Վիլլի Ֆրիդրիխ Կյոնիցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլի Ֆրիդրիխ Կյոնիցեր
գերմ.՝ Willi Friedrich Könitzer
Ծնվել էմայիսի 13, 1905(1905-05-13)
ԾննդավայրԷյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 9, 1947(1947-01-09) (41 տարեկան)
Վախճանի վայրՕրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա
Մասնագիտությունլրագրող և գրող
ՔաղաքացիությունԳերմանիա
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
 Willi Fr. Könitzer Վիքիպահեստում

Վիլլի Ֆրիդրիխ Կյոնիցեր (գերմ.՝ Willi Friedrich Könitzer, մայիսի 13, 1905(1905-05-13), Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] - հունվարի 9, 1947(1947-01-09), Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա), գերմանացի գրող և լրագրող, հակասեմական գործերի հեղինակ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլի Ֆրիդրիխ Կյոնիցերը ծնվել Է 1905 թվականի մայիսի 13-ին, Վուպերտալում։ 1932 թվականին Մարբուրգյան համալսարանում պաշտպանել է բանաստեղծ Ֆրիդրիխ Հյոլդերլինի մասին գրած դիսերտացիան և դարձել գիտությունների թեկնածու։ Գերմանիայում ազգային-սոցիալիսնտերի իշխանության գալուց հետո, Կյոնիցերը ակտիվ հրատարակվում էր, ինչպես նաև աշխատում էր ռադիոյում։ Բացի այդ, տվյալ շրջանում, նա գրեց մի շարք գրական ստեղծագործույթուններ՝ ազգային-սոցիալիստական և հակասեմական ուղղություններով։ Մասնավորապես 1938 թվականին նա գերմաներեն լեզվով թարգմանեց «Bagatelles pour un massacre» հակասեմական բրոշյուրը, իսկ 1939 թվականին հրատարակեց «Հրեաների հարցի» հոդվածների հավաքածուն։ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Վիլլի Կյոնիցերը բանտարկվել է № 7 «Սաքսենհաուզեն» խորհրդային հատուկ ճամբարում, որտեղ էլ մահացել 1947 թվականի հունվարի 9-ին։ Խորհրդային օկուպացիայի գոտում, այնուհետև ԳԴՀ-ում նրա աշխատանքների մեծ մասը պահվել է «Առգրավված գրականության ցանկում»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Bedeutung des Schicksals bei Hölderlin, Würzburg 1932.
  • Hölderlin, Oldenburg i.O. 1934.
  • Olympia 1936, Berlin 1936.
  • Zwischen Start und Ziel, Breslau 1936.
  • Deutsches Volk — singend Volk, Berlin 1937 (совместно с Alfred Frank).
  • Nurmi, Berlin 1937.
  • Oberst Menin, Leipzig 1937.
  • Zweimal abgestürzt, Berlin 1937.
  • Die Fackel des Genius, Leipzig 1938.
  • Schnaut sattelt um, Leipzig 1938
  • Deutsche Heldenehrung, Berlin-Grunewald 1939.
  • Die Marketenderin, Berlin 1943.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kürschners deutscher Literatur-Kalender.Nekrolog 1936—1970, Berlin u. a., de Gruyter, 1972.
  • Deutsches Literatur-Lexikon begr. v. Wilhelm Kosch, Bern u. a., Francke, 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #116294639 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Manfred Bosch, Bernd Kortländer Literatur von nebenan: 1900-1945 : 60 Porträts von Autoren aus dem Gebiet des heutigen Nordrhein-Westfalen. — Aisthesis, 1995. — С. 430. — 440 с. — ISBN 9783895281136

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Willi Friedrich Könitzer». Stadtverwaltung Düsseldorf. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլի Ֆրիդրիխ Կյոնիցեր» հոդվածին։