Վիլլի Աեմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլի Աեմս
Willie Aames at the Chiller Theatre Expo 2017.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1960(1960-07-15) (59 տարեկան)
ԾննդավայրՆյուփորթ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն[1]
Մասնագիտությունդերասան, ֆիլմի և հեռուստահաղորդման ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ
Ակտիվ շրջան1971 թվականից առ այսօր
Ամուսին(ներ)Վիկի Ուոթերմեն(1979-84), Մայլո ՄքՔասլին(1986–2009), Վիննի Հանգ(2014)
Երեխա(ներ)2

Վիլլի Աեմսը (անգլ.՝ Willie Aames, ի ծնե անունը Ալբերտ Ուիլյամ Ութտոն, հուլիսի 15, 1960(1960-07-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ֆիլմի և հեռուստահաղորդման ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ: Նա հայտնի է 1970-ականների «Ութը բավական է» հեռուստասերիալում Թոմի Բրեդֆորդի դերով, 1980-ականների «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերով և «Bibleman» (1995-2003) direct-to-video սերիաներում:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աեմսը ծնվել է Նյուփորթ Բիչում, Կալիֆորնիա[2]: Նա հաճախում էր Կալիֆորնիայի Հանթինգթոն Բիչ քաղաքի Էդիսոնի ավագ դպրոցը, երգչախումբ և Մադրիգալ անսամբլը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աեմսը սկսեց խաղալ 1960-ականների վերջերին՝ որպես երեխա-դերասան և հայտնվեց Gunsmoke, «Դիսնեյի հրաշալի աշխարհը», «Ադամ-12» և «Էդիի հոր դատավճիռը» շոուներում: 1971-ին նա ստեղծեց Լեոնարդ Ունգերի դերը՝ Ֆելիքս Ունգերի (Թոնի Ռանդոլ) որդուն, ABC հեռուստաընկերության «Տարօրինակ զույգը» կոմեդիայի մի մասում, որը հետագայում խաղացել է Լեյֆ Գարեթը: Հաջորդ տարի նա մարմնավորեց Ջեմի Բոյլի կերպարը «Սպասիր մինչև հայրդ տուն վերադառնա» անիմացիոն սիթքոմում:

Նա հյուր էր տարբեր հեռուստանախագծերում, այդ թվում «Վալթոնները»: 1974 թվականին նա կրկնօրինակել է Բենջամին Ֆրանկլինին՝ «Բենջամին Ֆրանկլին» մինի սերիալում: Հաջորդ տարի, նա գլխավոր դերը կիսեց «Շվեյցարիայի Ռոբինսոն ընտանիքը»[3] ֆիլմում: 1977 թվականին նա ստացավ Թոմի Բրեդֆորդի դերը «Ութը բավական է» կոմեդիա-դրամայում: Այս ընթացքում նա նվագում էր «Վիլլի Աեմս և Դրախտ» խմբում, որպես մենակատար և կիթառահար: Երբ Աեմսը միջնակարգ դպրոցում էր, խումբը CBS Custom Label-ի[4] հետ կնքեց ձայնագրման պայմանագիր: Աեմսն այս ընթացքում հայտնվեց իր առաջին՝ «Scavenger Hunt» ֆիլմում: Ֆիլմի ավարտից հետո՝ 1981 թվականին, Աեմսը խաղաց ավելի շատ դերեր, այդ թվում «Zapped!»-ը՝ հակառակ Սքոթ Բայոյի և «Դրախտ»-ում՝ Ֆոեբ Քեյթսի հետ[5]։

