Վիտալի Աբալակով
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալակով ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիտալի Աբալակով Виталий Михайлович Абалаков | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31 1905 (հունվարի 13 1906) |
Ծննդավայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 26, 1986 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, քիմիկոս-ինժեներ, ճարտարագետ, լեռնադահուկորդ և լեռնագնաց |
Պարգևներ և մրցանակներ | |
Vitaly Abalakov Վիքիպահեստում |
Վիտալի Աբալակով (դեկտեմբերի 31 1905 (հունվարի 13 1906), Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային լեռնագնաց, լեռնագնացության վաստակավոր վարպետ (1934), սպորտի վաստակավոր վարպետ (1940), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1961), ինժեներ-կոնստրուկտոր։
Սպորտսմենների մարզավիճակի օբյեկտիվ գնահատման համար օգտագործվող շուրջ 100 սարքերի հեղինակ է։ Լենինի պիկ (Պամիր, 7134 մ) 1934 թվականի և Հաղթանակի պիկ (Տյան Շան, 7439 մ) 1956 թվականի գագաթների առաջին վերելքների ղեկավար։
Նրա ղեկավարած «Սպարտակ» (Մոսկվա) թիմը 12 անգամ դարձել է լեռնագնացության ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաև լեռնադահուկային սպորտում բրոնզե մեդալակիր։
Նրա եղբայր՝ Եվգենի Աբալակովը հանրահայտ ալպինիստ էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թ Վիտալի Աբալակովը ձերբակալվում է Ներքին գործերի ժողկոմիսարիատի կողմից։ Լենինի պիկի հերոս, I խմբի հաշմանդամ (Խան-Տենգրի էքսպեդիցիայի ժամանակ 1936 թվականի հուլիսին կորցրեց ձեռքերի և ձախ ոտքի 3 մատները) Վիտալի Աբալակովը 1938 - 1940 թթ որպես «գերմանացի լրտես» բանտ նստեց, որտեղ նրա ատամները ջարդեցին։ Նրա հետ բանտ ընկած ալպինիստների մեծ մասը գնդակահարվեցին[1]։
Աբալակովի հեղինակած «Ալպինիզմի հիմունքները» դասագիրքը հրատարակվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն (1950)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան (1957)
- Орден «Знак Почёта» (1972)
- Կրասնոյարսկի պատվավոր քաղաքացի
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնոյարսկում Աբալակով եղբայրների անվան փողոց կա։ Ինչպես նաև պահպանվել է տունը, որտեղ ապրել է Վիտալի Աբալակովը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абалаков В. М. Автобиография
- Абалаков В. М. Неправильное восхождение
- Абалаков В. М. «Основы альпинизма» — М.։ ФиС, 1941, 1950, 1958.
- Абалаков В. М., Гетье А.Ф, Гущин Д. И. «Высокогорные учебные походы и экспедиции» — М-Л.։ ФиТ, 1937.
- Абалаков В. М. «Организация дальних высотных экспедиций» — М.։ ФиТ, 1937.
- Абалаков В. М., Я. Г. Аркин «Спортивный инвентарь» — М.։ ФиС, 1949.
- Абалаков В. М., Я. Г. Аркин «О длительных технически сложных траверсах» — М.։ ФиС, 1952.
- Абалаков В. М., А. Овчинников «Тренировка и восхождения высшей категории трудности» Спутник альпиниста. — М.։ ФиС, 1970.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Աբալակով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Աբալակով» հոդվածին։ |
|
- Հունվարի 13 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Կրասնոյարսկ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 26 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս լեռնագնացներ
- Խորհրդային գյուտարարներ
- Խորհրդային ճարտարագետներ
- Ռուս գյուտարարներ
- 20-րդ դարի գիտնականներ
- Ռուս ճանապարհորդներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