Վիոլա Ամերդ
| Վիոլա Ամերդ | |
| Կուսակցություն՝ | The Centre?[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Ֆրիբուրգի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և նոտար |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն[2] |
| Ծննդյան օր | հունիսի 7, 1962[3] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա |
| Քաղաքացիություն | |
Վիոլա Պատրիսիա Ամերդ (գերմ.՝ Viola Patriessija Amherd, հունիսի 7, 1962[3], Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի կին քաղաքական գործիչ, 2019 թվականից՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ[4], 2024 թվականի հունվարի 1-ից՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Շվեյցարիայի Քրիստոնեական-դեմոկրատական ազգային կուսակցության ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիոլա Ամերդը ծնվել է 1962 թվականի կեսերին։ 1982 թվականին ավարտել է հայրենի քաղաքի Լատինական գիմնազիան։ Դրանից հետո ընդունվել է Ֆրիբուրի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 5 տարի անց՝ 1987 թվականին։ 1991 թվականից Բրիգում աշխատել է որպես իրավաբան և նոտար։
1992 թվականին դարձել է հայրենի քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ 1996 թվականին դարձել է փոխնախագահ, իսկ 2000 թվականին՝ Բրիգի մունիցիպալիտետի նախագահ։ 2005 թվականի մայիսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը նա Շվեյցարիայի ազգային խորհրդարանի ստորին պալատի անդամ էր։
2018 թվականի դեկտեմբերի սկզբին Վիոլան ընտրվել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ։ Դեկտեմբերի կեսերին նշանակվել է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի նախարարի պաշտոնում՝ դառնալով երկրում առաջին կինը, որը ղեկավարել է այդ նախարարությունը[5]։ Դաշնային խորհրդում Վալե կանտոնից եղել է առաջին կինը։ 2019 թվականի հունվարի 1-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած չէ, բնակվում է հայրենի քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.admin.ch/gov/de/start/bundesrat/mitglieder-des-bundesrates/bundesraetin-viola-amherd.html (գերմ.)
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Президентом Швейцарии на 2019 год стал Уэли Маурер.
- ↑ «FOKUS: Departements-Rochade» (German). 10 vor 10. 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլա Ամերդ» հոդվածին։ |
| ||||||||||||||