Նախքան 1984 թվականին «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերը խաղալը, նա մարմնավորեց Ռոբի Համլինի կերպարը «Գիշերվա ծայրը»[6] սերիալում: 1983-1985 թվականներին հնչյունավորում էր Հանքի ձայնը «Dungeons & Dragons» մուլտֆիլմում: 1990 թվականին «Charles in Charge» սիթքոմի ավարտից հետո, Աեմսը հյուրընկալվեց «Կրիպտոնի գործոնը» շոուում: Աեմսը խաղաց Մայլս Փեթերսոնի դերը «Bibleman» քրիստոնյա հերոսը սերիայում՝ 1995-2003 թվականներին՝ նախքան հեռանալը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության պատճառով: Նա փոխարինում էր Ռոբերտ Թ.Չլիփին[7]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աեմսն ամուսնացել է 3 անգամ: Նա 1979 թվականին ամուսնացած էր Վիկի Ուոթերմենի հետ և ունեին մեկ երեխա՝ Քրիստոֆերը[8] : 1986 [9] թվականին Աեմսն ամուսնացավ Մայլո ՄքՔասլինի հետ՝ ունենալով մեկ երեխա՝ Հարլեղ Ջինը[10] : Իսկ ներկայումս Աեմսն ամուսնացած է Վիննի Հանգի[11] հետ:

Նա մի քանի տարի պայքարում էր ալկոհոլի կախվածության դեմ[12] : 2008 թվականին նա սնանկացավ և գումար ներդրեց անհաջող հեռուստաշոույում և շարունակեց թմրանյութերի չարաշահումը[13][14]։ Նրան հաջողվել է ազատվել այդ ամենից և շարունակել հաջողությամբ աշխատել որպես ռեժիսոր և սցենարիստ[15]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարեթիվ Ֆիլմ Դեր Նշումներ
1971 Տարօրինակ զույգը Լեոնարդ Էպիզոդ: "Հաղթիր մեկը Ֆելիքսի համար"
1971–1972 Էդիի հոր դատավճիռը Հարոլդ Օ՛Բրայան 4 Էպիզոդներ
1971, 1973 Gunsmoke Թոմ /Էնդի 2 Էպիզոդներ
1971, 1974 Ադամ-12 Երիտասարդ / Բիլի Ռեյ 2 Էպիզոդներ
1971/74/75 Բժշկական կենտրոն Էրիկ / Ջեֆ 3 Էպիզոդներ
1972 Հրանոթ Macklin Boy Էպիզոդներ: "Բազեների թռիչքը"
1972–1974 Սպասիր մինչև հայրդ տուն վերադառնա Ջամի Բոյլե (ձայն) 38 Էպիզոդներ
1973 Ադամի կողը Տղա Էպիզոդ: "Կատեյը Բաթում"
1974 Բենջամին Ֆրանկլին Բենջամին Ֆրանկլին (12 տարեկանում) մինիսերիալ, Էպիզոդ: "Մրրիկ"
1974 Դիսնեյի հրաշալի աշխարհը Ջեֆ Փեթերսոն Էպիզոդ: "Փախուստ Ռոգու գետի վրա"
1975 Վալթոնները Դենի Քոլմլի Էպիզոդ: "The Beguiled"
1975 Մենք կստանանք Քենի Պլաթ 12 Էպիզոդներ
1975–1976 Շվեյցարիայի Ռոբինսոն ընտանիքը Ֆրեդ Ռոբինսոն 20 Էպիզոդներ
1976 Հարուստ մարդիկ, Աղքատ մարդիկ, 2-րդ գիրք երիտասարդ Վեսլի Ջորդաչ մինիսերիալ, Էպիզոդներ: "Գլուխ առաջին"
1976–1977 Ընտանիք Թ.Ջ. Լատիմեր 6 Էպիզոդներ
1977 Մարգագետնի տնակը Սեթ Էպիզոդներ: "Հնդկացի մանուկ"
1977–1981 Ութը բավական է Թոմի Բրեդֆորդ 111 Էպիզոդներ
1982 Սիրո նավը Դենի Էպիզոդներ: "Դոքի զարմիկը"
1983 Գիշերվա ծայրը Ռոբի Համլին Անհայտ Էպիզոդներ
1983–1985 Dungeons & Dragons Hank the Ranger (ձայն) 27 Էպիզոդներ
1984–1990 Charles in Charge Բուդի Լեմբեք 126 Էպիզոդներ
1986 Բլեյքի կախարդանքը Էրիկ Վիլսոն Էպիզոդ: "էսպերանզայի վրեժը"
