Վինի Թուխի փողոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինի Թուխի փողոց
լեհ.՝ Ulica Kubusia Puchatka
Երկիր Լեհաստան
Գտնվում էՎարշավա և Śródmieście
ՏեղանքQ122234380?
Երկարություն149 ± 0 մետր
Անվանվել էՎինի Թուխ
Փոստային ինդեքս00-037

Վինի Թուխի փողոց (լեհ.՝ Ulica Kubusia Puchatka), փողոց Վարշավայի Սրեդմեստիեում։ Ձգվում է Սուրբ խաչի փողոցից (լեհ.՝ Ulica Świętokrzyska) մինչև Վարեցկա փողոց։

Փողոցը հիմնադրվել է 1950-ական թվականների առաջին կեսին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կործանված շենքերի ավերակների տեղում և նախատեսված է եղել Նովի Սվյատ (լեհ.՝ Nowy Świat) փողոցի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Փողոցի կառուցման նախագիծը մշակվել է ճարտարապետ Զիգմունդ Շտապինսկու և Վարշավայի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների կողմից։

Վինի Թուխի փողոցն ունի 149 մետր երկարություն և 23 մետր լայնություն, նրա երկու կողքերին կառուցված են քառահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը նախատեսված են խանութների ու գրասենյակների համար։ Փողոցի երկայնքով 1954 թվականին տնկվել են երկու շարք լորենիներ, որոնք հատուկ բերվել են Շեցինից։ Փողոցից ոչ հեռու տեղակայված են Վարշավայի մետրոյի 2 գծի Նովի Սվյատ - Ունիվերսիտետ կայարանը։

Նախկինում փողոցը կրել է Վլադիմիր Լենինի անունը[1], սակայն 1954 թվականին որոշվել է այն վերանվանել Վինի Թուխի պատվին, որը Վարշավայի պատանի բնակիչների շրջանում անցկացված մրցույթի արդյունքում ճանաչվել է ամենամեծ ժողովրդականություն վայելող հեքիաթային հերոսը[2][3]։

Վարշավայից բացի Վինի Թուխի անունը կրող փողոցներ կան նաև Օլշտինում ու Պոզնանում[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]