Jump to content

Վիլհելմ Թապերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Թապերտ
Ծնվել էփետրվարի 19, 1830(1830-02-19)
Երկիր Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 27, 1907(1907-10-27) (77 տարեկան)
Բեռլին, Գերմանական կայսրություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
 Wilhelm Tappert Վիքիպահեստում

Վիլհելմ Թապերտ (գերմ.՝ Wilhelm Tappert, փետրվարի 19, 1830(1830-02-19) - հոկտեմբերի 27, 1907(1907-10-27), Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի երաժշտական քննադատ և երաժշտական մանկավարժ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական կրթությունն ստացել է հայրենի Բունցլաու քաղաքում և աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ, այնուհետև երաժշտություն է սովորել Թեոդոր Կուլլակի (դաշնամուր) և Զիգֆրիդ Դեհնի (տեսություն) մոտ։ Եվս մի քանի տարի Գլոգաուում դասավանդելուց հետո, 1866 թվականին նա հաստատվել է Բեռլինում և բացել դպրոց դաշնակահարների համար։ 1878-1881 թվականներին եղել է «Համըմդհանուր երաժշտական թերթի» (գերմ.՝ Allgemeine Musik-Zeitung) գլխավոր խմբագիրը, որը տպագրվել է այլ պարբերականներում[2]։

1897 թվականին նրան մեղադրել են կոտռուպցիայի մեջ։ Դատարանի անբարենպաստ որոշումից հետո նա հրաժարականի դիմում է ներկայացրել Kleinen Journal-ին, սակայն այն չի ընդունվել[3]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թապերտը Ռիխարդ Վագների երաժշտության ջերմ երկրպագուն էր, շատ բան է գրել դրա մասին, գիրք է հրատարակել Վագների կյանքի և ստեղծագործական գործունեության մասին (1883), բայց ամենամեծ ուշադրությունը գրավել է իր յուրօրինակ հակաքարոզչական աշխատությամբ՝ «Վագներյան բառապաշար. վիրավորանքների բառարան» (գերմ.՝ Ein Wagner-Lexicon: Wörterbuch der Unhöflichkeit, 1877), երկրորդ հրատարակությունը՝ «Ռիխարդ Վագները քննադատության հայելու մեջ» (գերմ.՝ Richard Wagner im Spiegel der Kritik, 1903)․ այս գրքում այբբենական կարգով ներկայացված են բոլոր վիրավորական արտահայտությունները, որոնցով ժամանակակիցները արձագանքել են Վագների երաժշտությանը[4]։

Թապերտի վիճաբանական այլ աշխատությունների թվում է «Զուգահեռ կվինտաների արգելումը» բրոշյուրը (գերմ.՝ Das Verbot der Quintenparallelen, 1869), որտեղ ապացուցվում էր, որ զուգահեռ կվինտաների ներդաշնակության անթույլատրելիության տարածված գաղափարը հիմք չունի։ Բացի այդ, Թապերտը հին երաժշտական նոտագրությունների հավաքորդ էր և կազմել էր «Հին ժամանակների երգն ու ղողանջը» ժողովածուն (գերմ.՝ Sang und Klang aus alter Zeit), որը ներառում է լյուտնյայի համար գրված հարյուր ստեղծագործություն։ Թապերտին են պատկանում նաև դաշնամուրային և վոկալ մի շարք ստեղծագործություններ և բանաստեղծությունների ժողովածուներ (1878)[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ludwig Holtmeier: Tappert, Wilhelm. In: Ludwig Finscher (Hrsg.): Die Musik in Geschichte und Gegenwart. Zweite Ausgabe, Personenteil, Band 16 (Strata – Villoteau). Bärenreiter/Metzler, Kassel u. a. 2006, ISBN 3-7618-1136-5 (Online-Ausgabe, für Vollzugriff Abonnement erforderlich)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Biografi i Brockhaus Enzyklopädie».
  2. «MGG Online». www.mgg-online.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  3. Deborah Vietor-Engländer: Alfred Kerr – Die Biographie. Rowohlt, Reinbek 2016, S. 110–112.
  4. 4,0 4,1 «Tappert, Wilhelm 1830-1907».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Թապերտ» հոդվածին։