Վիեննայի ռատուշա
Վիեննայի ռատուշա | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաքապետարան |
Երկիր | ![]() |
Ստեղծման թվական | 1872 |
Կայք | wien.gv.at/verwaltung/rathaus/index.html |
Վիեննայի ռատուշա (գերմ.՝ Wiener Rathaus), Վիեննայի քաղաքապետարանի շենքը։ Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաքի Ներքին քաղաք կոչվող մասի 1-ին շրջանում, Ֆրիդրիխ Շմիդտի հրապարակի վրա (գերմ.՝ Friedrich-Schmidt-Platz): Շենքը կառուցվել է 1872—1883 թթ. ճարտարապետ Ֆրիդրիխ Շմիդտի նախագծով։ Այստեղ են գտնվում քաղաքի բուրգոմիստրի (քաղաքապետի) և համայնքապետարանի ծառայողական աշխատասենյակները։ Այստեղ է իր նիստերն անցկացնում նաև լանդտագը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի կեսերին Վիեննային մերձակա շատ բնակակավայրեր ընդգրկվեցին քաղաքի կազմում, նրա մակերեսն ու բնակչության թիվը կտրուկ կերպով աճեցին, և քաղաքապետարանի հին շենքն այլևս չէր բավարարում նոր պահանջներին։ 1868 թ. նոր ռատուշայի շինարարության համար նախագծերի մրցույթ հայտարարվեց, որտեղ հաղթող ճանաչվեց գերմանացի ճարտարապետ Ֆրիդրիխ ֆոն Շմիդտը։
Համաձայն նրա նախագծի՝ շենքը կառուցվել է ճարտարապետական էկլեկտիկ ոճով։ Ճակատն իրենից ներկայացնում է նոր գոթական (նեոգոթիկ) ոճի աշխարհիկ կառույցի մի հոյակապ նմուշ, արտաքին տեսքն ու առաջին հերթին՝ 105 մետրանոց աշտարակը ֆլամանդական գոթական ռատուշաների տեսքն ունեն, և միջին դարերի ազատ քաղաքների շունչն են հաղորդում։ Իսկ ընդհանուր առմամբ շենքն իր տեսքով հիշեցնում է բարոկկոյի շքեղ ճոխությունը։
Կառույցն զբաղեցնում է 19 592 մ² հողատարածք, սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է 113 հազար մ²։ Շենքի երկարությունը 152 մ է, լայնությունը՝ 127 մ։ Սենյակների թիվը 1575 է, պատուհաններինը՝ 2 035: Շինարարության վրա ծախսվել է մոտավորապես 14 միլիոն գուլդեն։
Կենտրոնական պատշգամբը կառուցվել է հատուկ Ադոլֆ Հիտլերի համար, որը անշլյուսից՝ Ավստրիան Գերմանիային բռնակցելուց ընդամենը մի քանի օր անց՝ 1938 թվականի ապրիլի 9-ին այդտեղից ճառ է ասել[3] ·[4]: Ռատուշայի շքադահլիճն ունի 71 մ երկարություն, 20 մ լայնություն[5] և զարդարված է նշանավոր վիեննացիների անդրիներով։ Դահլիճն ու առընթեր սրահներն օգտագործվում են ցուցահանդեսներ, պարահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ Ռատուշայում տարեկան ընդհանուր առմամբ շուրջ 800 միջոցառում է անցկացվում։
Աշտարակի գագաթին բարձրացված է ռատուշայի ժամապահի՝ «Ռատհաուսման»ի (գերմ.՝ Rathausmann) 3,5 մետրանոց երկաթե արձանը՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան Առաջինի ժամանակների զենք ու զրահով դրոշակակրի տեսքով[6]։ Շենքի ճակատին տեղադրված են քանդակագործ Անտոն Բրենեկի կերտած չորս քանդակ։
Հրապարակում 1896 թ. կանգնեցված է նաև ռատուշայի նախագծի հեղինակ Ֆրիդրիխ Շմիդտի արձանը (քանդակագործներ՝ Հոֆման ֆոն Ասպերնբուրգ և Յուլիուս Դայնինգեր)։
Շենքի նկուղային հարկը, որտեղ փայտի փորագրություններով ու պատմական թեմաներով արված որմնանկարներով հայտնի մի շարք սրահներ կան, 1925 և 1952 թվականներին ենթարկվել է վերակառուցման ու նորացման[7], 1952[8]: 2012 թվականի սեպտեմբերին[9] մեկնարկել են ամբողջ շինության նորացման աշխատանքները՝ 35 միլիոն եվրո արժողությամբ. նախատեսված է դրանք ավարտել 2023 թվականին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Felix Czeike: Das Wiener Rathaus. Zsolnay, Wien 1972.
- Wolfgang Wieser (Journalist)|Wolfgang Wieser (Text), Lukas Beck (Fotos): Das Wiener Rathaus – Geschichte & Gesellschaft, Architektur & Anekdoten. Bohmann Verlag, Wien 2011, ISBN 978-3-99015-008-5.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.francetvinfo.fr/replay-radio/en-direct-du-monde/en-autriche-le-balcon-de-hitler-de-la-mairie-de-vienne-revele-un-rapport-ambigu-au-passe-nazi_2989367.html
- ↑ https://kurier.at/kultur/wiens-verdraengter-hitler-balkon/400148193
- ↑ «Festsaal - Rathausführung»։ Wien.gv.at։ Վերցված է սեպտեմբերի 21, 2018
- ↑ «The New Town Hall»։ Neue Freie Presse։ Վերցված է սեպտեմբերի 21, 2018
- ↑ «The Vienna Rathauskeller»։ Wiener Bilder։ Վերցված է սեպտեմբերի 21, 2018
- ↑ «Wien 1952: Berichte vom Mai 1952»։ Wien.gv.at։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2018
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-09-ին։ Վերցված է 2019-04-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Wiener Rathaus Վիքիպահեստում |
---|
- Offizielle Homepage des Rathauses mit allen Informationen zur Stadt Wien
- Ein Besuch des Rathaus-Baues in Wien. März 1878. In: Allgemeine Bauzeitung, 1878 (mit Grundriss) auf Anno (Austrian Newspapers Online)
- http://www.wien.gv.at/buergerdienst/stadtinfo/rathausfuehrung/neubau.html Archived 2009-05-03 at the Wayback Machine. | wayback=20130707000537 | text=Das Wiener Rathaus – Der Neubau 1868}}
- Bundesdenkmalamt – Rathaus Wien Archived 2009-06-09 at the Wayback Machine.
- Wiener Stadtgärten – Rathauspark
|