Jump to content

Վիտեզսլավ Հալեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտեզսլավ Հալեկ
Ծննդյան անունչեխ․՝ Vincenc Hálek
Ծնվել էապրիլի 5, 1835(1835-04-05)[1][2]
ԾննդավայրDolínek, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1874(1874-10-08)[1][2] (39 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1][2]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և խմբագիր
Ազգությունչեխ
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
Ուշագրավ աշխատանքներVečerní písně?
ԶավակներԻվան Հալեկ
Изображение автографа
Վիտեզսլավ Հալեկ Վիքիքաղվածքում
 Vítězslav Hálek Վիքիպահեստում

Վիտեզսլավ Հալեկ (չեխ․՝ Vítězslav Hálek, ապրիլի 5, 1835(1835-04-05)[1][2], Dolínek, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 8, 1874(1874-10-08)[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1][2]), չեխ բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, լրագրող, գրաքննադատ, հրապարակախոս։

Յան Ներուդայի հետ միասին համարվում են չեխական ժամանակակից պոեզիայի հիմնադիրները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտեզսլավ Հալեկը ծնվել է Չեխիայի Օդոլենա Վոդա քաղաքում։ Ավարտել է Պրահայի ակադեմիական գիմնազիան։ Եղել է Յան Ներուդայի ընկերն ու համագործակիցը։ Եղել է չեխ գրական կյանքի ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչը, մի շարք ամսագրերի գրական քննադատն ու խմբագիրը, երկար տարիներ ղեկավարել է «Ումելեցկա բեսեդա» ընկերության գրական բաժինը։ Հալեկին ժողովրդականություն է բերել «Երեկոյան երգեր» (1958) բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որով նա հաստատվել է որպես բանաստեղծ-քնարերգու։

Լիրիկական բանաստեղծությունների երկրորդ գիրքը՝ «Բնության մեջ», լույս է տեսել 1872-1874 թվականներին։ Այս ժողովածուի բանաստեղծություններով նա գովերգում է հայրենի երկրի բնաշխարհի գեղեցկությունը։ Այդ երգերի մեջ բացահայտ հնչում են հակակղերական մոտիվներ, բողոք ընդդեմ կրոնական դոգմաների, որոնք խոչընդոտում են մարդկային անհատի ազատ զարգացմանը։

Չեխ ազգային պոեզիայի մեջ մեծ ավանդ են հանդիսացել Հալեկի սոցիալական բալլադները, որոնք հիմնականում տեղ են գտել «Հեքիաթներ մեր գյուղի մասին» (1874) ժողովածուում։ Հալեկի բանաստեղծություններից շատերը ժողովրդի մեջ են մտել իբրև ժողովրդական երգեր[5]։

Հալեկի տունը ծննդավայրում
  • Večerní písně (Երեկոյան երգեր), 1859
  • V přírodě (Բնության մեջ), 1872
  • Antonín Dvořák, Vítězslav Hálek: Սպիտակ լեռների ժառանգները, Op. 30, B 134

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Галек Витезслав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. BillionGraves — 2011.
  5. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chaloupka A., Vítězsláv Hálek, Praha, 1949; Nejedlý Zd., Tyl, Hálek, Jirásek, 2 vyd., Praha, 1951;
  • Dostal V., Hálek sociální, Praha, 1951;
  • Jeřábek D., Vítězsláv Hálek a jeho úloha ve vývoji české literární kritiky 19 století, Praha, 1959;
  • Dějiny české literatury, [sv.] 3, Praha, 1961;
  • Соловьева А. П., В. Галек, в кн.: Очерки истории чеш. лит-ры XIX—XX вв., М., 1963.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզսլավ Հալեկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզսլավ Հալեկ» հոդվածին։