Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հոկտեմբեր 2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքին Կովկաս է սիրում

Համայնքային հավաք - հոկտեմբեր

Հարգելի՛ խմբագիրներ,

Վիքիմեդիա Հայաստանը հոկտեմբերի 11-13-ը Ծաղկաձորում կազմակերպում է «Համայնքային հավաք»։

Ծաղկաձորյան հավաքի ընթացքում տեղի է ունենալու քննարկումների շարք Վիքիմեդիա Հայաստանին, վիքինախագծերին, վիքիհամայնքին առնչվող տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ ընթացիկ ծրագրեր, ապագայի պլաններ, վիքինախագծերի ընդլայնում, վիքիհամայնքի առողջացման և զարգացման վերաբերյալ հարցեր, կառավարման աուդիտի եզրակացություն և այլն։

Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 3-ը ներառյալ։

Գրանցվելու և մասնակցության մանրամասնություններին ծանոթանալու համար այցելեք այստեղ։ --Dato (WMAM) (քննարկում) 12:10, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Վիքիճամփորդ

Հարգելի համայնք, տեղեկացնեմ, որ փորձում ենք ստեղծել/զարգացնել Հայերեն Վիքիճամփորդը։ Այն առայժմ փորձնական տարածքում է՝ Վիքիինկուբատորում, և հիմնական նախագիծ դառնալու համար այն պետք է ունենա նվազագույնը 1000 որակյալ հոդված։ Վիքիճամփորդը հայերենով զարգացնելու համար հավաքում ենք Վիքի նախագծերով, լուսանկարչությամբ և ճամփորդությամբ հետաքրքված մասնակիցների խումբ։ Եթե հետաքրքրում է, ապա կարող եք գրանցվել։--BekoՔննարկում 15:44, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Հնդկական թեմատիկայով խմբագրաթոն Վիքիակումբների շրջանակներում

Հարգելի՛ համայնք, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15-30-ը Վիքիմեդիա Հայաստանը, ՀՀ-ում և Արցախում գործող վիքիակումբների շրջանակներում, կազմակերպում է առցանց խմբագրաթոն՝ նվիրված հնդկական թեմատիկային։ Հոդվածները թարգմանվելու են Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից: Ստեղծվելիք հոդվածների ցանկը կարելի է տեսնել խմբագրաթոնի ենթաէջում։

Սիրով, Վիքիմեդիա Հայաստան

--Armen Mirzoyan (WM AM) (քննարկում) 10:33, 2 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Գնահատման կարգի փոփոխության առաջարկ

