Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունիս 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնահատում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ համայնք, գնահատման եմ ներկայացնում երեք հոդված: Սիրով կլսեմ բոլոր դիտողությունները և կուղղեմ դրանք: --taha (քննարկում) 14:20, 5 Հունիսի 2016 (UTC)[reply]

Փոփոխություններ և խնդիրներ Արևմտյան Հայաստանի տեղեկաքարտում[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի համայնք: Կարող է գիտենաք, թե ինչ է պայմանավորված Արևմտյան Հայաստանի հոդվածներում դրոշակի հայտնվելը: Ես որ չկարողացա գտնել խմբագրին: Ու որքանով է այդ խմբագրումը ճի՞շտ: Ժամանակին ես այս դրոշակը դրել էի ու հսկա քննարկում եղավ և հանեցին: Իսկ հիմա բոլոր հոդվածներում այն հայտնվել է: Բացի այդ վիլայեթների հոդվածներում տեղեկաքարտում Վիլայեթի անվանումն ու վիլայեթ բառը իրար կպած է ցույց տալիս: Օրինակ Դիարբեքիրի վիլայեթ հոդվածում Դիարբեքիրիվիլայեթ --Nimeru23 (քննարկում) 07:52, 6 Հունիսի 2016 (UTC)[reply]

Տեղեկաքարտում և Արևմտյան Հայաստանի գույնի կաղապարում վերջին փոփոխությունը եղել է մարտ ամսին:--Nimeru23 (քննարկում) 07:56, 6 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ողջույն հարգելի մասնակից։ Կաղապարում խմբագրումը ես եմ կատարել Այս հոդվածի համար՝ անգլերեն հոդվածի օրինակով:--Ավետիսյան91 (քննարկում) 08:07, 6 Հունիսի 2016 (UTC)[reply]
Հիմք ընդունելով նաև սա:--Ավետիսյան91 (քննարկում) 08:09, 6 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ինձ թվում է՝ դրոշը դատայից է գալիս, որովհետև կաղապարում կապված է դատայի հետ:--Ar sog 08:16, 6 Հունիսի 2016 (UTC)[reply]
Դրոշի մնալուն միանշանակ Կողմ եմ----Omicroñ'R 14:05, 6 Հունիսի 2016 (UTC)[reply]
Բայց եթե չեմ սխալվում, ժամանակին քննարկել էինք, ու որոշել, որ չենք օգտագործում այս չճանաչված քարտեզը։ --Ջեօ 19:19, 7 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ընդհանուր Արևմտյան Հայաստանին վերաբերող հոդվածներում, համաձայն եմ, որ չօգտագործվի այս դրոշը, սակայն կոնկրետ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար օգտագործելը ճիշտ կլինի, քանի որ այդ դրոշով է թիմը ներկայանում խաղերին, իր պաշտոնական կայքում և անգլերեն վիքիպեդիայում։ Եթե տարբերակ կա, և համաձայն եք, անենք այդպես։--Ավետիսյան91 (քննարկում) 19:40, 7 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ժամանակին քննարկվել էր և հանվել էր այդ դրոշը: Իսկ հիմա դրոշը գալիս ու հոդվածների մեջ է նստում Վիքիդատայից: Եթե ինչ-որ մեկը կարող է դրա դեմն առնել, թող անի: Կարևորը հոդվածների առկայությունն է ինձ համար: --Nimeru23 (քննարկում) 07:22, 8 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ըստ իս ավելի լավ կլինի ֆուտբոլային դրոշի հարցը լուծել, հանել կամ այլ կերպ գցել, որ չազդի շուրջ 10 000 հոդվածների վրա, քան թո թողնել դա այդպես ու մտածել, թե ինչ անենք 10 000 հոդվածների հետ:--Nimeru23 (քննարկում) 07:24, 8 Հունիսի 2016 (UTC)[reply]
Հարգելի Nimeru23, կարծում եմ խնդիրը լուծվեց: Տեսեք Դիարբեքիրի վիլայեթ, իսկ այստեղ դրոշը մնաց շնորհվի նոր կաղապարի: --Ավետիսյան91 (քննարկում) 07:49, 8 Հունիսի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն, հարգելի Ավետիսյան91 --Nimeru23 (քննարկում) 07:54, 8 Հունիսի 2016 (UTC)[reply]

Գնահատման է ներկայացվում «Միզերի (վեպ)» հոդվածը: Կարծիքները կարող եք հայտնել գնահատման ենթաէջում:--Ar sog 19:07, 7 Հունիսի 2016 (UTC)[reply]

TED speaker challenge[խմբագրել կոդը]

Participate in the TED speakers challenge!!

