Jump to content

Վերա Սողոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Սողոյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1]
ԾննդավայրԱրդվին, Թուրքիա[1]
Վախճանվել էօգոստոսի 14, 1986(1986-08-14)[1] (60 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան,  Թուրքիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (1952)
Մասնագիտություննկարչուհի
Ժանրժանրային նկարչություն, դիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ
ՈւսուցիչՍերգեյ Գրիգորև, Ալեքսեյ Շովկունենկո, Ilya Shtilman? և Volodymyr Kostetskyi?
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
ԱմուսինQ12169917?

Վերա Սողոմոնի Սողոյան (ուկրաիներեն՝ Віра Согомонівна Согоя́н, դեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1], Արդվին, Թուրքիա[1] - օգոստոսի 14, 1986(1986-08-14)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայկական ծագումով ուկրաինացի խորհրդային նկարչուհի[3], Ուկրաինայի խորհրդային նկարիչների միության անդամ։ Նկարիչ Վլադիմիր Չեռնիկովի կինը, նկարիչ Նիկոլայ Չեռնիկովի մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Սողոյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 27-ին Արևմտյան Հայաստանի Արդվին քաղաքում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Միություն և բնակություն հաստատել Կրասնոդար քաղաքում։ 1945 թվականից նա սովորել է Կրասնոդարի գեղարվեստական ստուդիայում՝ Նիկոլայ Շարիկովի մոտ[3]։ 1952 թվականին ավարտել է Կիևի արվեստի պետական ինստիտուտը, որտեղ սովորել է Սերգեյ Գրիգորևի, Ալեքսեյ Շովկունենկոյի, Իլյա Շտիլմանի և Վլադիմիր Կոստեցկու մոտ։

Ապրել է Կիևում, Ակադեմիկոս Ֆիլատովի փողոցի թիվ 10ա շենքի բնակարան 10-ում։ Սողոյանը մահացել է 1986 թվականի ամռանը[3]։ Ընտանիքի հետ թաղված է Բայկովի գերեզմանատանը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Սողոյանն աշխատել է հաստոցային նկարչության ոլորտում՝ ստեղծելով թեմատիկ նկարներ՝ սոցիալիստական ռեալիզմի և իմպրեսիոնիզմի համադրությամբ, որոնցում գերակշռող թեմաներն էին մայրությունը և ընտանեկան արժեքները[4], ինչպես նաև դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ Նրա աշխատանքներից են.

  • «Հանրախանութի երաժշտական բաժնում» (1952)
  • «Աննա Օրդենկո» (1960)
  • «Հրահանգիչ օդաչու Մարինա Պոպովիչ» (1963)
  • «Ծովայիններ. երեկո» (1964)
  • «Երբ մայրերը դաշտում են» (1967)
  • «Ծաղկի կոմպոզիցիա» (1973)

1952 թվականից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների։

Նկարչի աշխատանքները ներկայացված են Ուկրաինայի և արտերկրի թանգարանների և պատկերասրահների հավաքածուներում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://zarkfoundation.com/en/library/vera-sogoyan/
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 Согоян Вера Согомоновна / Арт-галерея «Nostalgie». (ռուսերեն)
  4. Черніков Володимир Михайлович // Природа творчості та краси: Книга-альбом. / автор. Черніков Михайло Миколайович. / типографія «Аванпост-Прим» — Київ. — 2024 — С. 126—133

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Согоян Віра Согомонівна // Українські радянські художники : довідник / відпов. ред. І. І. Верба. — Київ : Мистецтво, 1972. — С. 432.
  • Согоян Віра Согомонівна // Каталог выставки произведений : Издание союза художников Украины. / Автор вступительной статьи и составитель каталога Говдя О. П. / Киев - 1989 г. С. 18
  • Согоян Віра Согомонівна // Природа творчості та краси : Книга-альбом. / автор. Черніков Михайло Миколайович. / статті про художників Полтавська Ю. В. / типографія "Аванпост-Прим" - Київ. - 2024р. - с.134 - 141