Բարի օր, հարգելի մասնակիցներ։ Ըստ ներկա կանոնակարգի՝ եթե գնահատման ներկայացված հոդվածը մեկ ամսվա ընթացքում արձագանք չի ստանում, չի անցնում քվեարկության փուլ։ Այս որոշումը ընդունվել է, քանի որ դեպքեր են եղել, երբ ոչ որակյալ հոդվածները առանց որևէ քննարկման անցել են քվեարկության փուլ։ Բայց մյուս կողմից սա կարող է հակառակ ազդեցությունը ունենալ․ լավ հոդվածները այդ ընթացքում ուշադրություն չստանալու պատճառով չանցնեն քվեարկության փուլ։ Այս խնդիրը լուծելու համար առաջարկում եմ գնահատման մեկ ամսվա հաշվարկը սկսել ոչ թե գնահատման էջի ստեղծման օրից, այլ առաջին արձագանքի պահից։ Այս դեպքում գնահատման ներկայացված բոլոր հոդվածները վաղ թե ուշ արձագանք կստանան, իսկ անորակ հոդվածները առանց արձագանք քվեարկության փուլ չեն անցնի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:13, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Եվ քվեարկությունից հանել կամ առաջարկողի պահանջով կամ էլ երեք ամսից, եթե արձագանք չկա։ Երեք ամիսը կարծում եմ ոչ շատ է, ոչ էլ քիչ։--BekoՔննարկում 16:01, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, այդ պարագայում կարող են տասնյակ հոդվածներ այդպես սպասողական վիճակում լինել։ Գուցե այլ տարբերակ գտնենք։ Beko-ի հետ համաձայն եմ, կարող ենք արձագանք չունենալու պարագայում գնահատման ժամկետն ավելացնել ևս մեկ ամսով, ա՛յդ դեպքում էլ արձագանք չլինելու պարագայում գնահատումից հանել։ --ջեօ (✡) 18:43, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան, Վիքիպեդիա:Շաբաթվա_հոդված/Թեկնածուներ էջը տեսե՞լ ես ։Ճ։ Նոր թեկնածուներ բաժնում արդեն 100-ից ավել հոդված կա, բայց դա կարծես թե մեծ խնդիր չի առաջացնում. քիչ-քիչ նոր հոդվածները ընտրվում կամ մերժվում են։ Ես Beko-ի առաջարկած երեք ամիս տարբերակին կարող եմ համաձայնվել, որպես «միջին» տարբերակ։ Սրանից բացի նաև կուզեի քննարկենք վերաառաջադրման հարցը։ Օրինակ եթե գնահատման ներկայացված հոդվածը արձագանք չի ստանում, մասնակիցը կարո՞ղ է առանց լուրջ փոփոխությունների նորից գնահատման ներկայացնել։ Կամ գուցե որոշում ենք, որ պետք է որոշ ժամանակ (ասենք մի քանի ամիս) սպասի նորից գնահատման ներկայացնելուց առաջ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:15, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ողջո՜ւյն բոլորին: Համաձայն եմ, որ արձագանք չլինելու դեպքում գնահատման փուլը երկարաձգվի 2 անգամ՝ 1-ական ամսով: 3 ամիս անարձագանք մնալուց հետո հոդվածի գնահատումն ավարտվում է՝ առանց քվեարկության փուլ անցնելու: Անարձագանք հոդվածը կարող է կրկին ներկայացվել գնահատման վերջին գնահատումից առնվազն մեկ ամիս անց: Այս ժամանակը, կարծում եմ, պետք է, քանի որ գոնե մեկ անգամ էլ մասնակիցը կանցնի (կամ կխնդրի՝ անցնեն) հոդվածի վրայով: Այստեղ կարող ենք կիրառել Ընտրյալ հոդվածների վերաառաջադրման կարգը.
Եթե քվեարկության արդյունքում հոդվածը չի ընտրվում, ապա այն տեղադրվում է «Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ» բաժնում 1 ամիս ժամկետով, եթե նշված ժամանակահատվածում հոդվածում առկա բոլոր թերությունները շտկվում են, այն կարող է նորից տեղադրվել Քվեարկություն բաժնում, այլապես այն հեռացվում է «Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ» բաժնից և նորից կարող է առաջադրվել 2 ամիս անց։

