Վիլհելմ Բուրգդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Բուրգդորֆ
փետրվարի 15, 1895(1895-02-15)[1] - մայիսի 2, 1945(1945-05-02) (50 տարեկան)
ԾննդավայրՖյուրստենվալդե, Օդեր Շպրե, Բրանդենբուրգ, Գերմանիա
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանական կայսրություն
Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
ԶորատեսակՎերմախտ
ԿոչումՀետևազորի գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Հոհենցոլերնների տան շքանշան Երկաթ խաչի Ասպետի խաչ և «Զինվորական ծառայության համար» 3-րդ դասի խաչ
ՍտորագրությունИзображение автографа

Վիլհելմ Բուրգդորֆ (գերմ.՝ Wilhelm Burgdorf, փետրվարի 15, 1895(1895-02-15)[1], Ֆյուրստենվալդե, Օդեր Շպրե, Բրանդենբուրգ, Գերմանիա - մայիսի 2, 1945(1945-05-02), Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի սպա, հետևազորի գեներալ։ Մասնակցել է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Բուրգդորֆը ծնվել է 1895 թվականի փետրվարի 14-ին Ֆյուրստենվալդեում։

Կադետական կորպուսն ավարտելուց հետո 1915 թվականին միացել է 12-րդ նռնակաձգային գնդին։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկվելուց հետո ծառայել է Ռայխսվերում՝ Գերմանական կայսրության ռազմաօդային ուժերում։

Պատերազմի ավարտից հետո ևս շարունակել է իր ռազմական գործունեությունը։ 1930 թվականին ստացել է գերմանական վերմախտի կապիտանի կոչում։ 1935 թվականին դարձել է Դրեզդենի ռազմական ակադեմիայի հրահագիչը՝ մայորի կոչումով։ 1938 թվականին հասել է մինչև Նացիստական Գերմանիայի բանակի փոխգնդապետի կոչման։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1940 թվականի մայիսից մինչև 1942 թվականի ապրիլը ծառայել է, որպես 529-րդ հեևակային գնդի հրամանատար[2]։ Ռուդոլֆ Շմունդտի մահից հետո դարձել է Երրորդ Ռայխի վարչության պետը։ 1944 թվականի հոկտեմբերից եղել է Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գլխավոր օգնականը[3]։ Առանցքային դեր է խաղացել մարշալ Էրվին Ռոմելի սպանության կազմակերպման գործում։ Հիտլերի դեմ կազմակերպված մահափորձից հետո նա դրդել է մարշալին, որպեսզի նա թույն խմի։

Խորհրդային ուժերի կողմից Բեռլինի գրավման ժամանակ 1945 թվականի մայիսի 1-ին ինքնասպան է եղել։ Նրա հետ միաժամանակ ինքնասպան է եղել նաև գեներալ Հանս Կրեբսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)
  2. Anton Joachimstaler. The last days of Hitler: the legends, the evidence, the truth. — Arms & Armour Press. — ISBN ISBN 1-86019-902-X.
  3. Lehrer, Steven. The Reich Chancellery and Führerbunker Complex. An Illustrated History of the Seat of the Nazi Regime. McFarland. Jefferson, NC 2006 p 96
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Բուրգդորֆ» հոդվածին։