Jump to content

Վիկ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկ Բագրատունի
Ծնվել էհուլիսի 24, 1990(1990-07-24) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունռեժիսոր և դերասան

Վահագն Բագրատունի (հուլիսի 24, 1990(1990-07-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ, դերասան[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Բագրատունին ծնվել է 1990 թվականի հուլիսի 24-ին, Երևանում[3]։ Պապը դերասան, բեմադրիչ Վահագն Բագրատունին է[4]։

Վիկը 1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաք։ 5 տարեկանից խաղացել և երգել է Շտուտգարտի պետական օպերայում։ 1997-2010 թվականներին ուսում է ստացել Շտուտգարտի տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 2011-2013 թվականներին ուսումը շարունակել է Նյու Յորքի Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում, իսկ 2011-2014 թվականներին՝ Դերասանների բարձրագույն դասընթացներում։

Վիկը Նյու Յորքում խաղացել է թատրոնում և վավերագրական ֆիլմում, ամերիկյան դերասաններ Ուիլիամ Հարթի, Շիրլի Մքլեյնի, Դևիդ Հենրիի և այլ դերասանների հետ։ 2013 թվականին խաղացել է «Ընդհատակյա կայսրություն» ամերիկյան հեռուստասերիալում։ 2014 թվականին. տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակում է դերասանական գործունեությունը։ 2013 թվականին նկարահանվել է «Հետախույզ, 2014 թվականին՝ «Սպասել գնացքին», «Նախընտրելի գործեր», 2015 թվականին՝ «Ծածկի տակ», «Գրանիտե տղամարդը», 2016 թվականին «Փլուզում» և այլ ֆիլմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիկ Բագրատունին՝ հոլիվուդյան աստղ դառնալու ճանապարհին
  2. «Вик Багратуни». www.film.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  3. «AV Production - Վիկ Բագրատունի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  4. Վիկ Բագրատունին՝ հոլիվուդյան աստղ դառնալու ճանապարհին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]