանավանդ որ որոշ տեղեկաքարտերում չի էլ պահպանվում գույնի մոտեցումը:--Սիգմա (քննարկում) 14:13, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
Միանշանակ Symbol support vote.svg Կողմ եմ։ Շատ եմ խոսել այս թեմայով--Օmıcrօn 14:33, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
Symbol support vote.svg Կողմ եմ գույների համակարգը փոխել դեպի 1.ավելի մեղմ ու չիզոկ, 2.Վիքիպեդիայի կանոնսդրության համապատասխան համակարգի
Symbol declined.svg Դեմ եմ կոնկրետ նլՎՊ-յում ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գույների։ Իմ կարծիքով գույներ ունեն օգնական դեր, մենք կապում ենք նրանց կամ երկիրների համակարգի հետ, կամ կուսակցությունների համակարգի հետ, կամ կրոնական համակարգի հետ և այլն։ Անբացատրելի է թե ինչու հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ինչու հենց այս գույնը։ Այս գույնը ոչ մի աղբյուրում, ԶԼՄ-յում կապ չունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, նաև սովորաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կապվում ոչ մի գույնի հետ: Մենք ծանոթ ենք և հեշտ հիշում ենք Բրազիլիայի, կոմունիստների, իսլամի, Սպարտակ ՖԱ գույներ, բայց ոչ թե նլՎՊ-յում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գույն։ - Kareyac (քննարկում) 16:23, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
(!) Մեկնաբանություն՝ Kareyac ջան, ՅՈՒՆԵՍԿՕ-ն զուտ օրինակ էր․ նկատի ունեի, որ լինեն թեմաներ, որտեղ օգտագործվեն կոնկրետ գույներ։ Մուգ կարմիրի փոխարեն կարող է լինել մուգ կապույտ, խնդիր չեմ տեսնում։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 20:57, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
Բարի, ջ̸ե̸օ̸ ջան։ - Kareyac (քննարկում) 03:54, 10 Սեպտեմբերի 2018 (UTC)
Symbol support vote.svg Կողմ Ես կողմ եմ, առաջարկում եմ զուգահեռաբար ստանդարտացնել նաև նավարկման աղյուսակների/պիտակների գույները, որոնք նույնպես պետք է համապատասխանեն Վիքիմեդիայի գույներին։ --Emptyfear (քննարկում) 06:19, 12 Սեպտեմբերի 2018 (UTC)

Նոր գործիք / Ջնջման և անվանափոխման առաջադրող գադջեթ

Հարգելի՛ վիքիխմբագիրներ, ուզում եմ տեղեկացնել, որ կողամենյուի «Գործիքներ» բաժնում հասանելի «Էջը ներկայացնել» գործիքում ավելացել են նոր հնարավորություններ, այն է՝ մեկ հպումով արդեն կարելի է տվյալ էջը պիտակել կարճ կամ անաղբյուր՝ միաժամանակ ծանուցելով հոդվածագիրներին: Շնորհակալություն Աշոտին գործիքը բարելավելու համար:--Սիգմա (քննարկում) 19:48, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)

Մերսի Սիգմա և Աշոտ ջաներ, մի գործիք էլ ստեղծենք հոդվածը ավազարկղ տեղափոխելու և միաժամանակ հոդվածագրին ծանուցելու համար)))) --Armen (քննարկում) 12:49, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)

The GFDL license on Commons

18:11, 20 Սեպտեմբերի 2018 (UTC)

Իվետա Մուկուչյան

Հարգելի համայնք, որքան ման եկա՝ չգտա։ Որևէ մեկը գիտի թե ինչպես է Իվետա Մուկուչյան հոդվածը ստացել լավ հոդվածի կարգավիճակ։ Ճիշտն ասած որքան փնտրեցի համապատասխան գնահատման և քվեարկության էջը չգտա։--Օmıcrօn 14:58, 21 Սեպտեմբերի 2018 (UTC)

Հաստատ կաղապարի՝ չիմացությամբ գործածելու արդյունք է:--Սիգմա (քննարկում) 20:13, 21 Սեպտեմբերի 2018 (UTC)
իսկ այս խմբագրումը ?, իմ կարծիքով մասնակիցը գիտի: --ERJANIK (քննարկում) 21:43, 21 Սեպտեմբերի 2018 (UTC)
Գուցե չափից դուրս լավատես եմ, բայց գուցե «լավ հոդված» հասկացությունը վիքիում չի՞ հասկանում, Երջանիկ ջան:--Սիգմա (քննարկում) 22:50, 21 Սեպտեմբերի 2018 (UTC)
Ինձ թվում է նա թարգմանել է անգլերեն վիքիի հոդվածը և քանի որ անգլերենում «լավ հոդված» է, հայերենում ևս կարգավիճակ է շնորհել։--Օmıcrօn 07:26, 22 Սեպտեմբերի 2018 (UTC)
կոնկրետ չգիտեմ, ուղղակի գրել էի իր էջում, ու տեսնում եմ ու շատ բաներ են գրել իր էջում, բայց երևի Մասնակից:Omicroñ'R-ի ասածով է: --ERJANIK (քննարկում) 06:50, 23 Սեպտեմբերի 2018 (UTC)

