Վերայի և Անֆիսայի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերայի և Անֆիսայի մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկատակերգություն
ՌեժիսորՎալերի Ֆոմին
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ԵրաժշտությունԳրիգորի Գլադկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն533 վայրկյան

Վերայի և Անֆիսայի մասին, խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1986 թվականին, ռեժիսոր Վալերի Ֆոմինինի կողմից[1], ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի պատվերով, Սվերդլովյան կինոստուդիայում, Էդուարդ Ուսպենսկու ստեղծագործության մոտիվներով։ Վերա անունով աղջկա և նրա ընկերուհու` Անֆիսա անունով կապիկի մասին երեք ֆիլմերից առաջինն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի մեծ քաղաքում ապրում էր մի աղջիկ, որի անունը Վերա էր։ Նրա մայրիկը աշխատում էր հաշվապահությունում, իսկ նրա հայրը բեռնակիր էր աշխատում նավահանգստում»։ Այս բառերով էլ սկսվում է Վերայի և Անֆիսայի ընկերության մասին հետաքրքիր պատմությունը։

Կապիկը դուր է գալիս ընտանիքի անդամներին, հատկապես այն բանից հետո, երբ պարզվում է, որ ուտելիքի հետ խնդիր լինել չէր կարող, քանի որ նա ուտում էր ոչ միայն բանան, այլ նաև` ուրիշ ուտելիքներ։ Անունի հետ էլ խնդիր չի առաջանում. իմաստուն տատիկը նրան Անֆիսա է անվանում։

Մուլտֆիլմում բարձրացվում են ընտանիքի բնական վերարտադրության («Նրա հայրն ուրախ է, մայրն ուրախ է։ Նրանք ևս մի քույրիկ ունենալ չեն ուզում»), գիշերանոթի օգտագործման սկզբունքների («Բոլորը հավաքվում են կապիկի շուրջը։ Վերան գիշերանոթը տալիս է նրան, Անֆիսան արագ դնում է այն գլխին և շատ է նմանվում հափշտակիչի»), կապիկի` մանկապարտեզում գտնվելու («Ձեր Անֆիսան զուգարանում օճառ է կերել, բոլորին նստեցրել է ծառի վրա, քիչ էր մնում խեղդվեր լողավազանում, կտրտել է վարագույրները և ցույց է տվել մկանը) մասին հարցեր։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վալերի Ֆոմին
Սցենարի հեղինակ Էդուարդ Ուսպենսկի
Նկարիչ մուլտիպլիկատոր Վալերի Ֆոմին
Օպերատոր Վյաչեսլավ Սումին
Կոմպոզիտոր Գրիգորի Գլադկով
Տեքստը կարդում է Օլեգ Բասիլաշվիլի
Հնչյունային օպերատոր Լիլիա Վինոկուր
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են Նելլի Մալյուկովա, Ելենա Տեդեր, Յուրի Ուշակով
Մոնտաժող Ռաիսա Շամրայ
Խմբագիր Ի․ Բոգուսլավսկի
Ֆիլմի տնօրեն Վալենտինա Խիժնյակովա

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում է Գրիգորի Գլադկովի երգերն Էդուարդ Ուսպենսկու բառերով՝

  • «Կապիկ Անֆիսկան»
  • «Ի՞նչ է ամենից շատ պետք երեխաներին»

Վիդեոթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է «Վերայի և Անֆիսի մասին» մուլտֆիլմերի հավաքածուներում[2]։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվլամպիայի մասին մուլտֆիլմերի շարքի համար Վալերի Ֆոմինն ստացել է Ռուսաստանի Պետական պարգև։ Մինչ այդ ինքնուս անիմատոր Ֆոմինը չի ունեցել ոչ մի պարգև կամ կոչում, սակայն նիրա «Բուրյոնուշկա», «Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին», «Խոտի թակարդ», «Վերայի և Անֆիսիայի մասին» մուլտֆիլմերը գիտեին բոլոր խորհրդային երեխաները։
- Аниматор.ру[3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերայի և Անֆիսի մասին» շարքը կազմված է երեք մուլտֆիլմերից[4].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 675-676. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. DVD «Про Веру и Анфису»
  3. Аниматор.ру:Новости 14.02.2001
  4. «Про Веру и Анфису»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Успенский Эдуард Пластилиновая ворона и другие сказки. — М.: АСТ, 2005. — 64 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-029940-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]