From 6 June to 6 July we are holding a writing challenge about TED speakers. Everyone can participate by writing about people who have held a TED talk. For an overview of TED speakers in the in competition see here: TED speakers. For an overview of all the TED talks that these people have held, see here: TED talks. More information about the challenge, the points, the prizes, and the sign-up is here: TED speakers challenge. Jane023 (քննարկում) 08:11, 9 Հունիսի 2016 (UTC)[reply]

Կանոնակարգերի քննարկում[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ խորհրդարանում բացել առանձին բաժին Կանոնակարգերի քննարկում, ինչպես օրինակ Տեխնիկականն է քանի որ այստեղ մի տեսակ խճճվաճ քննարկումներ են և ուզածդ քննարկումը գտնելը ահավոր դժվար է:--Սամվելքննարկում 09:08, 10 Հունիսի 2016 (UTC)[reply]

Կարելի է Հարցումների էջն ակտիվացնել և որպես խորհրդարանի բաժին ներդնել: Ի սկզբանե այնտեղ են քննարկվել կանոնակարգային շատ հարցեր:--Ar sog 09:15, 10 Հունիսի 2016 (UTC)[reply]
Արամ ջան հարցումներ բաժնին ընդհանրապես դեմ եմ, քանի որ դեմ եմ Վիքիպեդիայում քվերակությունների միջոցով բան որոշելուն, բացի այդ ինչ որ խտրականություն է դրված քվեարկողների համար, իսկ կանոնակարգերի քննարկումներում կցանկանայի, որ ոչ թե քվեարկությամբ արդյունքի հասնենք այլ համաձայնությամբ, ինչպես կատարվում է մնացած վիքիներում, բացի այդ հարցումները վերաբերվում են նաև այլ հարցերի, ոչ միայն կանոնակարգերին:--Սամվելքննարկում 09:22, 10 Հունիսի 2016 (UTC)[reply]
Սամվել ջան, բնույթը կարելի է փոխել: Այսինքն՝ լինի ոչ թե քվեարկություն, այլ քննարկում, ցանկացած պարագայում ձայների կամ տվյալ մտքի համախոհների մեծամասնության հաշվին է կոնսենսուսը ձևավորում :) --Ar sog 09:24, 10 Հունիսի 2016 (UTC)[reply]
Ոչ կոնսեսուսը պետք է ձևավորվի ոչ թե մեծամասնության, այլ առողջ բանականության հաշվին, մեկ հիմնավորված փաստարկը առավել պետք է լինի տաս քիչ հիմնավորված կարծիքներից, այդ մասին գրված է նաև կանոնակարգում, դա նաև վիքիի սկզբունքներից է:--Սամվելքննարկում 09:29, 10 Հունիսի 2016 (UTC)[reply]

Միտք: Փորձնական կոճակը կա արդեն՝ ավելի տեսանելի դարձնելու համար: Ըստ քննարկման արդյունքների՝ կհեռացվի կամ կմնա:--Ar sog 09:52, 10 Հունիսի 2016 (UTC)[reply]

Նման չօգտագործվող էջ ունենք։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:02, 10 Հունիսի 2016 (UTC)[reply]

Wikipedia to the Moon: voting has begun[խմբագրել կոդը]

Hello, after six weeks of community discussion about Wikipedia to the Moon, there are now 10 different proposals for content for the mission. Starting today, you can vote for them on Meta-Wiki, and decide what we will work on: a Wikipedia canon, different lists, the Moon in 300 languages, an astronomy editathon, featured articles, articles about technology, endangered things, or DNA-related topics. You can even vote against community involvement. Voting is open until 24 June. Sorry that this message is again in English only, but we are using village pumps to reach as many communities as possible, so that everyone knows they can vote. Best, Moon team at Wikimedia Deutschland 15:31, 10 Հունիսի 2016 (UTC)

Ջնջման կանոնակարգ:Արդյունք[խմբագրել կոդը]

Քննարկումը տեղափոխվում է Կանոնակարգային քննարկումներ բաժին:--Ar sog 21:50, 14 Հունիսի 2016 (UTC)[reply]