Ամենադիտվող հոդվածների խմբագրման միամսյակ

Հարգելի՛ խմբագիրներ, նոյեմբեր ամսին մենք ցանկանում ենք անցկացնել 2017 թվականի ամենադիտված հոդվածների խմբագրման միամսյակ։ Այս նախագիծը նախատեսում է դուրս բերել 2017 ամենադիտված հոդվածները, գտնել նրանց համար համապատասխան աղբյուրներ և բարելավել դրանք։ Մեր փորձը ցույց է տալիս, որ Վիքիպեդիայում որոշ հոդվածներ ունեն դիտումների մեծ քանակ, սակայն շատ աղքատ/անհաջող բովանդակություն։ Նախագիծը, այդպիսով, ուղղված կլինի այդ հոդվածների բարելավմանը, որը հուսով ենք մեծապես կազդի Վիքիպեդիայի որակի և որակի ընկալման վրա։ Խնդրում եմ արտահայտել ձեր կարծիքը։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 06:11, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)

  • Symbol support vote.svg Կողմ Կարծում եմ, որ բավականին պրոդուկտիվ և նպատակային համագործակցություն կստացվի։ Սիրով կմասնակցեմ նախագծին։--Armen (քննարկում) 06:42, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ, մեծ սիրով պատրաստակամ եմ օգնել: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 08:56, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ աներկբա--Օmıcrօn 21:11, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ, լավ միտք է, ես էլ կմիանամ: --vacio 13:13, 15 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ, ցանկը զետեղեք, եթե հասցնեմ ես էլ կմասնակցեմ։ --Ahaik (քննարկում) 11:17, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ, լավ նախաձեռնություն է --Armineaghayan (քննարկում) 11:35, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ։--Ապատ63 (քննարկում) 16:39, 26 Սեպտեմբերի 2018 (UTC)

Համագործակցություն Լևանտ վիքիմեդիա խմբագրողների խմբի հետ

Հարգելի՛ խմբագիրներ, Լևանտ վիքիմեդիա խմբագրողների խմբից համագործակցության առաջարկ է ստացվել, որը նախատեսվում է կազմակերպել 2018 թվականի հոկտեմբերի 16-30: Նախատեսվում է անգլերենից թարգմանություններ կատարել Հորդանանին առնչվող քաղաքական, մշակութային թեմաներով (սակայն խմբագիրներն ազատ կլինեն թարգմանելու Հորդանանին առնչվող իրենց նախընտրած հոդվածները): Առավել ակտիվ խմբագիրները փոստային բացիկներ կստանան վերոնշյալ երկրից: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:--Armineaghayan (քննարկում) 06:34, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)

  • Symbol support vote.svg Կողմ: Իսկ ի՞նչ լեզվից են լինելու թարգմանությունները: --XenonX88 (քննարկում) 06:48, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)
Անգլերենից--Armineaghayan (քննարկում) 07:41, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ:--Արարատ Թրվանց (քննարկում) 09:08, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Վերջին մի քանի տասնյակ հոդվածս հենց Լևանտի կանանց մասին է։ Symbol support vote.svg Կողմ։ Շատ ուրախ եմ նախագծի համար։--տօնջ💬 09:54, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ:--Աբգարյան Անի 11:05, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ-- Techno-Freak 17:22, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ։--Ապատ63 (քննարկում) 16:34, 26 Սեպտեմբերի 2018 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ ոչ թե նախագծին, այլ ժամկետներին, որովհետև մեկ օր տարբերությամբ ավարտված է լինելու Ֆրանկոֆոնիայի նախագիծը, իսկ քանի որ համակարգողը նույնն է, ժամանակ է անհրաժեշտ հոդվածները նայելու-ստուգելու համար: Կարծում եմ՝ եթե անցկացվի նոյեմբերին կամ դեկտեմբերին, դրանից նախագիծը չի տուժի:--Սիգմա (քննարկում) 00:33, 28 Սեպտեմբերի 2018 (UTC)
Հարգելի Սիգմա, հոդվածները ստուգվում են ինչպես ստեղծման օրը, այնպես էլ նախագծի ավարտից հետո: Ստուգման խնդիր բոլորովին չեմ տեսնում: Իսկ ժամկետներն ընտրվել են այս ձևով, քանի որ նոյեմբերին արդեն կա այլ նախագիծ, և մեզ հետ համագործակցող վիքիմեդիա խումբը միջոցառումն անց է կացնելու վերոնշյալ օրերին--Armineaghayan (քննարկում) 05:22, 28 Սեպտեմբերի 2018 (UTC)

