Վերելք (ամսագիր, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերելք (այլ կիրառումներ)

«Վերելք», խորհրդային շրջանի գրական-գեղարվեստական, գիտական-հասարակական պատկերազարդ հանրամատչելի ամսագիր, գրական հանդես։ Հանդիսացել է Հայաստանի գրողների միության օրգանը։ Լույս է տեսել 1933-1934 թվականներին, Երևանում (ընդամենը 7 համար)։ Պատասխանատու խմբագիր Ե․ Չուբար։ Ունեցել է «Գեղարվեստական», «Տնտեսական կյանք», «Կյանք և գեղարվեստ», «Գրախոսություն» և այլ բաժիններ։

Տպագրել է Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Եղիշե Չարենցի և այլոց ստեղծագործությունները։ Անդրադարձել է հանրապետության տնտեսական շինարարությանը, զետեղել հակակրոնական բնույթի նյութեր ու զրույցներ, գիտության, տեխնիկայի նորություններին նվիրված համառոտ հաղորդումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 400 CC-BY-SA-icon-80x15.png