Վիկտոր Տալալիխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Տալալիխին
Ծնվել էսեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1][2]
ԾննդավայրTeplovka, Tersinskaya Volost', Volsky Uyezd, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 27, 1941(1941-10-27)[1][2] (23 տարեկան)
Մահվան վայրՊոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունBorisoglebsk Higher Aviators School?
Մասնագիտությունսպա և կործանիչ օդաչու
Պարգևներ և
մրցանակներ
 Viktor Talalikhin Վիքիպահեստում

Վիկտոր Վասիլևիչ Տալալիխին (սեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1][2], Teplovka, Tersinskaya Volost', Volsky Uyezd, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 27, 1941(1941-10-27)[1][2], Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային օդաչու, կրտսեր լեյտենանտ (1938), Խորհրդային Միության հերոս (օգոստոսի 8․1941)[6]։

Մասնակցել է 1939-1940 թվականների խորհրդա-ֆինլանդական պատերազմին։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբին եղել է 177-րդ կործանիչ ավիագնդի էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ։ Մոսկվայի մատույցներում 1941 թվականի օգոստոսի 7-ին առաջին անգամ գիշերային մարտում խոյահարել է թշնամու ռմբակոծիչը (որի համար և արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման)։ Հետագա մարտերում խփել է թշնամու ևս 5 ինքնաթիռ։ Զոհվել է 1941 թվականի հոկտեմբերին։ Տալալիխինի անունն առհավետ գրանցվել է ավիագնդի 1-ին էսկադրիլիայում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։ 1960 թվականին Պոդոլսկ քաղաքում Տալալիխինի հիշատակին կանգնեցվել է բրոնզե հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 543