Ծնվել է Թունիսի հրեական թաղամասերից մեկում[2]։ 14 տարեկանից «Մակկաբի» սպորտային ակումբում սկսել է զբաղվել բռնցքամարտով։ 1931 թվականին նա դարձել է աշխարհի չեմպիոն։ 1930-ական թվականներից ապրել է Փարիզում։ 1943 թվականի սեպտեմբերի 21-ին նրան ֆաշիստները բռնել են, որպես հրեական ծագում ունեցող օտարերկրացի։ Սկզբում նրան տարել են Դրանսի համակենտրոնացման ճամբար, այդտեղից՝ Օսվենցիմ։ Սպանվել է 1945 թվականի հունվարի 22-ին՝ Գլեյվիցի համակենտրոնացված ճամբարում։
2013թվականին Ժակ Ուանիշը նկարահանել է «Դաժան ռինգ» ֆիլմը, որը Պերեսի կյանքի մասին էր։ Գլխավոր դերում Բրահիմ Ասլումն էր։ Ֆիլմի մեջ պատկերվում է բռնցքամարտիկի ամբողջ կյանքը՝ նրա սպորտային կարիերայից մինչև համակենտրոնացված ճամբարում նրա սպանությունը։