Jump to content

Վիլհելմ Ֆրեդդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Ֆրեդդի
Ծնվել էփետրվարի 7, 1909(1909-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1995(1995-10-26)[2][3][5] (86 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Դանիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, կինոռեժիսոր և կինեմատոգրաֆ
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ

Ֆրիդրիխ Վիլհելմ Քրիստիան Կարլսեն (դան․՝ Christian Frederik Wilhelm Carlsen, փետրվարի 7, 1909(1909-02-07)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] - հոկտեմբերի 26, 1995(1995-10-26)[2][3][5], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարիչ, քանդակագործ և կինոռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոպենհագենում՝ բանվորի ընտանիքում: Վաղ մանկությունից սիրել է նկարել: Պատանի տարիքում գտնվել է Ջինո Սևերինիի և Էժեն դե Սալայի ազդեցության տակ, որի մոտ նա հետագայում սովորել է: Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործությանը ծանոթանալուց հետո Ֆրեդդին սկսել է նկարել սյուրռեալիզմի ոճով[6]։

1928 թվականին մերձեցել է սյուրռեալիստների խմբի հետ: Վիլհելմ Բյերկ-Պետերսենի հետ հիմնադրել է սյուրռեալիստական խումբ Դանիայում: Իր առաջին սյուրռեալիստական աշխատանքները ցուցադրել է 1930 թվականին Շառլոտենբուրգի աշնանային ցուցահանդեսում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տեղափոխվել է Շվեդիա: Պատերազմից հետո նկարահանել է «Կերված հորիզոններ» (1950) ֆիլմը:

1970 թվականին ստացել է երկրի մշակույթի ոլորտի բարձրագույն պարգևը՝ Թորվալդսենի մեդալը:

Նկարչի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսներ են կազմակերպվել Կոպենհագենում, Ստոկհոլմում, ինչպես նաև Փարիզի պատկերասրահներից մեկում՝ 1989-1990 թվականներին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/245587
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 Сост. И. Г. Мосин. Мировое искусство. Сюрреализм. — СПБ: ООО «СЗКЭО „Кристалл“», 2006. — 224 с.