Վիկտոր Աստաֆև
Վիկտոր Աստաֆև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1924 կամ մայիսի 2, 1924[1] |
Ծննդավայր | Օվսյանկա, Krasnoyarsky Uyezd, Ենիսեյսկի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 29, 2001[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոյարսկ, Ռուսաստան |
Գերեզման | Կրասնոյարսկի երկրամաս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, ակնարկագիր և դրամատուրգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
![]() |
Վիկտոր Աստաֆև (մայիսի 1, 1924 կամ մայիսի 2, 1924[1], Օվսյանկա, Krasnoyarsky Uyezd, Ենիսեյսկի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2001[1][2][3][…], Կրասնոյարսկ, Ռուսաստան), ռուս գրող, դրամատուրգ, էսսեիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1989)։ ԽՍՀՄ պետական մրցանակների կրկնակի (1978, 1991) և Ռուսաստանի պետական մրցանակների եռակի (1975, 1995, 2003) դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ Շարքային (1945)[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Պետրովիչ Աստաֆևը ծնվել է 1924 թվականի մայիսի 1-ին (մեկ ուրիշ տվյալով՝ 2) Օվսյանկա գյուղում (ներկայիս Կրասնոյարսկի մարզում) Պյոտր Պավլովիչ Աստաֆևի (1899-1967) և Լիդիա Իլինիչնի Պոտիլիցնիի (1900-1931) ընտանիքում։ Ընտանիքում նա երրորդ երեխան էր։ Որդու լույս աշխարհ գալուց երեք տարի հետո Պյոտր Աստաֆևը անարդարացիորեն դատապարտվում է։ 1931 թվականին նավակը, որում այլ մարդկանց հետ գտնվում էր Լիդիա Իլինիչը, շուռ է գալիս՝ ամուսնուն այցելության ժամանակ։ Լիդիա Իլինիչը ընկնելով ջուրը խեղդվում է։ Վիկտորը այդ ժամանակ 7 տարեկան էր։ Դրանից հետո, երբ հայրը դուրս է գալիս բանտից և նորից ամուսնանում, ընտանիքը տեղափոխվում է Կրասնոյարսկի մարզի Իգարկա քաղաք։ Երբ հայրը հիվանդանում է, նոր ընտանիքը հրաժարվում է Վիկտորից և տղան հայտնվում է փողոցում։ Մի քանի ամիս նա ապրում էր մի լքված տան մեջ, բայց շուտով դպրոցում վնասակար արարքներ թույլ տալու հետևանքով ուղարկում են մանկատուն։
Ավարտելով պրոֆտեխուսումնարանը, աշխատում էր Ենիսեյի կայարանում՝ գնացքների կցորդիչ և սլաքավար, կայարանի հերթապահ։
1942 թվականին կամավոր մեկնում է ռազմաճակատ, չնայած այն հանգամանքին, որ որպես երկաթուղային աշխատող արդեն կցված էր։ Զինվորական պատրաստվածությունը ստացել է Նովոսիբիրսկի ուսումնական ավտոմեքենաների ստորաբաժանում։ 1943 թվականի գարնանը ուղարկվել է գործող բանակ։ Եղել է վարորդ, կապի ծառայող, հրետանային կապի ծառայող։ Ծանր վիրավորվելով (ուղեղի ցնցում)՝ պատերազմի ավարտից հետո ծառայել է Հարավային Ուկրաինայի ներքին զորքերում։
Պարգևատրվել է Կարմիր Աստղի, «Քաջության», «Վարշավայի ազատագրման» և «Գերմանիայի ազատագրման» շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Герой Соц. Труда Астафьев Виктор Петрович :: Герои страны. Warheroes.ru. Retrieved on 2 August 2014.
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Մայիսի 2 ծնունդներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2001 մահեր
- Կրասնոյարսկ քաղաքում մահացածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ռուս գրողներ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս սցենարիստներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