Տեղեկաքարտ Մրցավար[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի մասնակիցներ։ Խնդրանք ունեմ։ Ո՞վ կարող է ստեղծել այս կամ այս տեղեկաքարտը՝ այս կամ այս օրինակով: Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 08:29, 14 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ես կստեղծեմ օրվա ընթացքում--Սամվելքննարկում 08:52, 14 Հունիսի 2016 (UTC)[reply]
Արված է Ավետիսյան91 ջան, տես Կաղապար:Տեղեկաքարտ Ֆուտբոլային մրցավար էջը, այդտեղ օրինակ էլ կա, դրանից օգտվելով կարող ես խմբագրել:--Սամվելքննարկում 09:21, 14 Հունիսի 2016 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Սամվել ջան։ Ինձ շատ էր պետք գալիս այս տեղեկաքարտը, բայց դժվարանում էի ստեղծել։--Ավետիսյան91 (քննարկում) 09:24, 14 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ֆուտբոլի պորտալ[խմբագրել կոդը]

Քննարկումը տեղափոխվում է Պորտալի քննարկում:Ֆուտբոլ բաժին:--Սամվելքննարկում 09:31, 16 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ֆուտբոլասերներին[խմբագրել կոդը]

Ուզում եմ ֆուտբոլասերներին տեղեկացնել, որ արդեն գործում է Ֆուտբոլի պորտալը և առկա են շատ հոդվածներ, որոնք ստեղծման կարիք ունեն։ Ցանկը կարող եք գտնել պորտալի գլխավոր՝ աջակողմյան ցուցափեղկ բաժնում։--Shady ~ 15:36, 16 Հունիսի 2016 (UTC)[reply]

Բարև սիրելի համայնք։ Անգլերեն շատ լավ իմացողներից կխնդրեմ այս հոդվածը թարգմանել, շատ հետաքրքիր է։ Նախօրոք շնորհակալ եմ։--Shady ~ 19:43, 17 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ռոժեր II (Սիցիլիայի արքա)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Ar sog 20:25, 17 Հունիսի 2016 (UTC)[reply]

Այլ կիրառումների մասին էջեր[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Այլ կիրառումների հետ կապված երկու հարց կա, կուզենայի լսել ձեր կարծիքը: Առաջին, եթե մենք ունենք ընդամենը երկու հոդված՝ նույն անունով, արժե՞ ստեղծել այլ կիրառումների մասին հոդված: Այսինքն՝ եթե կա Կատրանիդե Ա և Կատրանիդե Բ, ուրիշ Կատրանիդե չկա, կարիքը կա՞ Կատրանիդե (այլ կիրառումներ) էջի: Ես կարծում եմ՝ կարելի է Կատրանիդե Ա հոդվածի վերևում {{այլ}} կաղապարի փոխարեն դնել {{տես նաև}} կաղապարը և տեղադրել կաղապարի մեջ Կատրանիդե Բ: Եվ երկրորդ հարց, Զանգեզուրի երկրաշարժ հոդվածը, որը բազմիմաստ է՝ վերաբերում է երկու երկրաշարժի, բայց դրանցից ոչ մեկի մասին բավարար տեղեկություն չկա՝ հոդված ստեղծելու համար: Ի՞նչ պետք է դրվի հոդվածի վերնագիրը՝ դարձյալ այլ կիրառումնե՞ր: Ես կարծում եմ որ ոչ, քանի որ այլ կիրառումներում պետք է հոդված լինի, իսկ այստեղ հոդված չկա, բայց վստահ չեմ: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 05:19, 19 Հունիսի 2016 (UTC)[reply]

Բարև Հայկ ջան։ Ես կոնկրետ դեմ եմ օրինակիդ, այսինքն՝ Կատրանիդեին, քանի որ Կատրանիդե անունով և Ա կա, և Բ։ Նրանք տարբեր են և նույնիսկ հոդված ստեղծելուց հենց Ա և Բ-ով է գրված։ Իսկ այդ այլ կիրառումը նույնիսկ արագ ջնջման է ենթակա։--Shady ~ 11:01, 19 Հունիսի 2016 (UTC)[reply]

Խմբագրում եմ կաղապար[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ արգելել {{խմբագրում եմ}} կաղապարի օգտագործումը, քանի որ այն պատճառում է որոշ անհարմարություններ: Մասնակիցները ցանկանում են խմբագրում կատարել կամ ուղղել որոշ սխալներ, մտնում տեսնում են ուրիշն է խմբագրում, ստիպված են մի երկու ժամ սպասել: Ով ցանկանում է, որ ինքնուրույն խմբագրի և ոչ ոք չխանգարի, թող դա կատարի իր ավազարկղում դրանից հետո տեղափոխի հիմնական տիրույթ:--Սամվելքննարկում 12:59, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]

