Վերան և Անֆիսան մարում են հրդեհը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերան և Անֆիսան մարում են հրդեհը
ռուս.՝ Вера и Анфиса тушат пожар
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալերի Ֆոմին
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումՕլեգ Բասիլաշվիլի
ԵրաժշտությունԳրիգորի Գլադկով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն526 վայրկյան
Թվական1987

Վերան և Անֆիսան մարում են հրդեհը (ռուս.՝ Вера и Анфиса тушат пожар), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն նկարահանել է ռեժիսոր Վալերի Ֆոմինը 1987 թվականին, ԽՍՀՄ Պետական հեռուստառադիոյի պատվերով, Սվերդլովսկի կինոստուդիայում, Էդուարդ Ուսպենսկու պատմվածքի մոտիվներով։ Վերա անունով աղջկա և նրա ընկերուհու` Անֆիսա անունով կապիկի մասին երեք ֆիլմերից երկրորդն է։ Ֆիլմին մասնակցում է «Кукуруза» անսամբլը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային օրերին բոլոր երեխաները գնում են մանկապարտեզ, փոխարենը` իրենց ծնողներին, տատիկներին և պապիկներին շատ անախորժություններ են պատճառում հանգստյան օրերին։ Այդպես մի օր Վերային և Անֆիսային թողնում են տատիկի մոտ։ Անֆիսան որոշում է խաղալ լուցկիով, բայց Վերան բացատրում է նրան, որ լուցկիներով խաղալ չի կարելի։ Սակայն քանի որ լուցկիներն արդեն թրջվել էին, Վերան միացնում է արդուկը և լուցկիները դնում դրա մոտ, իսկ իրենք գնում են մյուս սենյակ` տատիկի հետ հեռուստացույց դիտելու։ Հանկարծ արդուկն ընկնում է չորացած լուցկիների վրա, որոնք, բնականաբար, վառվում են։ Բայց հեռուստացույցի հաղորդումներն այդքան հետաքրքիր էին, որ ոչ ոք չէր կարողանում դրանցից կտրվել։ Միայն հոտն զգալով` Վերան և Անֆիսան փորձում են մարել հայտնաբերած հրդեհը։ Ցավոք, այդ ժամանակ բնակարաներից մեկում վերանորոգում էին սանտեխնիկան, ինչի պատճառով ջուրըժն անջատել էին։ Այնուհետև տատիկը, զարմանալով, որ հեռուստացույցով հաղորդվող հրդեհի հոտն ու տաքությունը զգացվում է անգամ տանը, գնում է տեսնելու, թե ինչ է կատարվում բնակարանում։ Տատիկը կանչում է հրշեջներին։ Վերջիներս գալիս են և կարողանում են մարել հրդեհը։ Իսկ Վերան և Անֆիսան հասկանում են, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել լուցկիները։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Էդուարդ Ուսպենսկի
Ռեժիսորներ Վալերի Ֆոմին
Կինոօպերատոր Վյաչեսլավ Սումին
Կոմպոզիտոր Գրիգորի Գլադկով
Հնչյունային օպերատոր Օլգա Մատվեևա
Բեմադրող-նկարիչներ Վալերի Ֆոմին
Մոնտաժող Լ. Պուտյատինա
Խմբագիր Ի. Բոգուսլավսկի
Նկարահանող խմբի տնօրեն Վալենտինա Խիժնյակովա
Ֆիլմը հնչյունավորել են Հեղինակի խոսք` Օլեգ Բասիլաշվիլին և «Кукуруза» անսամբլ։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է Շոստկայի «Սվեմա» ժապավենի վրա։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս մուլտֆիլմում, ինչպես նաև` «Վերայի և Անֆիսայի մասին» մուլտֆիլմում կարելի է լսել Գրիգորի Գլադկովի «Ծովային երգեր» մեղեդին։
  • Կապիկի անունը տվել է տատիկը, բացատրելով դա նրանով, որ նա նման է Եգորևսկից մի կառավարիչի։ 1937 թվականին դեկտեմբերի 22-ին Եգորևսկ քաղաքում է ծնվել այս մուլտֆիլմի հեղինակ և սցենարիստ Էդուարդ Ուսպենսկին։

Վերաթողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է «Վերայի և Անֆիսայի մասին» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերայի և Անֆիսայի մասին» շարքը բաղկացած է երեք մուլտֆիլմերից[1].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Успенский Эдуард Пластилиновая ворона и другие сказки. — М.: АСТ, 2005. — 64 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-029940-0 «Про Веру и Анфису»
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 675-676. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]