Վիրջինիա Բրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Վիրջինիա Բրյուս (Հելեն Վիրջինիա Բրիգգս)
անգլ.՝ Virginia Bruce
Virginia Bruce 1948.JPG
Ծնվել է սեպտեմբերի 29, 1910(1910-09-29)[1][2][3][4][5]
Ծննդավայր Մինեապոլիս, Մինեսոտա
Մահացել է փետրվարի 24, 1982(1982-02-24)[1][2][3][4][5] (71 տարեկանում)
Մահվան վայր Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ) J. Walter Ruben և Ջոն Գիլբերտ

Վիրջինիա Բրյուս (անգլ.՝ Virginia Bruce), իրական անունը՝ Հելեն Վիրջինիա Բրիգգս (անգլ.՝ Helen Virginia Briggs), ամերիկացի երգիչ և դերասան:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Վիրջինիա Բրիգգսը ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 29-ին Մինեապոլիսում: Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես՝ մտադրվելով ընդունվել Կալիֆոռնիական համալսարան: Սակայն փոխարենը անհապաղ տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ սկսել է հանդես գալ Բրոդվեյի թատրոնում ներկայացվող մյուզիքլներում և ֆիլմերում: 1932 թվականին վերադարձել է Հոլլիվուդ, այդտեղ ամուսնացել և շարունակե է նկարահանվել ֆիլմերում: Վիրջինիա Բրյուսը մահացել է քաղցկեղից՝ 1982 թվականի փետրվարի 24-ին Վուդլենդ-Հիլլզում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիա Բրյուսն ամուսնացած է եղել երեք անգամ.

  • Ջոն Գիլբերտ՝ դերասան: Ամուսնությունը շարունակվել է 1932 թվականից 1934 թվականը: Ջոնից ունեցել է աղջիկ՝ Սյուզան Էնն Գիլբերտը: Ջոնը մահացել է ամուսնալուծությունից մեկուկես տարի անց: Հետաքրքիր է, որ նա եղել է Վիրջինիայի առաջին ամուսինը, իսկ Վիրջինիան եղել է նրա չորրորդ կինը:
  • Ջեյկոբ Վոլտեր Ռաբեն (անգլ.՝ J. Walter Ruben)՝ սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Ամուսնությունը շարունակվել է 1937 թվականից 1942 թվականը (ամուսնու մահը): Ջեյկոբից ունեցել է որդի՝ Քրիստոֆեր Ռաբենը:
  • Ալի Իպար՝ թուրք զինծառայող: Ամուսնությունը շարունակվել է 1946 թվականից 1951 թվականը, և երկրորդ անգամ 1952 թվականից 1964 թվականը: Կեղծ ամուսնալուծությունն անհրաժեշտ էր Ալի Իպարի և իր երկրի զինված ուժերի հարաբերությունների կարգավորման համար:


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական - Ֆիլմ - Դեր

  • 1929 — The Love Parade — պալատական ազնվական օրիորդ
  • 1930 — Whoopee! — աղջիկ
  • 1930 — Let's Go Native — երգչախմբի անդամ
  • 1930 — Paramount on Parade — երգչախմբի անդամ
  • 1931 — Hell Divers — աղջիկ
  • 1932 — The Miracle Man — Մարգարեն Տորնտոն
  • 1932 — Kongo — Էնն Վայթհոլ
  • 1932 — Downstairs — Աննա
  • 1934 — Jane Eyre — Ջեյն Էյր
  • 1935 — Escapade — Գերտա
  • 1935 — The Murder Man — Մերի Շեննոն
  • 1936 — The Great Ziegfeld — Одри Дэйн
  • 1936 — Born to Dance — Լյուսի Ջեյմս
  • 1940 — The Invisible Woman — Քիթթի Քերրոլլ՝ ֆոտոմոդել
  • 1942 — Pardon My Sarong — Ջոան Մարշալլ
  • 1948 — Night Has a Thousand Eyes — Ջեննի Քորթլենդ
  • 1953 — General Electric Theater — Ադել
  • 1955 — Letter to Loretta — Դի Նորման
  • 1955 — Science Fiction Theatre — տարբեր դերեր
  • 1960 — Strangers When We Meet — տիկին Վագներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 filmportal.de