--Սիգմա (քննարկում) 22:45, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

@ԱշոտՏՆՂ ջան, էջը տեսել եմ, քաոսին նույնպես ծանոթ եմ ։ճ Հիմա մեր խնդիրը ոչ թե նման նոր օջախ ստեղծել է, այլ այնպես անելը, որ նման խնդիր չունենանք էլ։ Սիգմայի առաջարկած տարբերակին համաձայն եմ։ --ջեօ (✡) 19:17, 2 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ես նույնպես կարծում եմ, որ անարձագանք հոդվածը չպետք է անցնի քվեարկության փուլ։ Եթե հոդվածի գնահատմանը արձագանքող չկա, ապա գուցե պետք է մտածել՝ Հայերեն Վիքիպեդիայում այդ հոդվածի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության հարցի շուրջ։ Համաձայն եմ երկարաձգելու տարբերակին։--Emptyfear (քննարկում) 08:39, 6 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Այս խնդիրը հնարավոր կլինի լուծել, եթե ստեղծվի Գնահատման նախագիծը, որի մասնակիցները հանձն կառնեն գնահատման ներկայացված հոդվածները ստուգել, կարծիք հայտնել և այլն։ Սրա մասին Սիգման առաջարկել էր Խորհրդարանի քննարկումներից մեկում։ Միայն թե նախագծում պետք է այնպիսի մասնակիցներ ներառվեն, որոնք ունեն բավականաչափ պատասխանատվություն, գրագիտություն և ժամանակ այս պատասխանատու գործը կատարելու համար, քանի որ դրանից է կախված Հայերեն Վիքիպեդիայի վարկանիշը։ Պետք է բացառվեն նաև ծանոթ-բարեկամ-ընկեր հարաբերություններով պայմանավորված կարծիքները։--Լիլիթ (քննարկում) 14:15, 6 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Լիլիթ ջան, շնորհակալ եմ հիշեցման համար. այդ առաջարկը որոշակի զիջումներով ընդունվել է, բայց չենք կազմավորել այդ թիմը: Հիմա պիտի կազմավորվի այդ թիմը: Քննարկենք ըստ այդմ:--Սիգմա (քննարկում) 21:03, 6 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Լիլիթ, իհարկե, քո ասած տարբերակի աշխատելու դեպքում հոդվածները գուցե անարձագանք չեն մնա, բայց ամեն դեպքում իմ նշած խնդիրը չի լուծվի։ Ես կարծում եմ, որ ներկայումս հոդվածի հատուկ կարգավիճակ ստանալով ամենաշահագրգիռ կողմը (շատ դեպքերում՝ միակը)՝ հոդվածի վրա ամենաշատ խմբագրումներ կատարած խմբագիրն է։ Ես, համենայն դեպս, վերջին ժամանակներում չեմ հիշում մի հոդված, որի վրա խմբագիրները համագործակցաբար աշխատած լինեն և ապա՝ ներկայացրած գնահատման։ Այս դեպքում, հիմնական կամ միակ խմբագիրը «իր» հոդվածի կարգավիճակ ստանալը սովորաբար շատ անձնական է ընդունում, իսկ հոդվածը սովորաբար անարձագանք է մնում, քանի որ մյուսները տարված են «իրենց» հոդվածները խմբագրելով։ Այս անձնականացված մթնոլորտում, ինձ թվում է, հանձնաժողովը, եթե նույնիսկ այն մեծ ու արդյունավետ լինի, ուղղակի դառնալու է շատերի «թշնամին ու խոչընդոտը», որի դեպքում, գուցե, հոդվածները ֆիլտրվեն, բայց ֆունդամենտալ խնդիրը՝ այդպես էլ մնալու է չլուծված։--Emptyfear (քննարկում) 18:23, 6 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Emptyfear ջան, դրա համար էլ հատուկ նշեցի, որ պետք է բացառվեն ծանոթ-բարեկամ-ընկեր հարաբերություններով պայմանավորված մոտեցումները։ Իսկ ինչ վերաբերվում է շատերի «թշնամին ու խոչընդոտը» դառնալը, ապա դա հիմա էլ է այդպես, և գնահատման ներկայացրած մասնակիցները սովորաբար շատ ծանր են տանում, երբ խմբագիրները հայտնում են հոդվածում առկա խնդիրները։ Սրա դեմ արդեն ոչինչ չենք կարող անել։ Եթե նախագծի խումբը համագործակցաբար, պատասխանատու կերպով աշխատի, ապա շատ հարցեր կլուծվեն։--Լիլիթ (քննարկում) 18:59, 6 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Feedback wanted on Desktop Improvements project

07:18, 16 Հոկտեմբերի 2019 (UTC)

Տեղեկացում Վիքիմեդիա Հայաստանից հեռանալու վերաբերյալ

Հարգելի՛ խմբագիրներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ազատման դիմում եմ ներկայացրել Վիքիմեդիա Հայաստանի նախագահին, և այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Վիքիմեդիա Հայաստանում։ Այսուհետ ինձ վիքինախագծերում տեսնելու եք միայն կամավորի կարգավիճակով :) Շնորհակալություն բոլորիդ այս տարիների ընթացքում որպես Վիքիմեդիա Հայաստանի աշխատակից ինձ ու իմ համակարգած նախագծերին աջակցելու համար։

Հարգանքով,

--Lilit (WM AM) (քննարկում) 11:14, 15 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Լիլիթ ջան, մեծագույն ցավով եմ ընդունում այս լուրը: Մեծագույն ցանկությունս էր, որ մնաս ու շարունակես քո արգասաբեր աշխատանքը՝ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները փոխանցելով բոլորին: Սակայն մի բան սփոփում է, որ Հայերեն Վիքիպեդիան վերգտնում է իր լավագույն խմբագիրներից մեկին: Շնորհակալ եմ քո կատարած աշխատանքի, քո ներդրման, քո ավյունի համար: Հավատա՝ շատերիս համար հենց դու ես եղել վիքին լավը տեսնելու գաղափարը ներարկողներից մեկը: Բարի վերադարձ Հայերեն Վիքիպեդիա: --Սիգմա (քննարկում) 12:26, 15 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Լիլիթ ջան, շատ ափսոս և բարի մաղթանկներ նոր աշխատավայրում։ Հուսով եմ հանդիպել ՎՄ այլ նախագծերում։ Բարի խմբագրումներ։ - Kareyac (քննարկում) 16:31, 15 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Լիլիթ ջան, շատ-շատ ափսոսում եմ։ Հարգանքներով--Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 18:14, 16 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Սիգմա ջան, Kareyac ջան, տիկին Անահիտ ջան, շնորհակալ եմ շատ ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար։--Lilit (WM AM) (քննարկում) 05:14, 17 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Ուեսլեյա՞ն, թե Ուեսլիյան համալսարան