Սամվել ջան, ավազարկղում կարելի է աշխատել նոր հոդվածի վրա, բայց եթե արդեն գոյություն ունեցող հոդվածի վրա է մասնակիցը ցանկանում աշխատել, ապա հոդվածը պետք է քոփի անի, տանի իր ավազարկղ, խմբագրի, հետո մինչև բերի հոդված գցի կրկին ու պարզվի ինչ-որ մեկը էական փոփոխություններ է արել հոդվածում, իր կատարած աշխատանքը զրոյի է հավասարվում, քանի որ պետք է կրկին վերախմբագրի։--Լիլիթ (քննարկում) 13:03, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Դեմ եմ առաջարկին, քանի որ սխալ է չօգտագործելը։ Լիլիթի նշածները իմ կարծիքի հետ համապատասխանեցին։--Shady ~ 13:16, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Լիլիթ ջան, նույնը կարելի ասել նաև նոր հոդվածների մասին, մինչև ավազարկղում նոր հոդվածը գրի մեկը կարող է հոդվածը ստեղծել և այլն, և հետո ինչի է զրոյին հավասարվում, նրա կատարված աշխատանքը ավազարկղում է, ոչ մի տեղ չի կորում, թող ավելացնի հոդվածի համապատասխան մասում: Այսպես դուրս է գալիս, որ մեկ մասնակից որոշ ժամանակով կարող է արգելել մյուս մասնակիցներին խմբագրումներ անել, ինչքանով է դա ճիշտ:--Սամվելքննարկում 13:21, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Սամվել ջան, «զրոյի հավասարվել» ասելով նկատի ունեմ պետք է նորից զրոյից վերախմբագրի հոդվածը՝ հաշվի առնելով այդ ընթացքում կատարված խմբագրումները։ --Լիլիթ (քննարկում) 13:25, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Այսինքն ավելի ճիշտ է մարդկանց արգելել խմբագրել, քան մեկ այլ մասնակցին պատճառել որոշ անհարմարություննե՞ր:--Սամվելքննարկում 13:40, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Այստեղ ավելի ճիշտի ու սխալի հարցը չէ, Սամվել ջան։ Կաղապարը չպետք է ընկալվի որպես արգելք։ Ուղղակի պետք է մի քիչ համբերել մինչև մյուս մասնակիցը կավարտի խմբագրել։ --Լիլիթ (քննարկում) 13:53, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Մեկ օրինակ բերեմ, ես այսօր մի հոդվածում կոպիտ սխալ տեսա, մտա որ ուղղեմ, տեսնեմ ինչ որ մասնակից տեղադրել է կաղապարը, երկու ժամից հաստատ չեմ հիշի ինչն էի ուզում ուղղել, հոդված հնարավոր է մնա սխալով:--Սամվելքննարկում 13:41, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Հասկանում եմ, Սամվել ջան, բայց նույն ձևով մասնակիցը կարող է քոփի անել հոդվածի տեքստը, տանի իր ավազարկղ, այնտեղ խմբագրի, դու ուղղես սխալը հոդվածում, մասնակիցը իր խմբագրածը նորից փեյսթ կանի հոդվածում՝ ետ վերադարձնելով սխալը, որը դու ուղղել էիր։ --Լիլիթ (քննարկում) 13:53, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Նախկինում կար 2 օր, որը երևի ջնջեցի: 2 ժամը հարմար է, նամանավանդ նոր ստեղծվածի համար՝ խմբագրական ընդհարումերից խուսափելու համար: Իսկ եթե կոպիտ սխալ եք տեսնում «խմբագրվող» հոդվածում, ապա մասնակցի քննարկման էջում գրելը ավելի նպատակահարմար է: --Գարիկ (Խաչատրյան) 17:01, 22 Հունիսի 2016 (UTC)[reply]
Նախ ասեմ, որ նոր ստեղծվող էջերի համար ավելի հարմար է օգտագործել ավազարկղը, բացի այդ ով է նստում ստուգում, որպեսզի կաղապարը երկու ժամից ավել չմնա, համենայն դեպս այստեղ կան շատ հոդվածներ, որոնց մեջ կաղապարը մեկից ավելի օր է:--Սամվելքննարկում 08:00, 23 Հունիսի 2016 (UTC)[reply]
Եթե վերջին խմբագրումից անցել է 2 ժամ, և ստեղծող մասնակիցը չի հանել կաղապարը, ապա կարող եեք դուք հանել (այդպես շատ է եղել իմ պարագայում (այլ խմբագիրներ են հանել այն)): Հանելուց հետո կարող եք ուղղել այդ կոպիտ սխալը, բայց եթե այնուամենայնիվ կիսատ է հոդվածը, կարող եք մասնակցի քննարկման էջում գրել: --Գարիկ (Խաչատրյան) 06:04, 24 Հունիսի 2016 (UTC)[reply]

