Վերա Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Ասլանյան
Ծնվել էմարտի 28, 1940(1940-03-28) (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
Լեզուհայերեն և ռուսերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն

Վերա Սարգիսի Ասլանյան (մարտի 28, 1940(1940-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, 1989 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի մարտի 28-ին, Երևանում:

Ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրական և երկրաբանական ֆակուլտետները։ «Հայգունմետնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնի գիտաշխատող է։ 1970 թվականից ի վեր Հայաստանի մի շարք ամսագրերում նրա թարգմանությամբ ռուսերեն տպագրվում են դասական և ժամանակակից հայ գրողների վեպերը, վիպակները, պատմվածքները:

Թարգմանություններ հայերենից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Մուրադյան, Եվրոպան անիվների վրա (ուղեգրություն), Երևան, 2002:
  • Զորայր Խալափյան, Ջերմանց մխիթարություն (վիպակներ), Մոսկվա, 1990:
  • Վարդան Գրիգորյան, Հավերժական վերադարձ, Դար կորստյան (վեպեր), Մոսկվա, 1989:
  • Հովհաննես Մելքոնյան, Մոր ձայնը (վեպեր և վիպակներ), Երևան, 1986:
  • Զորայր Խալափյան, Երիցուկի թերթիկներ, Մոսկվա, 1979:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականին արժանացել է Մ. Շոլոխովի անվան մեդալի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»