1987 Ութը բավական է. ընտանեկան վերամիավորում ԹոմիԲրեդֆորդ Ֆիլմ
1989 An Eight Is Enough Wedding Թոմի Բրեդֆորդ Ֆիլմ
1995–2003 Bibleman[7] Մայլս Փեթերսոն/ Bibleman
2005 Celebrity Fit Club Season 2 ինքը 8 Էպիզոդներ
2006 Bugtime Adventures Նարաթոր 13 Էպիզոդներ
2008 Celebrity Fit Club - Season 8 (Boot Camp) ինքը 8 Էպիզոդներ
Կինո
Տարեթիվ Ֆիլմ Դեր Նշումներ
1979 Scavenger Hunt Քենի Սթեվենս
1982 Դրախտ Դեյվիդ
1982 Zapped! Փեյթոն Նիքոլս
1984 Goma-2 (it) Թոնի Այլընտրանքային անվանում: Սպանության մեքենա
1985 Կտրել եւ վազել Թոմի Ալո Այլընտրանքային անվանում: Ամազոն: Վայրենի Արկածներ
2003 The Missy Files
Ռեժիսոր, գրող
2015 Պտտվող լուսինը Վիլիամ Սթոն
2016 Յուրաքանչյուր Սուրբ Ծնունդ ունի պատմություն Վերնոն Հոլիս ֆիլմ Հոլմարկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reality TV's Most Memorable Christians
  2. Dick Kliener (Nov 30, 1981)։ «'Idol' Status Not For Willie»։ Waycross Journal-Herald։ էջ P5։ Վերցված է 2014-05-04 
  3. «Swiss Family Schoolhouse»։ The Victoria Advocate։ Jan 18, 1976։ էջ 6։ Վերցված է 2014-05-04 
  4. «Willie Aames' TV Series Not Helping His Music»։ The Evening Independent։ Aug 24, 1979։ Վերցված է 2014-05-04 
  5. Sheffield, Skip (May 11, 1982)։ «Lost In 'Paradise'»։ Boca Raton News։ էջ 17։ Վերցված է 2014-05-04 
  6. Connie Passalacqua (Sep 9, 1983)։ «Willie Aames spices up 'Edge of Night'»։ Rome News-Tribune։ էջ 5։ Վերցված է 2014-05-04 
  7. 7,0 7,1 «Times Daily - Google News Archive»։ News.google.com։ 2003-12-29։ Վերցված է 2012-08-11 
  8. Perry Beth (4 February 2008)։ «Straight Aames»։ People 69 (4)։ Վերցված է 12 July 2015 
  9. «Willie Aames - Eight Wasn't Enough, but Life in Kansas Is Plenty for Willie Aames»։ People 44 (3)։ 17 July 1995։ Վերցված է 12 July 2015 
  10. Mike Celizic (16 Jan 2008)։ «Willie Aames wards off demons, armed robber»։ Today։ Վերցված է 2014-05-04 
  11. «Willie Aames»։ Վերցված է 12 July 2015 
  12. «Willie Aames Accepts The Past With Grace»։ CBS News։ 11 February 2008։ Վերցված է 1 October 2016 
  13. «Willie Aames is broke, on unemployment and working construction jobs»։ CeleBitchy։ 12 August 2008։ Վերցված է 1 October 2016 
  14. «Willie Aames Bounces Back»։ The National Enquirer։ 28 December 2009։ Վերցված է 1 October 2016 
  15. «Former Child Star Willie Aames Finds Success as a Cruise Director for Oceania and Regent»։ Cruise Talk։ 26 November 2012։ Վերցված է 1 October 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]