Նոր միամսյակ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Այս տարին մենք զբաղվում ենք հոդվածների որակական բարելավմամբ, ինչը խիստ կարևոր է մեր հանրագիտարանի համար: Ես առանձնացրել եմ 5000-ից ավելի դիտումներ ունեցող հոդվածները: Դրանց մի մասը արդեն ունեն կարգավիճակ կամ եղել են օրվա հոդված, այսինքն՝ բարելավված են: Մնաացածները կիսել եմ երկու մասի՝ հայկական և ընդհանուր թեմաներ: Ստացվեց այսպիսի մի բան.

Այսինքն՝ բարելավման կարիք ունեն հայկական թեմատիկայով 157 առավել դիտված հոդվածներ, որոնք դասավորված են ըստ դիտումների քանակի: Առաջարկում եմ սկսնեք նոր միամսյակ, և բարելավենք այդ հոդվածները համատեղ ուժերով: Դրանց առավել բարելավված տեսքը վստահություն կներշնչի մեր հանրագիտարանի նկատմամբ, և հանրությունը առավել հետաքրքրված կլինի Հայերեն Վիքիպեդիայով: Ժամկետների հետ կապված՝ առաջարկում եմ սկսենք հուլիսի 15-ին և ավարտենք օգոստոսի 25-ին, այսինքն՝ միամսյակը ոչ թե 30, այլ 40 օր տևի, որպեսզի օրական 4 հոդված բարելավենք (իմ կարծիքով դա ռեալ թիվ է): Սեպտեմբերն արդեն դիմավորենք բարելավված հոդվածներով:

Բարելավումների հետ կապված վերահսկողության և այլ հարցերը առաջարկում եմ քննարկենք ստորև՝ միահամուռ ուժերով գալով համաձայնության, քանի որ սա ընդհանուր քննարկման հարց է: Շքանշաններ այս միամսյակի ընթացքում չեն տրվելու: Բարելավվելիք հոդվածը պետք է լինի հնարավորինս առավելագույն չափերի. ես այդպիսի 4 թե 5 հոդված բարելավեցի՝ ստացվեց 70-75 հազար բայթի սահմաններում, հնարավոր է մյուս հոդվածների պարագայում լինի ավելի քիչ կամ ավելի շատ: Մենք լավ չափանիշներ ունենք օրվա հոդված նախագծում, ուստի կարող ենք առաաջնորդվել նաև դրանով՝ ունենանք ծանոթագրությունների, պատկերների և այլ անհրաժեշտությունների որոշակի քանակ:

Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 12:03, 25 Հունիսի 2016 (UTC)[reply]

Դեմ Ժամանակավրեպ է: --46.19.101.254 15:39, 28 Հունիսի 2016 (UTC) (!) Մեկնաբանություն՝՝ Ձայնն անվավեր է, քանի որ չգրանցված մասնակից է, բացի այդ հիմնավորումներ տրված չեն ցանկացած պարագայում:--Ar sog 12:26, 30 Հունիսի 2016 (UTC)[reply]
ԱյՓի֊ով մասնակիցները իրավունք ունե՞ն քվեարկելու։ --TonJ (քննարկում) 18:12, 28 Հունիսի 2016 (UTC)[reply]
Կարծում եմ՝ ոչ, քանի որ նախ՝ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, երկրորդ՝ իր դեմ լինելն ու չլինելը չի անդրադառնալու իր հոդվածագրության վրա, երրորդ՝ չունի անհրաժեշտ ներդրումներ: Ամեն դեպքում՝ ձայնը ջնջելը կամ հաստատելը թողնենք ադմիններին --Հայկ (արաբագետ) 05:51, 29 Հունիսի 2016 (UTC)[reply]