Վիքինախագիծ:Հին լուսանկարների հավաքագրում/Տեխնիկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Որտեղի՞ց գտնել հին լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում համացանցում հասանելի են հանրային սեփականություն հանդիսացող բազմաթիվ արխիվային լուսանկարներ, որոնք կարելի է վերցնել ու բեռնել Վիքիպահեստ։ Պարզապես պետք է Ձեզ հետաքրքրող թեմայով փնտրել (օրինակ Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչներ, հայ ֆիդայիներ, հայ ազնվական տոհմի ներկայացուցիչներ, հայկական պատմամշակութային հուշարձաններ, հայկական արվեստի նմուշներ և այլն)։

Սկզբի համար կարող եք համացանցի որոնման համակարգում փնտրել թեմատիկ առանձին լուսանկարներ (օրինակ՝ google search Ալեքսանդր Խատիսյան, google search фотографии армян 1800-ых

Եթե ուզում եք ավելի խորանալ հին լուսանկարների փնտրտուքի մեջ, ապա համացանցում փնտրեք Հայաստանին, հայերին վերաբերող հին լուսանկարների արխիվներ (օրինակ` արխիվների հավաքածու (կարող եք նշել ժամանակաշրջանը և ընտրել Ձեր ուզած ֆայլը), russiainphoto.ru/search/years-1840-1929 Армянка Армения, etoretro.ru, Old Photographs of Armenians from Tiflis (1881), հայ կանանց, տղամարդկանց հին լուսանկարներ, հայ կանանց, տղամարդկանց հին լուսանկարներ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային լուսանկարներ, Նորվեգիայի ազգային արխիվից, Թորոս Թորամանյանի հեղինակած լուսանկարներից, Роинов, Александр Соломонович-ի անձնական լուսանկարների արխիվ և այլն)։ Ֆեյսբուքում կան խմբեր, որտեղ նկարագրությամբ հրապարակվում են հայերի, Հայաստանին առնչվող հին, արժեքավոր լուսանկարներ (օրինակ այստեղ

Եթե հնարավորություն ունեք, ապա կարող եք հին լուսանկարներ վերցնել նաև տարբեր արխիվներից, թանգարաններից կամ Ձեր անձնական արխիվից, եթե այդպիսին ունեք։

Օգտակար կլինի նաև նախապես պարզել 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբներում Հայաստանում ճամփորդած արտասահմանցիներին և հայ լուսանկարիչներին, այնուհետև փորձել գտնել նրանց հեղինակած լուսանկարները, որոնք առնչվում են Հայաստանին, հայերին։ Այդպիսի լուսանկարիչներից են Թորոս Թորամանյանը, Դմիտրի Երմակովը, Բոդիլ Բյորնը, Հովհաննես Քյուրքչյանցը, Արամ Վրույրը և այլն։

Ինչպե՞ս լուսանկար բեռնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարները պետք է բեռնել Վիքիպահեստ՝ սեղմելով այս հղումը։ Չմոռանաք լրացնել բոլոր դաշտերը։ Լուսանկարի վերնագիրը ցանկալի է գրել անգլերեն-հայերեն տարբերակով։ Կատեգորիա դաշտում գրել նաև Category:Old Armenian photos project կատեգորիան, որպեսզի նախագծի շրջանակներում բեռնված լուսանկարները հավաքվեն մի կատեգորիայի ներքո։

Ինչպե՞ս իմանալ, որ լուսանկարը ցանկալի է բեռնել Վիքիպահեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե գտել եք հայերին, Հայաստանին վերաբերող հին լուսանկար, որը հանրային սեփականություն է (օրինակ 70+ տարի է անցել), ապա պետք է հասկանալ, արդյո՞ք այն որևէ հոդվածում օգտագործվելու է։ Օրինակ, 1893-1895 թվականներին Թբիլիսիի քաղաքագլուխ, հայ հրատարակիչ, խմբագիր Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյանի (մահ․՝ 1895թ․) մասին պատմող հոդվածում շատ հետաքրքիր ու պետքական է տեսնել նրա թաղման արարողության լուսանկարը հատկապես, որ այդ արարողությունը նկարագրված է հոդվածում։

Օրինակ, շատ հետաքրքիր ու կարևոր է պատմամշակութային հուշարձանների մասին պատմող հոդվածներում դնել նաև այդ հուշարձանների հին լուսանկարները, քանի որ այդ կերպ հոդվածներն ավելի են հարստանում, իսկ գրավոր տեքստի ներկայացումն առավել պատկերավոր դառնում։ Հայկական վանքերի առաջին լուսանկարներից մեկը նկարել է Պերճ Պռոշյանը 1872 թվականին, և այդ լուսանկարը տեղադրված է Հառիճավանք հոդվածում։

Օրինակ երբ կարդում ենք 1866 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս դարձած Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու մասին հոդվածը շատ հետաքրքիր ու օգտակար է հոդվածում տեսնել նաև նրա լուսանկարը, հասկանալ թե ինչպիսին է եղել։

Հետաքրքիր են հայուհիների հին լուսանկարներ, որոնց շնորհիվ մենք իմանում ենք, թե որ բնակավայրում հայ կանայք ինչպիսի հագուստ են կրել։