Վիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրո
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ
Ժամանակամիջոց 596 - 629
Անձնական տվյալներ
 
Հայրենիքի կողմից Աղվանք
Աբաս եպիսկոպոսապետ        Զաքարիա Բ

Վիրո, (- 630) Գանձասարի կաթողիկոսության երկրորդ կաթողիկոս։ Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը[1][2]։ Վիրոյի ղեկավարության ժամանակ Աղվանից եկեղեցին ժամանակավորապես դարձել է քաղկեդոնական։

Տիզբոնում Խոսրով Բ Փարվեզի մոտ աքսորում մնացած ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրոն, օգտագործելով Շիրինի պաշտպանությունը, ստանում էր տեղեկատվություն իր հայրենիքի մասին, մասնակցել է բազմաթիվ եկեղեցական քննարկումների։ 612-613 թվականներին տեղի է ունեցել այսպես կոչված պարսկական ժողովը, որին Խոսրով II-ի առաջարկով մասնակցել է 2 հակառակ ճյուղերի հոգևորականները, այդ թվում Վիրոն։ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը նշում է «Քաղկեդոնյան եկեղեցու հետևորդ Աղվանից կաթողիկոս Վիրո՝ ձերբակալված պարսից արքայի մոտ Փայտակարանում». Վիրոն, գտնվելով գերեվարման մեջ, Խոսրով Բ Փարվեզից հասավ նրան, որ Միհրանյանները դարձան «Գարդմանի և Աղվանաց աշխարհի իշխան»[3]։ Այդ իրավունքը ստացվեց այն ժամանակ, երբ 627 թվականին Աղվանքի առաջին իշխան ընտրվեց Գրիգոր Վարազը , ով Տիզբոնում քրիստոնյա մկրտվեց Վիրոյի կողմից[4]։

25 ամյա աքսորում մնալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Բ-ի մահից հետո 628 թվականին իր հետնորդ Շիրուան ազատ արձակեց բոլոր ձերբակալվածներին։

Ինչպես հայտնի է 627 թվականին ըստ Բյուզանդական կայսրության և Խազարական խաքանության միջև կնքվել է դաշինք Սասանյան Պարսկաստանի դեմ, որի արդյունքում խազարները հարձակվեց Անդրկովկասի տարածքի վրա։

629 թվականին խազարական խաքանը իր որդուն ՝ Շաթին ուղարկում է Աղվանք բանակցելու, որպեսզի նրանք ենթարկվեն իրենց։ Աղվանքի պարսից մարզպանը, վերցնելով իր ողջ հարստությունը փախնում է երկրից՝ այն թողելով կաթողիկոսի ենթակայությանը։

Վիրոն ստիպված բանակցում է խազարների հետ և ընդունում նրանց իշխանությունը Աղվանքում, որի շնորհիվ Աղվանքից, Հայքից և Վիրքից բոլոր գերեվարվածներին ազատ արձակեցին։

Կաթողիկոսի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խազարների հարձակումների պատճառով Աղվանքում ոչ ոք չէր կարողանում զբաղվել հողագործությամբ և 630 թվականին սկսվեց համաճարակ, որին զոհ գնաց նաև Վիրոն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]