Եվգենի Աբալակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալակով ազգանունով այլ մարդկանց մասին:
Եվգենի Աբալակով
EvgeniyAbalakov.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1907(1907-02-17)
ԾննդավայրԿրասնոյարսկ, Yeniseysk Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 24, 1948(1948-03-24) (41 տարեկանում)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քանդակագործ և մարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
Yevgeniy Abalakov Վիքիպահեստում

Եվգենի Միխայլովիչ Աբալակով (փետրվարի 17, 1907(1907-02-17), Կրասնոյարսկ, Yeniseysk Governorate, Ռուսական կայսրություն - մարտի 24, 1948(1948-03-24), Մոսկվա, ԽՍՀՄ), կազակ, հայտնի խորհրդային քանդակագործ և լեռնագնաց, ալպինիզմի վաստակավոր վարպետ (1934)։

Նա առաջինն էր, ով հաղթահարեց Ստալինի պիկի վերելքը (19621998 թվականներին՝ Կոմունիզմի պիկ, ներկայումս՝ Իսմայիլ Սամանիի պիկ) (Պամիր, 1933) պամիր-տաջիկական արշավախմբի ջոկատից միայն նրան հաջողվեց հասնել գագաթին 1933 թ. - 7 495 м. Ավելի քան հիսուն գագաթների վերելքի է մասնակցել, գիտական հետազոտություններ է կատարել, ուսումնասիրել և քարտեզին է հանձնել Պամիրի և Տյան-Շանի լեռնաշղթաներ և սառցադաշտեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թ. Աբալակովը ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտը, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր, մի շարք գեղանկարների և քանդակների հեղինակ էր, որոնցից առավել հայտնի են «Լեռնագնացն ու լեռնագնացուհին» քանդակային խումբը, Կերչի Լենինի արձանը, որը 1941 թ ոչնչացվեց ֆաշիստների կողմից։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, կամավոր մեկնեց ռազմաճակատ, (1941-1942) մասնակցեց Մոսկվայի համար ճակատամարտին, Կովկասի պաշտպանությանը, դասավանդում էր ռազմական լեռնագնացություն։

Եվգենի Աբալակովը զոհվեց 1948 թ. մարտի 24–ին գազից թունավորումից։ Դա Աբալակովի մահվան պաշտոնական տարբերակն էր, որը այն տարիներին անգամ քննադատվում էր։

Աբալակովը թաղված է Նովոդեվիչյե գերեզմանատանը Մոսկվայում։

Նրա եղբայրը՝ Վիտալի Աբալակովը նույնպես հանրահայտ լեռնագնաց էր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]