Վիլլեկե վան Ամելռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլեկե վան Ամելռոյ
Ծննդյան թիվ՝ապրիլի 5, 1944(1944-04-05)[1][2][3] (80 տարեկան)
Ծննդավայր՝Ամստերդամ, Նիդերլանդներ[4]
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0002168
willekevanammelrooy.nl

Վիլլի Գերտյե վան Ամելռոյ ( հոլ.՝ Willy Geertje van Ammelrooy. ապրիլի 5, 1944(1944-04-05)[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), ավելի հայտնի է որպես Վիլլեկե վան Ամելռոյ ( Willeke van Ammelrooy )[5], նիդերլանդացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլեկե վան Ամելռոյը ծնվել է 1944 թվականի ապրիլի 5-ին Ամստերդամում։ 1989 թվականի նոյեմբերի 20-ից ամուսնացած է օպերային երգիչ Մարկո Բաքերի հետ։ Ունի մեկ դուստր՝ Դենիզ Ջանզին։

1966 թվականից մինչև օրս ձգվող իր ստեղծագործական գործունեության ընթացքում վան Ամելռոյը նկարահանվել է յոթանասունից ավելի ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա նիդերլանդական կինոփառատոնի Ոսկե հորթ մրցանակի եռակի դափնեկակիր է (1995, 2000, 2001) և Ռեմբրանդտի անվան մրցանակի դափնեկիր (2009)[6]։ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում Օսկար հեղինակավոր կինոմրցանակի արժանացած Անտոնիա ֆեմինիստական գեղարվեստական կինոնկարի /ռեժիսոր՝ Մառլեն Գորիս/ գլխավոր հերոսուհու կերպարը հենց Վիլլեկեն է մարմնավորել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Ամելռոյը «Միրա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 1971 թ.
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1971 ֆ Միրա Mira
1972 ֆ Սպանություն հեռախոսով L'assassino... è al telefono Դորոթի
1972 ֆ Կողոպտիչը De inbreker Ֆաննի
1972 ֆ Լուիզա, սիրո մի բառ Louisa, een woord van liefde Լուիզա
1973 ֆ Ֆրանկն ու Եվան Frank en Eva Եվա
1974 ֆ Ալիսիա Alicia Ալիսիա
1974 ֆ Դակոտա Dakota Լաուրա
1974 ֆ Օգնեցե՜ք, բժիշկը խեղդվում է Help, de dokter verzuipt! Կատյա
1974 ֆ Փայտահատի ինտիմ օրագիրը Le journal érotique d'un bûcheron
1974 ֆ Կանոններ հասարակաց տան կանանց համար Règlements de femmes à O.Q. Corral Հիլդա
1975 ֆ Անակնկալ սեր L'amour aux trousses Լորանս
1975 ֆ Խեցգետնի տարին Het jaar van de Kreeft Տոնի
1975 ֆ Իմ գիշերները Սյուզանի, Օլգայի, Ալբերտի, Ջուլիի, Փիթի ու Սանդրայի հետ Mijn nachten met Susan, Olga, Albert, Julie, Piet & Sandra Սյուզան
1975 ֆ Բախտավոր Լաքին L'arrière-train sifflera trois fois Լաքի Լաքի
1976 ֆ Доносчица La donneuse Սիլվիա վան Լոյ
1976 ֆ Մեկ ժողովուրդ Wan Pipel Կարինա
1976 ֆ Յոախիմ Ստիլերի ժամանումը De komst van Joachim Stiller
1978 ֆ Սիրո ծածկոցը De mantel der Liefde Մարիա
1978 ֆ Կորուսյալ դրախտ Het verloren paradijs Պասկալ
1979 ֆ Ճակատագրական սխալ Grijpstra & De Gier Կոնստանցե
1982 ֆ Կետի մեջքին Het dak van de Walvis Իվ
1983 ֆ Վերելակը De lift
1984 ֆ Ցիսկեն՝ առնետը Ciske de Rat
1985 ֆ Անդրեն բոլորի հախից կգա André schafft sie alle Չարլի
1986 ֆ Հույսի կործանումը Op hoop van zegen
1990 ֆ Լավ ժամանակներ, վատ ժամանակներ Goede tijden, slechte tijden Պաուլա
1995 ֆ Անտոնիա Antonia Անտոնիա
2000 ֆ Հրատարակիչներ Lijmen/Het Been
2000 ֆ Մարիկեն Mariken
2001-2006 ս Վարդերի բուրմունք և լայմով օղի Rozengeur & Wodka Lime
2003 ֆ «Քամելեոն» շկիպերը De schippers van de Kameleon Մարգրիտ
2004 ֆ Մուգ ադամանդ Suske en Wiske: De duistere diamant Կլարա
2005 ֆ Լուլու Lulu Գաբրիելա
2006 ֆ Լճափի տունը The Lake House մայրիկ Քեյթ
2009 ֆ Հարսնացուի փախուստը Bride Flight
2009 ֆ 63 թվի դժոխքը De Hel van '63
2013 ս Սերն ու սեքսը Իբիցայում Verliefd op Ibiza Օմի Կարլա
2018 ֆ Կյանքը հրաշալի է Het leven is vurrukkulluk

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Թիթեռը բարձրացնում է կատվին / De vlinder tilt de kat op
  • 2000 - Արևմտյան քամի / Westenwind

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Թիթեռը բարձրացնում է կատվին / De vlinder tilt de kat op
  • 2000 - Mariken / Mariken

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140324895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. James Robert Parish Film Actors Guide: Western Europe. — Scarecrow Press, 1977. — С. 567. — ISBN 9780810810440
  6. «Willeke van Ammelrooy — Awards». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլեկե վան Ամելռոյ» հոդվածին։