Վերա Տերյոխինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Տերյոխինա
ռուս.՝ Вера Терёхина
Ծնվել էմայիսի 23, 1947(1947-05-23) (75 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունարվեստագետ, art theorist և գրականագետ
ԱշխատավայրՄայակովսկու պետական թանգարան, ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ

Վերա Նիկոլաևնա Տերյոխինա (ռուս.՝ Вера Николаевна Терёхина, մայիսի 23, 1947(1947-05-23)), ռուս արվեստագետ, արվեստի պատմաբան, գրականագետ։ Ռուսական ավանգարդիզմի ուսումնասիրող, Վլադիմիր Մայակովսկու, Օլգա Ռոզանովայի, Վելիմիր Խլեբնիկովի, Իգոր Սևերյանինի ստեղծագործությունների, ռուսական էքսպրեսիոնիզմի, ռուսական ֆուտուրիզմի ուսումնասիրող, Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր (2006), Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի պրոֆեսոր։ Ռուսաստանի գրողների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Տերյոխինան ծնվել է 1947 թվականի մայիսի 23-ին։ 1970 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով բանասերի և ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչի մասնագիտացում[1]։ 1979 թվականին ավարտել է նույն համալսարանի ասպիրանուրան[1]։

1972-1989 թվականներին Վերա Տերյոխինան աշխատել է Վլադիմիր Մայակովսկու պետական թանգարանում[1]։ Վերա Տերյոխինան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ռուս նորագույն գրականության ու ռուս արտասահմանյան գրականության բաժնի առաջատար գիտաշխատող է[2]. ինստիտուտում նա աշխատում է 1989 թվականից[1]։

1993 թվականին Վերա Տերյոխինան պաշտպանել է ատենախոսություն «Վ. Վ. Մայակովսկու ստեղծագործությունը ռուսական արտասահմանյան քննադատությունում (1920-1930-ական թվականներ)» (ռուս.՝ «Творчество В. В. Маяковского в критике русского зарубежья (1920—1930-е годы)») թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[3]։

2006 թվականին Վերա Տերյոխինան պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Էքսպրեսիոնիզմը 20-րդ դարի առաջին երեսնամյակի ռուսական գրականության մեջ։ Գենեզիս։ Պատմամշակութային համատեքստ։ Պոետիկա» (ռուս.՝ «Экспрессионизм в русской литературе первой трети XX века. Генезис. Историко-культурный контекст. Поэтика»)[4]:

2010 թվականին Վերա Տերյոխինան Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում կազմակերպել է կոնֆերանս՝ նվիրված Վելիմիր Խլեբնիկովի ծննդյան 125-ամյակին[5]՝: Կոնֆերանսի նյութերի ժողովածուն «Վելիմիր Խլեբնիկովը նոր հազարամյակում» խորագրով տպագրվել է 2012 թվականին Վերա Տերյոխինայի խմբագրությամբ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Տերյոխինայի գիտական հետաքրքրությունների շրջանակներում են ռուսական ավանգարդիզմը, Վլադիմիր Մայակովսկու, Օլգա Ռոզանովայի, Վելիմիր Խլեբնիկովի, Իգոր Սևերյանինի ստեղծագործությունները, ռուսական էքսպրեսիոնիզմը, ռուսական ֆուտուրիզմը։

Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի այլ աշխատակիցների՝ Եվգենի Արենզոնի, Վլադիմիր Դյադիչևի, Նինա Կորոլյովայի, Տատյանա Կուպչենկոյի, Նատալյա Միխալենկոյի, Ելենա Տյուրինայի հետ հրատարակության է պատրաստում Վլադիմիր Մայակովսկու երկերի նոր լիակատար ժողովածուն[6]։

Վերա Տերյոխինան հեղինակել է ավելի քան 150 գիտական աշխատանք[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Терёхина В. Н. Экспрессионизм в русской литературе первой трети ХХ века: Генезис. Историко-культурный контекст. Поэтика. — М.: ИМЛИ РАН, 2009. — 320 с. — 800 экз. — ISBN 978-5-9208-0315-3
  • Терёхина В. Н. Вокруг Куоккалы. — Helsinki: LiteraruS, 2009. — 76 с. — ISBN 978-9-5198-1346-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Терёхина Вера Николаевна»։ Литературный институт имени А. М. Горького։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2015-02-02 
  2. «Отдел новейшей русской литературы и литературы русского зарубежья»։ Официальный сайт Института мировой литературы имени А. М. Горького РАН։ Վերցված է 2015-02-01 
  3. Терёхина В. Н. Творчество В. В. Маяковского в критике русского зарубежья (1920—1930-е годы): Автореферат диссертации на соискание ученой степени кандидата филологических наук. Специальность 10.01.02 / Институт мировой литературы имени А. М. Горького. — М., 1993. — 22 с.
  4. «Автореферат диссертации «Экспрессионизм в русской литературе первой трети XX века. Генезис. Историко-культурный контекст. Поэтика»»։ Человек и наука։ Վերցված է 2015-02-02 
  5. Шепелев Алексей. Хлебников хотел победить числом, словом и звучанием. Сергей Бирюков о фигуре, придающей современности поэтический импульс // НГ Ex libris. — 20 января 2011 года.
  6. Зименков Алексей. Маяковский в ХХI веке // Литературная газета. — 24 декабря 2014 года. — № 51—52 (6492).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Терёхина Вера Николаевна // Кто есть кто в российском литературоведении: Биобиблиографический словарь-справочник / РАН, ИНИОН, Центр гуманитарный научно-информационных исследований, Отдел литературоведения; Главный редактор Николюкин А. Н.; Научный редактор Ревякина А. А.; Ответственный секретарь Соколова Е. В.; Составители: Кравченко Т. Н., Михайлова О. В., Петрова Т. Г., Ревякина А. А.. — М.: ИНИОН РАН, 2011. — С. 336. — ISBN 978-5-248-00591-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]