Հարգելի ընկերներ, Վիքիպեդիայում հոդվածը «Ուեսլեյան համալսարան» է, սակայն որքանո՞վ է ճիշտ տառադարձումը, գուցե «Ուեսլիյան» ավելի ճիշտ է: Խնդրում եմ օգնեք, հասկանանք, թե որն է առավել ընդունելի: --Ղուկասյան Մարո (քննարկում) 07:39, 18 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Տեղեկացում Վիքիմեդիա Հայաստանից հեռանալու վերաբերյալ 2

Հարգելի խմբագիրներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ ես նույնպես չեմ աշխատում Վիքիմեդիա Հայաստանում։ Այս մասնակցային անունը՝ որպես նախկին աշխատակցի մասնակցային անուն, կպահպանվի միայն հիշողության նպատակներով։ Շնորհակալություն։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 16:26, 22 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Beta feature "Reference Previews"

-- Johanna Strodt (WMDE) 09:47, 23 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Տես նաև

Ընկերներ, արդեն նման նամակ գրել եմ Հարցեր բաժնում, բայց այստեղ էլ եմ գրում քննարկման համար: Այսպես, եթե հայերեն վիքիպեդիայում տես նաև բաժնի բոլոր հոդվածները կարմիր հղումներով են, թողնո՞ւմ ենք կարմիր հղումները, թե՞ ջնջում ենք ամբողջ բաժինը: Շնորհակալություն: --TonJ (քննարկում) 05:47, 22 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

@TonJ ջան, ինչպես Աշոտն ասաց Հարցեր էջում, նման քննարկում և որոշում դեռ չունենք։ Անձամբ կողմ եմ, որպեսզի կարմիր հղումներով Տես նաև-ը հոդվածում մնա։ --ջեօ (✡) 10:44, 22 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
Դեմ, մենք տալիսենք գիտելիքներ, ոչ թե գիտելիքների պակասությունը։ Նշել որ մեզ մոտ չկան մանրամասնություններ հոդվածի թեմայից դուրս համարում եմ ավելորդություն։ Բավական են կարմիր հղումներ հոդվածի տեքստի մեջ։ - Kareyac (քննարկում) 11:19, 22 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կարմիր հղումները թերություն չեն, այլ առաջնորդող֊մոտիվացնող նշանակություն ունեն։ Ո՞ւմ աչքին ենք թոզ փչում։ Թող մնան։ Մարդ է` կարող է ուզում է հոդվածին առնչվող մի թեմայով էլ ինքը գրի, թեման զարգացնի։ -Սիգմա (քննարկում) 05:48, 23 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
Ողջույն բոլորին, ունենք Կարմիր հղումների վերաբերյալ կանոնակարգ, որտեղ հստակ նշված է «Չի խրախուսվում կարմիր հղումներ տեղադրել Տես նաև տեսքով ենթավերնագրերի տակ, {{Հիմնական հոդված}} կամ {{Տես նաև}} կաղապարներում, քանի որ այս կաղապարների իմաստը ընթերցողին ավելի շատ տեղեկություն տալն է:»--Սամվելքննարկում 04:57, 26 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
Ես էլ կարմիր հղումներ չեմ դնում «Տես նաև» բաժնում Սամվելի նշած պատճառաբանությամբ։ Երբ հոդվածները կլինեն, թող այդ ժամանակ էլ դրվեն։--Լիլիթ (քննարկում) 07:05, 28 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
Տեքստի մեջ կարմիր հղումը հասկանալի է, բայց «տես նաևի» մեջ դնելով, ոնց որ մարդուն ասես տես մի բան, երբ այն չկա։ Գտնում եմ, որ անիմաստ է։--BekoՔննարկում 16:06, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ողջույն, կարծում եմ կարմիր հղման տեքստը արդեն ոչ զրոյական տեղեկություն է և կարող է օգտակար լինել ընթերցողին թեկուզ թեմաների փոխկապակցվածության մասին հայտնելով։ Gaylapanak (քննարկում) 11:37, 3 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ես մի քիչ ուշ ասեմ, բայց ես նույնպես դեմ եմ Տես նաև-ում կարմիր հղումներ տեղադրելուն։ Տես նաև-ը ստեղծված է տվյալ հոդվածի մասին լրացուցիչ նյութեր փոխանցելու համար։ Եթե նյութերը չկան՝ նաև իմաստ չկա տես նաևի մեջ դնել։--Emptyfear (քննարկում) 12:54, 27 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Editing News #2 – Mobile editing and talk pages