Հայ-իսպանական համագործակցության հաղթողներ

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ,

Շնորհակալություն ենք հայտնում Հայ-իսպանական համագործակցությանը մասնակցելու համար։

Վիքիմեդիա Հայաստանն ամփոփել է մրցույթի արդյունքները։ Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների հոդվածները գնահատելիս, ինչպես նախկինում հայտարարել էինք, հաշվի են առնվել դրանց որակը, ծանոթագրությունները, ծավալը և քանակը։ Այս ամենի արդյունքում Հայ-իսպանական համագործակցության հաղթողներ են ճանաչվել Vardanyan Anahit և Gardmanahay մասնակիցները։ Շնորհավորում ենք հաղթողներին և խնդրում կապ հաստատել Վիքիմեդիա Հայաստանի հետ, որպեսզի կատարենք հաջորդ քայլերը։

Մրցույթի բոլոր մասնակիցների արդյունքները կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

--Armen Mirzoyan (WM AM) (քննարկում) 13:30, 26 Սեպտեմբերի 2018 (UTC)

Ես մի մտահոգություն ունեմ այս նախագծի և ընդհանրապես նման նախագծերի վերաբերյալ: Վախենում եմ (գուցե սխալվում եմ), որ տվյալ նախագծի շրջանակներում ստեղծված/բարելավված հոդվածները ոչ ոք չի ստուգում, հաղթողին որոշում են զուտ հոդվածները հաշվելով: Գուցե ստուգելը դժվարին գործ է և ժամանակ է պահանջում, սակայն այն շատ կարևոր է: Առաջարկում եմ խմբագրման ավարտից հետո մեկ երկու շաբաթ/ամիս տրամադրել ստուգելուն և համապատասխան գնահատականներից հետո որոշել հաղթողին:--Սամվելքննարկում 12:14, 26 Սեպտեմբերի 2018 (UTC)
Հարգելի Սամվել, շատ շնորհակալ եմ Ձեր տեսակետի համար։ Հոդվածների որակական կողմը միշտ էլ եղել է առաջնային գործոններից մեկը, որի վերահսկմամբ, տրամաբանորեն, պետք է զբաղվի վիքիհամայնքը։ Մենք անձամբ կիսում ենք Ձեր մտահոգությունը կապված հոդվածների որակական խնդիրների հետ և փորձում անել հնարավոր ամեն ինչ որակը բարձրացնելու համար։ Հոդվածները գնահատելու ժամանակ, դրանք թեթևակի նայվել են։ Կարծում եմ, որ Ձեր առաջարկը կարելի է քննարկել հետագա համագործակցություններում կիրառելու համար։ Կախված քննարկման արդյունքներից, կարելի է փոփոխություններ իրականացնել նմանատիպ նախագծերի կանոնակարգերում։--Armen Mirzoyan (WM AM) (քննարկում) 13:30, 26 Սեպտեմբերի 2018 (UTC)
Կարելի է համագործակցությունների ժամանակ ձևավորել մրցութային հանձնաժողով, որը համագործակցության ավարտից որոշ ժամանակ հետո (սակայն սահմանափակված կանոնակարգով, օրինակ՝ 1 ամիս, ինչպես նշել էր Սամվելը) ստուգի հոդվածները (որը նաև կանոնակարգային պահանջ է) և կայացնի որոշում: Հանձնաժողովի անդամները չպետք է ներգրաված լինեն տվյալ նախագծում և նախագծի սկզբում պետք է հրաժարվեն մասնակցությունից: Մնացած մանրուքները կարելի է քննարկել և ավելացնել, իսկ այդ ամենը ամբողջացնել մեկ կանոնակարգում:--Սիգմա (քննարկում) 00:18, 28 Սեպտեմբերի 2018 (UTC)
Համաձայն եմ, մինչև մրցույթի սկիզբը կամավոր կարգով ձևավորվի հանձնաժողով:--Սամվելքննարկում 05:17, 28 Սեպտեմբերի 2018 (UTC)

Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովին ընդառաջ

Հարգելի՛ խմբագիրներ, Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովին ընդառաջ հոկտեմբերի 1-ից 14-ը ցանկանում ենք Հայերեն Վիքիպեդիայում ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոնիայի վերաբերյալ որակյալ հոդվածներ ստեղծել՝ թարգմանելով դրանք ֆրանսերենից և անգլերենից: Համագործակցությանը կմիանան հայաստանյան համալսարանների ֆրանսերենի ամբիոնի ուսանողները: Նախագիծը կհամակարգեն Խաժակ Դրամփյանն ու Արմինե Աղայանը: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:--Armineaghayan (քննարկում) 06:34, 25 Սեպտեմբերի 2018 (UTC)