Վերա Մերկուրևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Մերկուրևա
Ծնվել էսեպտեմբերի 5 (17), 1876
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 20, 1943(1943-03-20) (66 տարեկան)
Վախճանի վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանBotkin Street Cemetery
Գրական անունКассандра[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Վերա Ալեքսանդրովնա Մերկուրևա (ռուս.՝ Вера Александровна Меркурьева, սեպտեմբերի 5 (17), 1876, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1943(1943-03-20), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի և թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Մերկուրևան ծնվել է հողաշինարարի ընտանիքում։ 1895 թվականին ավարտել է Վլադիկավկազի կանանց գիմնազիան։ Մանկությունից տառապել է խլությամբ և սրտի աշխատանքի խանգարումներով։ Պոեզիայով լրջորեն սկսել է զբաղվել հասուն տարիքում, երբ արդեն քառասունն անց էր։ 1912-1917 թվականներին հրատարակվել է ««Աստվածային իմաստնություն» տեղեկատու» ամսագրում։ 1917 թվականին տեղափոխվել է Մոսկվա, մտերմացել Վյաչեսլավ Իվանովի և սիմվոլիստների շրջանակի հետ, հրատարակել է բանաստեղծություններ սիմվոլիստական ամսագրերում և ալմանախներում։ 1920 թվականին վերադարձել է Վլադիկավկազ, որտեղ ապրել է մինչև 1932 թվականը, այնուհետև նորից տեղափոխվել Մոսկվա։

Մերկուրևայի կենդանության օրոք 1937 թվականին տպագրված միակ գիրքը Պերսի Բիշի Շելլիից թարգմանությունների ժողովածուն է։ Մոսկվայում նա ապրել է ծայրահեղ աղքատ պայմաններում։ Պատերազմի ժամանակ էվակուացիայի է ենթարկվել Տաշքենդ, որտեղ էլ մահացել է 1943 թվականի մարտին։ Թաղված է Տաշքենդի Բոտկին փողոցի գերեզմանոցում Ելիզավետա Դմիտրիևայի (Չերուբինա դե Գաբրիակ) շիրիմի հարևանությամբ։ Երկուսի գերեզմաններն էլ մինչև մեր օրերը չեն պահպանվել։

Մերկուրևայի կենդանության օրոք նրա ընկերները մի քանի անգամ փորձել են հրատարակել Մերկուրևայի բանաստեղծությունների ժողովածուն, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց տեսնել իր գիրքը։ Առաջին անգամ Վերա Մերկուրևայի բանաստեղծական ժառանգությունը լույս է տեսել միայն 2007 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Меркурьева, Вера Александровна (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. КозьминМ.: 1928. — Т. 1. — С. 183. — 287 с.
  2. Меркурьева В. Тщета: собрание стихотворений / Составление, подготовка текста и примечания В. А. Резвого. М.: Водолей Publishers, 2007. ISBN 978-5-902312-34-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаспаров, Михаил Леонович, Вера Меркурьева (1876—1943) Стихи и жизнь// Лица. Биографический альманах. Вып. 5. М.-СПб., 1994. С. 65.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]