Վերներ ֆոն Գիլզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերներ ֆոն Գիլզա
մարտի 4, 1889(1889-03-04)[1] - մայիսի 8, 1945(1945-05-08)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահվան վայրԼիստոմեժիցե, Չեխոսլովակիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Զորատեսակհետևազոր
ԿոչումՀետևազորի գեներալ
Հրամանատարն էր89-րդ բանակային կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ և Դափնու տերևներով ասպետական երկաթե խաչ

Վերներ ֆոն Գիլզա (գերմ.՝ Werner-Albrecht Freiherr von und zu Gilsa, մարտի 4, 1889(1889-03-04)[1], Բեռլին, Գերմանական կայսրություն - մայիսի 8, 1945(1945-05-08)[1], Լիստոմեժիցե, Չեխոսլովակիա[1]), գերմանացի սպա, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, հետևակի գեներալ, դափնու տերևներով ասպետական խաչի շքանշանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերներ ֆոն Գիլզան ծնվել է 1889 թվականին Բեռլինում։ 1908 թվականի մարտին անցել է զինվորական ծառայության որպես փանեն-յունկեր (սպայի թեկնածու) գվարդիական հրացանակիրների գնդում։ Առաջին համաշխարհային պատերազմին եղել է վաշտի հրամանատար, այնուհետև զբաղեցրել է շտաբային պաշտոններ։ 1915 թվականի հուլիսից եղել է ավագ լեյտենանտ, 1918 թվականի հուլիսից` կապիտան, գումարտակի հրամանատար։ Պատերազմի ժամանակ պարգևատրվել է Երկաթյա խաչի երկու աստիճաններով և ևս երեք շքանշաններով։ Պատերազմից հետո շարունակում է ծառայությունը ռեյխսվերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում եղել է հետևակային գնդի հրամանատար, գնդապետ։ 1939 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է Լեհաստանի ներխուժմանը։ Պարգևատրվել է Երկաթյա խաչի կրկնակի աստիճանի ձողիկներով (կրկնակի պարգևատրում)։ 1940 թվականի մայիս-հունիսին մասնակցել է ֆրանսիական արշավանքին։ Պարգևատրվել է Ասպետական խաչով (№ 42): 1941 թվականի փետրվարից եղել է գեներալ-մայոր, 1941 թվականի ապրիլից 216-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի հունիսի 22-ից մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Մարտերի է մասնակցել Բելառուսիայում, այնուհետև Մոսկովյան ուղղությամբ։

1942 թվականի հունվարին պարգևատրվել է դափնու տերևներով Ասպետական խաչով (№ 68): 1942 թվականի հոկտեմբերից` գեներալ-լեյտենանտ։ Ռուսական ազատագրական բանակի զորամասերի հետ համատեղ Բրյանսկի մարզում (Լոկոտյան ինքնավարություն) ղեկավարել է պատժիչ գործողությունները։ 1943 թվականի հունիսից` 89-րդ բանակային կորպուսի (Բելգիայում) հրամանատար, 1943 թվականի հուլիսից` հետևակի գեներալ։ 1944 թվականին Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է ամերիկա-բրիտանական զորքերի դեմ մղվող մարտերին։ 1944 թվականի դեկտեմբերից հանդես է եկել հրամանատարական պահեստազորում, 1945 թվականի մարտի 8-ից` Դրեզդենի պաշտպանության հրամանատար, 1945 թվականի մայիսի 5-ից` «Գիլզա» կորպուսի հրամանատար։ 1945 թվականի մայիսի 8-ին Գերմանիայի կապիտուլացիայից հետո ինքնասպանություն է գործել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dost, Susanne. Das Olympische Dorf 1936 im Wandel der Zeit, Neddermeyer, Berlin 2003, ISBN 3-933254-12-4
  • Lehrer, Steven (2002). Hitler Sites: A City-by-city Guidebook (Austria, Germany, France, United States). McFarland. p. 224. ISBN 0-7864-1045-0.
  • Lehrer, Steven (2006). The Reich Chancellery and Führerbunker Complex: An Illustrated History of the Seat of the Nazi Regime. McFarland. p. 214. ISBN 0-7864-2393-5.
  • Scherzer, Veit (2007). Die Ritterkreuzträger 1939–1945 Die Inhaber des Ritterkreuzes des Eisernen Kreuzes 1939 von Heer, Luftwaffe, Kriegsmarine, Waffen-SS, Volkssturm sowie mit Deutschland verbündeter Streitkräfte nach den Unterlagen des Bundesarchives [The Knight's Cross Bearers 1939–1945 The Holders of the Knight's Cross of the Iron Cross 1939 by Army, Air Force, Navy, Waffen-SS, Volkssturm and Allied Forces with Germany According to the Documents of the Federal Archives] (in German). Jena, Germany: Scherzers Militaer-Verlag. ISBN 978-3-938845-17-2.
  • Thomas, Franz (1997). Die Eichenlaubträger 1939–1945 Band 1: A–K [The Oak Leaves Bearers 1939–1945 Volume 1: A–K] (in German). Osnabrück, Germany: Biblio-Verlag. ISBN 978-3-7648-2299-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #1031908706 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.