Վալերի Ֆոմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ֆոմին
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1939(1939-04-14)[1]
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 25, 2023(2023-04-25) (84 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և վիզուալ արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ

Վալերի Ֆոմին (ռուս.՝ Валерий Фомин, ապրիլի 14, 1939(1939-04-14)[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2023(2023-04-25), Եկատերինբուրգ, Ռուսաստան), խորհրդային, այնուհետև` ռուսաստանցի ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ[2]։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր է (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրալի ծանր մեքենաշինության գործարանում աշխատել է որպես ներկարար։

1965 թվականին ավարտել է Սվերդլովսկի Ի. Շադրի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստա-մանկավարժական բաժինը։ 1965-1966 թվականներին աշխատել է որպես նկարիչ-մուլտիպիկատոր «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում։ 1968-1971 թվականներին եղել է Սվերդլովսկի տիկնիկային թատրոնի բեմադրող նկարիչը։ 1971-1975 և 1980-1989 թվականներին` ռեժիսոր Սվերդլովսկի կինոստուդիայում։ 1975-1980 թվականներին` ԽՍՀՄ գեղարվեստական ֆոնդի նկարիչ։ 1989 թվականից աշխատել է գեղարվեստական մուլտիպլիկացիայի ստեղծագործական-արտադրական միությունում, որը հետագայում վերանվանվել է «Ա-Ֆիլմ» կինոստուդիա։ Միաժամանակ 1996 թվականից սկսած որպես ռեժիսոր է աշխատել Կրասնոտուրինսկի տիկնիկային թատրոնում, ինչպես նաև` աշխատել է տիկնիկային մուլտիպլիկացիայի ասպարեզում։

2001 թվականին նկարահանվել է «Անիմացիայի աշխարհ կամ աշխարհի անիմացիաները» վավերագրական հեռուստաֆիլմում[3]։

Մահացել է 2023 թվականի ապրիլի 25-ին սրտի հիվանդությունից[4][5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970` Կապիկը և աղեղները
  • 1973` Սինյուշկայի ջրհորը
  • 1974` Բուրյոնուշկա
  • 1980` Կոմար Կոմարովիչի հեքիաթը
  • 1982` Խոտային թակարդ
  • 1983` Փոքրիկ պինգվինը
  • 1984` Գայլաձկան հրամանով
  • 1986` Վերայի և Անֆիսայի մասին
  • 1987` Վերան և Անֆիսան մարում են կրակ
  • 1988` Վերան և Անֆիսան դասի ժամանակ
  • 1990` Չարաճճին
  • 1991` Իսկ ձյունը գալիս է...
  • 1993` Եվլամպիա պապիկին հյուր. հակառակորդը
  • 1994` Եվլամպիա պապիկին հյուր. հարմոնը
  • 1995` Եվլամպիա պապիկին հյուր. դոդոշիկը
  • 1997` Վարվառա
  • 2000` Մեղվանոցում
  • 2001` Մենք բոլորս հեքիաթից ենք

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970` Կապիկը և աղեղները
  • 1990` Չարաճճին
  • 1993` Եվլամպիա պապիկին հյուր. հակառակորդը
  • 1994` Եվլամպիա պապիկին հյուր. հարմոնը
  • 1995` Եվլամպիա պապիկին հյուր. դոդոշիկը
  • 1997` Վարվառա
  • 2000` Մեղվանոցում
  • 2001` Մենք բոլորս հեքիաթից են

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978` Հեքիաթ քաջ նապաստակների մասին
  • 1982` Խոտի թակարդ
  • 1993` Եվլամպիա պապիկին հյուր. հակառակորդ
  • 1994` Եվլամպիա պապիկին հյուր. հարմոն
  • 1995` Եվլամպիա պապիկին հյուր. դոդոշիկ
  • 2000` Մեղվանոցում

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987` Ազնիվ խոսք
  • 1990` Չարաճճին
  • 1997` Վարվառա
  • 2001` Մենք բոլորս հեքիաթից են

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980` Հեքիաթ Կոմար Կոմարովիչի մասին
  • 1984` Շնաձկան հրամանով
  • 1985` Կուտխը և մկները
  • 1986` Վերայի և Անֆիսայի մասին
  • 1993` Եվլամպիա պապիկին հյուր. հակառակորդը
  • 1997` Վարվառա
  • 2001` Մենք բոլորս հեքիաթից ենք

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995` Նյուրկայի բաղնիքը
  • 2000` Մեղվանոցում

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի` «Վերջին տարիների ֆիլմերի» համար։
  • 1996 թվական` Տարուսի անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն, մրցանակ լավագույն կերպարի համար («Եվլամպիա պապիկին հյուր»)[7]։
  • 1996 թվական` Տարուսի անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն, անիմատոր-նկարչի լավագույն աշխատանք («Եվլամպիա պապիկին հյուր»)[8]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 675-676. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Фомин Валерий Иванович
  2. Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Фомин Валерий Иванович
  3. 463 выпуск документального фильма «Мир анимации или анимации мира»(չաշխատող հղում)
  4. «Умер режиссер мультфильма "Про Веру и Анфису" Валерий Фомин». TACC. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Создатель мультфильма "Про Веру и Анфису" Валерий Фомин умер в возрасте 84 лет». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Ушел из жизни художник-мультипликатор Валерий Фомин». Национальная Служба Новостей - НСН (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  7. Итоги ОРФАК Таруса 1996
  8. Среди фильмов, представленных в Тарусе, была работа одного из ветеранов кино Валерия Фомина.14.02.2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]