11:12, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)

Հայերեն Վիքիպեդիայի լոգոյի չափերի փոփոխություն

Առաջարկում եմ եմ փոխարինել Հայերեն Վիքիպեդիայի ներկայումս առկա լոգոն չափերով ավելի փոքր լոգոյով (ինչպես մյուս լեզուներում է՝ անգլերեն,ռուսերեն, արևմտահայերեն և այլն)։ Եթե համեմատեք մյուս լեզուների հետ՝ Հայերեն Վիքիպեդիայի լոգոն (ինչպես գլոբուսը, այնպես էլ տեքստը) շատ ավելի մեծ է, որը ոչ միայն խաթարում է վիզուալ գեղեցկությունը՝ լուսանցքներ չկան, համաչափությունը խախտված է, այլև տեքստը հաճախ անցնում է թույլատրելի շրջանակի սահմանները, որի արդյունքում, օրինակ, ստորին՝ «Ազատ հանրագիտարան» գրվածքի տողից ներքև իջնող տառերի (զ, ր, գ) ստորին հատվածները մասամբ կտրվում են և դառնում դժվար ընթեռնելի։--Emptyfear (քննարկում) 17:47, 30 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Կողմ եմ, շատ ավելի համաչափ ու գեղեցիկ կլինի։ Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 17:50, 30 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Սիգմա, տառատեսակը, իհարկե, փոխել հնարավոր է, բայց կարծում եմ դրա համար ավելի լայն և ընդգրկուն քննարկում է պետք։ Բացի այդ տառատեսակը փոխելու հետ կապված կան մի շարք բարդություններ և հատկապես՝ ազատ տառատեսակների առկայությունը հայերենի համար։ Ամեն դեպքում, ես քեզ հետ համաձայն եմ, որ «ազատ հանրագիտարան» գրվածքը այդքան էլ գեղեցիկ չէ։ Օրինակ՝ արևմտահայերեն Վիքիպեդիայի լոգոն ստեղծելից ես օգտագործել եմ նույն տառատեսակը ինչ «Վիքիպեդիա» բառի դեպքում է (DejaVu Serif Armenian), և ինձ համար այն ավելի գեղեցիկ է։ Իմ տեսած բոլոր Վիքիպեդիաների լոգոներում երկու գրվածքն էլ նույն տառատեսակով է (այդ թվում նաև ռուսերենը, չնայած որ շեղատառ է), չգիտեմ ինչի է հայերենում տարբեր ընտրված։--Emptyfear (քննարկում) 19:57, 30 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Emptyfear, ի՞նչն է խանգարում, ասենք, լոգոյի չափերի փոփոխման հետ նաև այդ հարցը լուծենք, արտակարգ էր արևմտահայերենի տառատեսակը, շնորհակալություն ճաշակով արված աշխատանքի համար: Թող դա լինի:--Սիգմա (քննարկում) 20:05, 30 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Սիգմա, կարծում եմ լոգոյի տառատեսակի փոփոխությունը շատ զգայուն հարց է, ու պետք է նախ համայնքի ուժեղ աջակցությունը վայելի, ապա պետք է հաշվի առնվեն մի շարք գործոններ՝ նախկինից ժառանգված ավանդույթի հարցը, դիտողների վրա հնարավոր ազդեցությունը, դիտելիությունը և այլն։ Մտածում եմ, որ այսպիսի մի հատ քննարկմամբ ճիշտ չէր լինի դա անել։--Emptyfear (քննարկում) 20:42, 30 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Wikipedia Asian Month 2019

Please help translate to your language

Wikipedia Asian Month is back! We wish you all the best of luck for the contest. The basic guidelines of the contest can be found on your local page of Wikipedia Asian Month. For more information, refer to our Meta page for organizers.

Looking forward to meet the next ambassadors for Wikipedia Asian Month 2019!

For additional support for organizing offline event, contact our international team on wiki or on email. We would appreciate the translation of this message in the local language by volunteer translators. Thank you!

Wikipedia Asian Month International Team.

MediaWiki message delivery (քննարկում) 16:57, 31 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]