Վիկտորյա Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորյա Խաչիկյան
Ծնվել է1884
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1955
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Վիկտորյա Խաչիկյան (1884 - 1955), հայ դերասանուհի, պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1890-ականների վերջերից հանդես է եկել արևելյան պարերով։ 1900 թվականին մասնակցել է Փարիզի համաշխարհային փառատոնին, արժանացել մամուլի ուշադրությանը որպես արևելյան պարերի փայլուն կատարող։ Այնտեղ հանդես է եկել Զիպա ծածկանունով։ Օսմանյան սահմանադրությունից հետո (1908) պարել է հայկական և թուրքական թատերախմբերում, մասնավորապես Ա. Պենկլյանի օպերետային խմբում, որի հետ մեկնել է Լոնդոն, մասնակցել խմբի բեմադրություններին[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 59