Վիկտորիա Գեորգիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորիա Գեորգիևա
Ծնվել էսեպտեմբերի 21, 1997(1997-09-21) (22 տարեկան)
Վառնա, Բուլղարիա
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Վիկտորիա Գեորգիևա (բուլղար․՝ Виктория Георгиева; սեպտեմբերի 21, 1997(1997-09-21), Վառնա, Բուլղարիա), ավելի հայտնի է որպես Վիկտորիա (Victoria), բուլղարացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նա սկսել է իր կարիերան մասնակցելով «X Factor Bulgaria»-ի չորրորդ եթերաշրջանում[1]։ 2019 թվականի նոյեմբերի 25-ին պարզ է դարձել, որ Վիկտորիան ներկայացնելու է Բուլղարիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում, որը տեղի է ունենալու Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգիևան սկսել է երգել տասնմեկ տարեկանում։ Որոշ ժամանակ անց նա սկսել է վոկալի դասեր հաճախել «Angel Voices» ստուդիայում, որտեղ նրա ուսուցիչը Ատանասկա Լիպչևան էր[1]։ Գորգիևան փորձել է մասնակցել «X Factor Bulgaria»-ի առաջին երեք եթերաշրջաններին, սակայն դրա մոտ դա չի ստացվել հիմնականում տարիքի պատճառով[3]։

2015․ X Factor Bulgaria[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին՝ երեք փորձից հետո նա ի վերջո կարողացել է մասնակցել նախագծին և անցնել կենդանի շոուների փուլը[4]։ Նա լքել է շոուն իններորդ շաբաթին։

2016-այժմ․ Դեբյուտային սինգլ և Monte Music[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգամ չհաղթելով X Factor-ը, նա պայմանագրի առաջարկ է ստացել Virginia Records-ից, սակայն մերժել է այն։ 2016 թվականին նա միացել է Monte Music-ին և 2016 թվականի հունիսի 10-ին թողարկել իր առաջին սինգլը։ «Nishto Sluchayno»-ի ռեժիսորն է դարձել Bashmotion-ի, երգին նույնպես մասնակցել են VenZy-ն և Նիկի Բակալովը[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն հորիզոնական Ալբոմ
BUL[6]
Nishto Sluchayno

(Նիկի Բակալովի և VenZy-ի հետ)

2016 rowspan="6" style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Non-album singles
Nezavarshen Roman 15
Chast Ot Men 2017 28
Stranni Vremena 2018 28
I Wanna Know 2019
Tears Getting Sober 2020
«—» նշանակում է, որ սինգլը չի թողարկվել կամ չի ընդգրկվել հիթ-շքերթներում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Виктория Георгиева сред красотата на музиката»։ utro.bg 
  2. «Финалисти - Виктория»։ novatv.bg 
  3. «Звездни изпълнения и необикновени истории при старта на X Factor»։ dareknews.bg 
  4. «Кои са финалистите в X Factor?»։ trud.bg։ հոկտեմբերի 21, 2015։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2015 
  5. И Вики от "Х Фактор" се присъедини към лейбъла на Графа
  6. «Viktorija Georgieva - Music Charts»։ acharts.co 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Equinox
«Bones» երգով
Բուլղարիան Եվրատեսիլ երգի մրցույթում
2020
Հաջորդող՝
-