Վիկտոր Մունյոս
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 15, 1957[1][2] (65 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սարագոսա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 169 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիկտոր Մունյոս Մանրիկե (իսպ.՝ Víctor Muñoz Manrique, մարտի 15, 1957[1][2], Սարագոսա), իսպանացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Հայտնի է «Սարագոսա» և «Բարսելոնա» ակումբներում իր ելույթներով։ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 60 խաղ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես մարզիչ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունյոսը «Ռեալ Սարագոսա» ակումբի սան է։ Այնտեղ էլ սկսել է իր պրոֆեոսիոնալ կարիերան՝ թիմի կազմում անցկացնելով 126 հանդիպում։
1981/82 մրցաշրջանը Մունյոսն սկսել է իսպանական ֆուտբոլի գրանդ «Բարսելոնա»։ Յոթ մրցաշրջանների ընթացքում իսպանացին եղել է «կապտանռնագույնների» հիմնական կազմի խաղացող, նրանց հետ հաղթել Իսպանիայի առաջնությունում, նվաճել Գավաթակիրների գավաթը և երկու անգամ դարձել Իսպանիայի գավաթակիր։
1988 թվականին Մունյոսը տեղափոխվել է իտալական «Սամպդորիա», որտեղ նվաճել է ևս երկու տիտղոս՝ Գավաթակիրների գավաթը և Իտալիայի գավաթը։ Դրանից հետո Վիկտորը վերադարձել է «Սարագոսա», սակայն նրա կազմում մասնակցել է ընդամենը չորս հանդիպման։ 1991 թվականին նա տեղափոխվել է շոտլանդական «Սենտ Միրեն», որտեղ ոչ երկար մնալուց հետո ավարտել է կարիերան։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունյոսն Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին։ Ազգային հավաքականում իր նորամուտը կատարել է 1981 թվականի մարտի 25-ին՝ մասնակցելով Անգլիայի հավաքականի դեմ խաղին (2:1)։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Մունյոսն անցկացրել է 60 հանդիպում և խփել 3 գոլ։ Հավաքականի հետ միասին Վիկտորը մասնակցել է Եվրոպայի երկու առաջնությունների (1984, 1988 և 1986 թվականի աշխարհի առաջնությանը։
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունյոս եղել է Իսպանիայի մի շարք հայտնի ակումբների մազիչ, որոնցից են «Վիլյառեալն» ու իր հարազատ «Սարագոսան», որի հետ նա նվաճել է Իսպանիայի գավաթը։ Աշխատել է արտասահմանում, այդ թվում՝ Հունաստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Պանաթինաիկոսի» հետ։
2010 թվականի դեկտեմբերի վերջին ռուսական «Թերեք» (Գրոզնի) ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ Մունյոսը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ[3]։ Սակայն արդեն 2011 թվականի հունվարի կեսերին կողմերը հայտարարել են, որ իրենց չի հաջողվել համաձայնության գալ, և պայմանագիր չի կնքվի[4][5]։ Այդպիսով՝ չնայած Մունյոսը բանակցությունների ժամանակ եղել է ակումբում, սակայն պաշտոնապես նա չի զբաղեցրել «Թերեքի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հետագայում Մունյոսն աշխատել է շվեյցարական ակումբների հետ, սակայն երկուսում էլ ոչ երկար ժամանակով։ 2011 սեպտեմբերին նա փոխարինել է իր հայրենակցին՝ Խոակին Կապառոսին «Կսամաքսի» մարզչի պաշտոնում (դառնալով թիմի երրորդ մարզիչը մրցաշրջանի ընթացքում)[6], իսկ 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի փետրվար աշխատել է «Սիոնում»[7]։
2014 թվականին Մունյոսը վերադարձել է Իսպանիա և որոշ ժամանակ աշխատել «Սարագոսայի» հետ, որի կազմում նա երկար ժամանակ հանդես էր եկել որպես ֆուտբոլիստ։ Նոյեմբերի 24-ին՝ չորս անընդմեջ պարտություններից հետո, Մունյոսը հեռացվել է պաշտոնից[8]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բարսելոնա»
- Իսպանիայի չեմպիոն – 1984/85
- Իսպանիայի գավաթակիր – 1982/83, 1987/88
- Իսպանիայի սուպերգավաթակիր – 1983
- Իսպանական լիգայի գավաթի դափնեկիր – 1982/83, 1985/86
- ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի դափնեկիր – 1981/82
«Սամպդորիա»
- Իտալիայի գավաթակիր – 1988/89
- ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի դափնեկիր – 1989/90
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռեալ Սարագոսա»
- Իսպանիայի գավաթակիր – 2003/04
- Իսպանիայի սուպերգավաթակիր – 2004
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ «Виктор Муньос назначен главным тренером «Терека».»։ Официальный сайт ФК «Терек» Грозный։ 22 декабря 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-10
- ↑ Дмитрий Зеленов։ «Виктор Муньос: «Мы так не договаривались…»»։ «Спорт-Экспресс»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-10
- ↑ Александр Львов (17 января 2010)։ ««Романа с испанцем у „Терека“ не получилось»»։ «Спорт-Экспресс»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-10
- ↑ «Víctor Muñoz dirigirá al Neuchatel de Suiza» (իսպաներեն)։ El Periódico։ 2011-09-05։ Վերցված է 2015-04-16
- ↑ «Gennaro Gattuso named player-coach at FC Sion in Switzerland» (անգլերեն)։ THe Guardian։ 2013-02-25։ Վերցված է 2015-04-16
- ↑ «Víctor Muñoz, cesado como entrenador del Real Zaragoza» (իսպաներեն)։ Heraldo։ 2014-11-24։ Վերցված է 2015-04-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ֆուտբոլիստի էջը» (անգլերեն)։ BDFutbol։ Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2011-01-17
- «Ֆուտբոլիստի էջը» (անգլերեն)։ National Football Teams։ Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2011-01-17
- «Մարզչի էջը» (անգլերեն)։ BDFutbol։ Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2011-01-17
|
- Մարտի 15 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլային մարզիչներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Մալյորկայի ֆուտբոլային մարզիչներ
- Վիլյառեալի ֆուտբոլային մարզիչներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլային մարզիչներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