Վիսենտե Ռոդրիգես
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Վիսենտե Ռոդրիգես Գալիեն | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1981 (43 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա | |||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիսենտե Ռոդրիգես Գիլիեն (իսպ.՝ Vicente Rodríguez Guillén, հուլիսի 16, 1981[1], Վալենսիա), իսպանացի ֆուտբոլիստ, իսպանիայի հավաքականի ձախ կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսենտեն սկսեց զբաղվել ֆուտբոլով «Ատլտիկո Բենիկալապի» ֆուտբոլային դպրոցում, իսկ 16 տարեկանում սկսեց խաղալ մեկ այլ վալենսիական ակումբի՝ «Լևանտեի» կազմում։ Երկրորդ դիվիզիոնի խաղերում Վիսենտեն իր նորամուտը նշեց 1997 թվականի նոյեմբերին և միանգամից սկսեցին հետաքրքրվել նրանով եվրոպական հզորագույն ակումբներ, ինչպիսիք էին Մադրիդի Ռեալը և Արսենալը։ Թիմի ղեկավարությունը չէի ուզում վաճառել հիանալի եզրային կիսապաշտպանին։ Բայց արդյունքում 2000 թվականին Վիսենտեն լքում է Լեվանտեն և տեղափոխվում է Վալենսիա։
Սկզբից Վիսենտեն ուներ լուրջ մրցակից՝ Կիլի Գոնսալեսը, որը հանդսես էր գալիս Վիսենտեի դիրքում։ Եվ Վիսենտեն չկարողացավամբողջությամբ խաղալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Բավարիայի դեմ։ Բայց մրցաշրջանի վերջում Գոնսալեսը տեղափոխվում է Ինտեր և Վիսենտեն հայտավորվում է հիմնական կազմում։ 2003/04 մրցաշրջանում Վիսենտեի օգնությամբ «չղջիկները» կարողանում են նվաճել Լա Լիգայի, ՈՒԵՖԱ-ի գավաթի[2] և Եվրոպայի Սուպերգավաթի չեմպիոնության տիտղոսները։ Այդ ժամանակ սկսեց հետաքրքրվել անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, սակայն Վիսենտեն նախընտրեց մնալ Վալենսիայում, պատճառաբանելով, որ նրան հաճելի է խաղալ այն ակումբում, որը նա սիրում է և խաղալ այն քաղաքում, որտեղ նա է ծնվել։
2008/09 մրցաշրջանում Վիսենտեն անցկացրեց առանց լուրջ վնասվածքների, բայց այդ մրցաշրջանում Վիսենտեին Վալենսիայի հիմնական կազմից դուրս է թողնում Ռեալ Մադրիդի սան երիտասարդ Խուան Մատան։
2011 թվականի սեպտեմբերի 2-ին ավարվում է Վիսենտեի պայմանագիրը, և նա լքում է Վալենսիան, ստորագրելով մեկ տարվա պայմանագիր անգլիական Բրայթոն քնդ Հուվ Ալբիոնի հետ[3]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի հավաքականում Վիսենտեն սկսեց խաղալ 2001 թվականից, սակայն չհրավիրվեց Ճապոնիայում և Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Վիսենտ 2004 թվականի եվրոպայի առաջնությանը մասնակցեց բոլոր խաղերին, սակայն իսպանացիները չկարողացան այդ առաջնությանը դուրս գալ խմբային փուլից։ Հավաքականում Վիսենտեն անցկացրեց 38 խաղ և խփեց 3 գոլ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգայի չեմպիոն (2)։ 2002, 2004
- Լա Լիգայի բրոնզե մրցանակակիր (3)։ 2006, 2010, 2011
- Իսպանիայի գավաթի մրցանակակիր։ 2008
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթի մրցանակակիր։ 2004
- Չեմպիոնների Լիգայի ֆինալիստ։ 2001
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Վիսենտեն իսպանական Don Balón ամսագրի կողմից ճանաչվեց Իսպանիայի տարվա ֆուտբոլիստ[4]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Այլ[5] | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լևանտե ![]() | |||||||||||
1997/1998 | Սեգունդա | 3 | 1 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | ? | ? |
1998/1999 | Սեգունդա | 16 | 1 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | ? | ? |
1999/2000 | Սեգունդա | 35 | 7 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | ? | ? |
Արդյունք | 54 | 9 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | ? | ? | |
Վալենսիա ![]() | |||||||||||
2000/2001 | Լա Լիգա | 33 | 5 | 2 | 1 | 13 | 0 | 0 | 0 | 48 | 6 |
2001/2002 | Լա Լիգա | 31 | 2 | 1 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 39 | 3 |
2002/2003 | Լա Լիգա | 28 | 1 | 0 | 0 | 11 | 0 | 2 | 0 | 41 | 1 |
2003/2004 | Լա Լիգա | 33 | 12 | 4 | 1 | 7 | 2 | 0 | 0 | 44 | 15 |
2004/2005 | Լա Լիգա | 12 | 3 | 0 | 0 | 3 | 2 | 2 | 1 | 17 | 6 |
2005/2006 | Լա Լիգա | 21 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 3 |
2006/2007 | Լա Լիգա | 16 | 4 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 21 | 4 |
2007/2008 | Լա Լիգա | 17 | 0 | 6 | 1 | 4 | 1 | 0 | 0 | 27 | 2 |
2008/2009 | Լա Լիգա | 27 | 6 | 6 | 3 | 5 | 0 | 2 | 1 | 40 | 10 |
2009/2010 | Լա Լիգա | 11 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
2010/2011 | Լա Լիգա | 14 | 1 | 3 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 19 | 3 |
Արդյունք | 243 | 37 | 25 | 8 | 59 | 6 | 6 | 2 | 333 | 53 |
(23 մայիսի 2011 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ В финальном матче Кубка УЕФА с «Марселем» (2:0) Висенте открыл счёт, забив гол с пенальти; также он отличился в игре 36-го тура чемпионата Испании 2003/04 с «Севильей» (0:2), в которой «Валенсия» оформила свое чемпионство.
- ↑ Висенте Родригес перешел в «Брайтон» 2.09.2011 г. sports.ru
- ↑ «Los Nº1 de Don Balón — Noticias — Don Balón». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Խաղեր Իսպանիայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթներ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը «Վալենսիայի» պաշտոնական կայքում Արխիվացված 2009-08-03 Wayback Machine (իսպ.)
- Պրոֆիլը BDFutbol.com կայքում (իսպ.)
- Վիճակագրությունը Իսպանիայի առաջնությունում (իսպ.)
- Վիճակագրությունը հավաքականում Արխիվացված 2012-05-31 Wayback Machine (իսպ.)
|
- Ապրող անձինք
- 1981 ծնունդներ
- Հուլիսի 16 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Վալենսիա քաղաքում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